Добавить в избранное
ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - За
-
1 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Harutyun Movsisyan 14.04.2022 18:11:59 | Կարգի 2-րդ կետով սահմանված պահանջները, այն է «Դրամական վճար տրամադրվում է 70 տարին լրացած, Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք, պետական գիտական կազմակերպություններում և (կամ) բուհերում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 2-Ն որոշմանը համապատասխան՝ առնվազն վերջին 10 տարում առնվազն 9 տարի ստացել են գիտական աստիճանի համար հավելավճար, և այլևս ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում:» տարբերություններ է մտցնում ՀՀ-ում գիտական կազմակերպություններում աշխատած և բուհերում միայն դասավանդած գիտական կոչում ունեցողների միջև, քանի որ վերջիններս չեն բավարարելու «առնվազն վերջին 10 տարում առնվազն 9 տարի ստացել են գիտական աստիճանի համար հավելավճար» պահանջին, «դասավանդողը» այդ գումարը չի ստանում, դա վերաբերում է միայն գիտաշխատողին: Այս կետով լրացուցիչ ճանապարհ է ստեղծվում գիտական կոչում ունեցող անձանց ուղղակիորեն գիտական կազմակերպություններում գրանցվելու համար, ինչը խնդրահարույց է, կամ պարզապես տվյալ անձանց համար գիտական կոչման դրամական գումարի ստացման ևս մեկ արգելք է դրվում: Սակայն չի կարելի միանշանակ ասել, որ գիտական կազմակերպությունում աշխատող գիտնականը բուհում դասավանդող գիտնականից ունի առավելություններ կամ մեկը մյուսից շատ կամ քիչ կարևոր գիտական գործ է արել: Անհրաժեշտ է պահպանել հավասարությունը և հաշվի առնել ՀՀ-ում գիտական կոչման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 2-Ն որոշմանը համապատասխանության առանձնահատկությունները | ||
2 | Ալիտա Դանագուլյան 23.04.2022 14:00:04 | Առաջարկում եմ բուհական համարգում աշխատած դոկտոր պրոֆեսորներին տրամադրել հավելավճարը անկախ գիտական ստաժից, քանի որ այս աստիճանը ստանալու համար անձը հիմնական դասախոսական ծանրաբեռնվածությանը զուգահեռ կատարել է գիտական աշխատանք: |