Հիշել նախագիծը

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-334 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել 24.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 24.1. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից ծանուցումները, իրազեկումները և հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելը

  1. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից սույն օրենքով նախատեսված ծանուցումները, իրազեկումները և հաշվետվությունները իրականացնելու (ներկայացնելու) նպատակով համայնքի կողմից կարող է ստեղծվել համապատասխան էլեկտրոնային հարթակ (այսուհետ՝ Հարթակ):
  2. Համայնքի կողմից Հարթակ ստեղված լինելու դեպքում, տվյալ համայնքում գործող բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները իրենց կողմից կատարվող ծանուցումները, իրազեկումները և հաշվետվությունները հրապարակում են բացառապես այդ Հարթակում:
  3. Հարթակում ծանուցումների, իրազեկումների և հաշվետվությունների տեղադրման կարգը և Հարթակին ներկայացվող պահանջները սահմանում է տվյալ համայնքի ավագանին:
  4. Հարթակում սույն հոդվածով սահմանված կարգով ծանուցումների և իրազեկումների տեղադրելուց հետո՝ հինգերորդ օրը, համապատասխան ծանուցումները համարվում են հանձնված (ստացված), իսկ իրազեկումները պատշաճ կատարված:
  5. Հարթակում համայնքի կողմից կարող է շահույթ ստանալու նպատակով տեղադրել այլ հայտարարություններ կամ գովազդ:»:
  • Քննարկվել է

    07.04.2022 - 23.04.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2990

Տպել