Հիշել նախագիծը

«Քննչական գործողության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի N 401-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

«____» _____________ 2022 թվականի N ____-Ն

«ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N 401-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 11-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել քննչական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, տեխնիկական միջոցների օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Դատավարական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանելու մասին» N 401-Ն որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:

 

ՀայաստանիՀանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2022թ. ................................

            Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
------------
 ---ի N -----Ն որոշման

 

ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քննչական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրն ու չափանիշները և դրանց օգտագործման հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգի իմաստով՝ տեխնիկական միջոցներ են ցանկացած գործիքներ, սարքեր, համակարգեր, տարբեր տեսակի հարմարանքներ, որոնց միջոցով հնարավոր է հայտնաբերել, ամրագրել, վերցնել, հետազոտել գործի համար նշանակություն ունեցող տեղեկությունները, ամրագրել քննչական գործողությունների ընթացքը և արդյունքները:

 

  1. ՏԵԽՆԻԿԱԿԱՆՄԻՋՈՑՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

 

  1. Քննչական գործողություններ կատարելիս՝ տեխնիկական միջոցներ օգտագործում են քննիչը, հետաքննության մարմինը։ Եթե տեխնիկական միջոցի օգտագործման համար պահանջվում են մասնագիտական հմտություններ և գիտելիքներ, ապա վարույթն իրականացնող մարմինը մասնակից է դարձնում փորձագետի:
  2. Դեպքի վայրում տեխնիկական միջոցներ օգտագործող անձինք պահպանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1106-Ն որոշման պահանջները:

 

III. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

  1. Տեխնիկական միջոցներն օգտագործելիս՝ պահպանվում են օրինականության, հավաստիության, համաչափության և անվտանգության սկզբունքները։
  2. Տեխնիկական միջոցների օգտագործումը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ, իսկ դրանց կիրառման արդյունքում ստացված նյութերը կարող են օգտագործվել դատավարական, հանցագործությունների բացահայտման կամ կանխման, խափանման նպատակներով (օրինականության սկզբունք):
  3. Տեխնիկական միջոցների օգտագործման արդյունքում ստացված տվյալները պետք է լինեն ամբողջական և ճշգրիտ (հավաստիության սկզբունք):
  4. Տեսաձայնագրումն իրականացվում է այնպես, որ դրա տեսադաշտը ճշգրտորեն ընդգրկի միայն այն պատկերները, որոնք համապատասխանում են դրա կիրառման նպատակին: Տեսադաշտում պարտադիր ընդգրկվում են քննչական գործողության բոլոր մասնակիցները՝ հնարավորինս բացառելով դրանում կողմնակի անձանց հայտնվելը (համաչափության սկզբունք):
  5. Տեխնիկական միջոցներ կիրառողը պետք է գնահատի տեխնիկական միջոցների հնարավոր բացասական ազդեցությունը: Քննչական գործողությունների ընթացքում տեխնիկական միջոցների օգտագործումը չպետք է վտանգի մարդու կյանքը և առողջությունը (անվտանգության սկզբունք):

 

  1. ՏԵԽՆԻԿԱԿԱՆՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

  1. Տեխնիկական միջոցների տեսակը, քանակը և կետայնությունը (resolution) պետք է համապատասխանի տեխնիկական միջոցի կիրառման նպատակին, վայրի, տարածքի ընդհանուր մակերեսին, սենյակի կառուցվածքին և այլ պայմանների:
  2. Տեսաձայնագրումը և լուսանկարահանումն իրականացվում են գունավոր եղանակով` համապատասխանաբար տեսաձայնագրման և լուսանկարահանման հնարավորություն ունեցող թվային սարքով:
  3. Թվային տեխնիկական սարքում ամրագրված ամսաթիվը և ժամը պետք է համապատասխանեն քննչական գործողության իրականացման իրական ամսաթվին և ժամին: Տեսաձայնագրման ֆայլից պետք է հնարավոր լինի պարզել տեսաձայնագրման իրականացման ժամը և օրը:

 

  1. ՏԵԽՆԻԿԱԿԱՆՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. Քննչական գործողություններ կատարելիս տեխնիկական միջոցներ կիրառելու դեպքում նախապես պետք է ստուգել տվյալ տեխնիկական միջոցի սարքինությունը, այդ թվում՝ մարտկոցի, հիշողության կրիչի և դրանում բավարար ծավալի առկայությունը:
  2. Անհրաժեշտության դեպքում քննչական գործողությունն իրականացվում է երկու կամ ավելի տեխնիկական միջոցներով, ինչի մասին նշվում է քննչական գործողության արձանագրության մեջ:
  3. Տեխնիկական միջոցների կիրառման ընդհատման տևողությունը և պատճառները նշվում են համապատասխան արձանագրության մեջ:
  4. Եթե քննչական գործողությունն իրականացվելու է մեծ տարածություն ընդգրկող հատվածում կամ գործողության ընթացքում կատարվելու են տեղաշարժեր, ապա վարույթն իրականացնող մարմինը տեսաձայնագրող անձին նախօրոք տեղեկացնում է գործողության ընթացքում կատարվող տեղաշարժերի հաջորդականության մասին:
  5. Ամրագրման արդյունքում ստացված տեսաձայնագրությունը, տեսագրությունը, տեսաերիզները, համակարգչային տեղեկատվության կրիչները և այլ նյութերը պահպանվում են առանձին լազերային սկավառակների կամ այլ թվային կրիչների վրա, որոնք կցվում են արձանագրությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  • Քննարկվել է

    02.03.2022 - 18.03.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2759

Տպել