Add to favourites
«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-334 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել 24.1-րդ հոդվածով.
«Հոդված 24.1. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից ծանուցումները, իրազեկումները և հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելը
- Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից սույն օրենքով նախատեսված ծանուցումները, իրազեկումները և հաշվետվությունները իրականացնելու (ներկայացնելու) նպատակով համայնքի կողմից կարող է ստեղծվել համապատասխան էլեկտրոնային հարթակ (այսուհետ՝ Հարթակ):
- Համայնքի կողմից Հարթակ ստեղված լինելու դեպքում, տվյալ համայնքում գործող բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները իրենց կողմից կատարվող ծանուցումները, իրազեկումները և հաշվետվությունները հրապարակում են բացառապես այդ Հարթակում:
- Հարթակում ծանուցումների, իրազեկումների և հաշվետվությունների տեղադրման կարգը և Հարթակին ներկայացվող պահանջները սահմանում է տվյալ համայնքի ավագանին:
- Հարթակում սույն հոդվածով սահմանված կարգով ծանուցումների և իրազեկումների տեղադրելուց հետո՝ հինգերորդ օրը, համապատասխան ծանուցումները համարվում են հանձնված (ստացված), իսկ իրազեկումները պատշաճ կատարված:
- Հարթակում համայնքի կողմից կարող է շահույթ ստանալու նպատակով տեղադրել այլ հայտարարություններ կամ գովազդ:»:
-
Discussed
07.04.2022 - 23.04.2022
-
Type
Law
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 2988
Print