«Քննչական գործողության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի N 401-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
«____» _____________ 2022 թվականի N ____-Ն
«ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N 401-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 11-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել քննչական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, տեխնիկական միջոցների օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Դատավարական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանելու մասին» N 401-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
ՀայաստանիՀանրապետության |
Ն. Փաշինյան |
2022թ. ................................
Երևան
Հավելված |
ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
- ԸՆԴՀԱՆՈՒՐԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քննչական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրն ու չափանիշները և դրանց օգտագործման հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգի իմաստով՝ տեխնիկական միջոցներ են ցանկացած գործիքներ, սարքեր, համակարգեր, տարբեր տեսակի հարմարանքներ, որոնց միջոցով հնարավոր է հայտնաբերել, ամրագրել, վերցնել, հետազոտել գործի համար նշանակություն ունեցող տեղեկությունները, ամրագրել քննչական գործողությունների ընթացքը և արդյունքները:
- ՏԵԽՆԻԿԱԿԱՆՄԻՋՈՑՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
- Քննչական գործողություններ կատարելիս՝ տեխնիկական միջոցներ օգտագործում են քննիչը, հետաքննության մարմինը։ Եթե տեխնիկական միջոցի օգտագործման համար պահանջվում են մասնագիտական հմտություններ և գիտելիքներ, ապա վարույթն իրականացնող մարմինը մասնակից է դարձնում փորձագետի:
- Դեպքի վայրում տեխնիկական միջոցներ օգտագործող անձինք պահպանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1106-Ն որոշման պահանջները:
III. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
- Տեխնիկական միջոցներն օգտագործելիս՝ պահպանվում են օրինականության, հավաստիության, համաչափության և անվտանգության սկզբունքները։
- Տեխնիկական միջոցների օգտագործումը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ, իսկ դրանց կիրառման արդյունքում ստացված նյութերը կարող են օգտագործվել դատավարական, հանցագործությունների բացահայտման կամ կանխման, խափանման նպատակներով (օրինականության սկզբունք):
- Տեխնիկական միջոցների օգտագործման արդյունքում ստացված տվյալները պետք է լինեն ամբողջական և ճշգրիտ (հավաստիության սկզբունք):
- Տեսաձայնագրումն իրականացվում է այնպես, որ դրա տեսադաշտը ճշգրտորեն ընդգրկի միայն այն պատկերները, որոնք համապատասխանում են դրա կիրառման նպատակին: Տեսադաշտում պարտադիր ընդգրկվում են քննչական գործողության բոլոր մասնակիցները՝ հնարավորինս բացառելով դրանում կողմնակի անձանց հայտնվելը (համաչափության սկզբունք):
- Տեխնիկական միջոցներ կիրառողը պետք է գնահատի տեխնիկական միջոցների հնարավոր բացասական ազդեցությունը: Քննչական գործողությունների ընթացքում տեխնիկական միջոցների օգտագործումը չպետք է վտանգի մարդու կյանքը և առողջությունը (անվտանգության սկզբունք):
- ՏԵԽՆԻԿԱԿԱՆՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
- Տեխնիկական միջոցների տեսակը, քանակը և կետայնությունը (resolution) պետք է համապատասխանի տեխնիկական միջոցի կիրառման նպատակին, վայրի, տարածքի ընդհանուր մակերեսին, սենյակի կառուցվածքին և այլ պայմանների:
- Տեսաձայնագրումը և լուսանկարահանումն իրականացվում են գունավոր եղանակով` համապատասխանաբար տեսաձայնագրման և լուսանկարահանման հնարավորություն ունեցող թվային սարքով:
- Թվային տեխնիկական սարքում ամրագրված ամսաթիվը և ժամը պետք է համապատասխանեն քննչական գործողության իրականացման իրական ամսաթվին և ժամին: Տեսաձայնագրման ֆայլից պետք է հնարավոր լինի պարզել տեսաձայնագրման իրականացման ժամը և օրը:
- ՏԵԽՆԻԿԱԿԱՆՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- Քննչական գործողություններ կատարելիս տեխնիկական միջոցներ կիրառելու դեպքում նախապես պետք է ստուգել տվյալ տեխնիկական միջոցի սարքինությունը, այդ թվում՝ մարտկոցի, հիշողության կրիչի և դրանում բավարար ծավալի առկայությունը:
- Անհրաժեշտության դեպքում քննչական գործողությունն իրականացվում է երկու կամ ավելի տեխնիկական միջոցներով, ինչի մասին նշվում է քննչական գործողության արձանագրության մեջ:
- Տեխնիկական միջոցների կիրառման ընդհատման տևողությունը և պատճառները նշվում են համապատասխան արձանագրության մեջ:
- Եթե քննչական գործողությունն իրականացվելու է մեծ տարածություն ընդգրկող հատվածում կամ գործողության ընթացքում կատարվելու են տեղաշարժեր, ապա վարույթն իրականացնող մարմինը տեսաձայնագրող անձին նախօրոք տեղեկացնում է գործողության ընթացքում կատարվող տեղաշարժերի հաջորդականության մասին:
- Ամրագրման արդյունքում ստացված տեսաձայնագրությունը, տեսագրությունը, տեսաերիզները, համակարգչային տեղեկատվության կրիչները և այլ նյութերը պահպանվում են առանձին լազերային սկավառակների կամ այլ թվային կրիչների վրա, որոնք կցվում են արձանագրությանը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
-
Discussed
02.03.2022 - 18.03.2022
-
Type
Decision
-
Area
Justice, Criminal procedure
-
Ministry
Ministry of Justice
Views 2756
Print