Add to favourites

«ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված է «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը, ըստ որի` ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ է ծխախոտահումք չպարունակող, էլեկտրոնային (էլեկտրականություն կամ մարտկոցներ) եղանակով աշխատող արտադրանքը (քարթրիջով կամ տարայով), որի միջոցով նիկոտինի և պրոպիլենգլիկոլ կամ գլիցերին, առանձին դեպքերում նաև տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող լուծույթի գոլորշիացմամբ առաջացած աերոզոլը փոխանցվում է օգտագործողի օրգանիզմ:

Սակայն, հաշվի առնելով ՀՀ շուկայում նոր արտադրատեսակների առկայությունը, անհրաժեշտություն է առաջացել վերանայել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը` ներառելով այդ արտադրատեսակների կարգավորումը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Սույն նախագծով առաջարկվում է վերանայել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության և ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը:

 

5. Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

  • Discussed

    21.02.2022 - 08.03.2022

  • Type

    Law

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5126

Print

Suggestions

JTI

03.03.2022

7․1 կետը կապված է 1-ին գլխում / 1․8 կետ/ ներկայացված խթանման տերմինի սահմանման հետ, այն չափազանց լայն է և պետք է հստակեցվի։

JTI

03.03.2022

5․6․2 կետը նույնպես ազդում է շուկայում ազատ մրցակցության վրա։ Ծխախոտային արտադրանքի ցուցադրման արգելքի կիրառումը կսահմանափակի մրցակցությունը շուկայում՝ հատկապես շուկա նոր մուտք կատարող ծխախոտային ընկերությունների և իրենց արտադրանքի համար (ներկայումս ՀՀ-ում գործում են 4 նոր տեղական արտադրողներ): Բացի դրանից ծխախոտային արտադրանքի ցուցադրման արգելքը լուրջ ազդեցություն կունենա Հայաստանում մանրածախ առևտրի կետերի վրա, լրջորեն նվազեցնելով նրանց եկամուտը:

JTI

03.03.2022

5․5 կետը խոչընդոտում է շուկայում ազատ մրցակցությանը և սահմանափակում է մանրածախ առևտրի կետերի կողմից իրենց գնային քաղաքականությունը որոշելու իրավունքը: Միևնույն ժամանակ, այս կետը հստակ չէ գրված, և այն պետք է կամ հանվի կամ էականորեն լրամշակվի և հստակեցվի։

See more