«Քննչական գործողության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի N 401-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N 401-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Քննչական գործողության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի N 401-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) ընդունմամբ: Օրենսգիրքն ընդունվել է 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքով, իսկ ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ին:
Օրենսգրքի 214-րդ հոդվածը կարգավորում է քննչական գործողություն կատարելիս տեխնիկական միջոցների կիրառման հետ կապված իրավահարաբերությունները: Նույն հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ «Քննչական գործողության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, ինչպես նաև տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանում է Կառավարությունը»։
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1190-Ա որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
Նշված հավելվածով նախատեսված ցանկի 2-րդ կետով սահմանված է «Քննչական գործողության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, ինչպես նաև տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի կազմումը:
Ի կատարումն Օրենսգրքի 214-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջների՝ անհրաժեշտ է ընդունել սույն նախագիծը, որով կարգավորված են քննչական գործողության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագրի և չափանիշների, տեխնիկական միջոցների օգտագործման կարգին վերաբերող իրավահարաբերությունները:
Միաժամանակ, սույն նախագծի ընդունման դեպքում ուժը կորցրած պետք է ճանաչվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Դատավարական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանելու մասին» N 401-Ն որոշումը:
Նշված որոշման կարգավորման տիրույթն ավելի լայն է, քանի որ սահմանում է նաև դատական նիստերի քարտուղարի կողմից տեխնիկական միջոցների կիրառման դեպքերը: Սակայն հաշվի առնելով, որ Օրենսգրքի 214-րդ հոդվածը վերաբերում է միայն քննչական գործողություններին, իսկ հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի շահագործման, տվյալների արխիվացման և համակարգի պահպանության կարգի uահմանումը վերապահված է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատական նիստերի քարտուղարի կողմից տեխնիկական միջոցների օգտագործման կարգը չի ներառվել Նախագծի կարգավորումներում:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանել քննչական գործողության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, տեխնիկական միջոցների օգտագործման կարգը:
Մասնավորապես, սահմանվելու են տեխնիկական միջոնցերն օգտագործող անձինք, տեխնիկական միջոցների օգտագործման սկզբունքները, տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, ինչպես նաև տեխնիկական միջոցների օգտագործման պայմանները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագիծը մշակվել է Հայասատանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
«Քննչական գործողության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի N 401-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի 214-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջների կատարումը:
- Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Քննչական գործողության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի N 401-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման ընդունմամբ կառաջանա լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն՝ կապված վարույթն իրականացնող մարմիններին տեխնիկական միջոցներով ապահովելու հետ:
- 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
«Քննչական գործողության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի N 401-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։
Միաժամանակ, սույն նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի 214-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջների կատարումից:
-
Discussed
02.03.2022 - 18.03.2022
-
Type
Decision
-
Area
Justice, Criminal procedure
-
Ministry
Ministry of Justice
Views 2754
Print