Add to favourites
«ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
7 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ալլա Ստեփանյան Ավերս ՓԲԸ 28.02.2022 17:21:24 | Հարգելի առողջապահության նախարարություն, Ավերս ՓԲԸ ս․թ․ հունվարի 26-ին դիմել էր նախարարությանը մատնանշելով Օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասում առկա խնդրին, որը վերաբերվում էր ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքի բացառությունը միայն օդանավակայանի անմաքս առևտրի կետերի պարագայում, նշելով որ քանի որ բացառության կիրառման հիմքում անմաքս առևտրի կետն է այլ ոչ թե վայրը, ուստի ենթադրվում է, որ բացառությունը պետք է կիրառվի նաև ՀՀ-ում առկա ցամաքային անմաքս առևտրի կետերում։ Նախարարության ս․թ․ փետրվարի 2-ի գրությամբ ըստ էության համաձայնվելով մեր մատնանշած խնդրի հետ, նշել էիք, որ օրենքում փոփոխություններ կատարելու ժամանակ այս հարցը ևս կներառվի։ Առաջարկում ենք շրջանառվող նախագծի մեջ ներառել նաև այս հարցը։ | Ներկայացված նախագիծը կազմված է կոնկրետ հանձնարարականի հիման վրա` ըստ հրատապության: Ձեր առաջարկը կքննարկվի օրենսդրական այլ նախաձեռնության շրջանակում: | |
2 | JTI 03.03.2022 17:12:45 | Օրենքի մի շարք կետեր գրված են ոչ հատակ և դրանց հստակեցման անհրաժեշտություն կա։ Այսպես 1․18 կետի սահմանումը չափազանց լայն է և անհրաժեշտ է այն դարձնել առավել հստակ | Ընդունվել է ի գիտություն: | |
3 | JTI 03.03.2022 17:12:45 | 4․4 կետը հակասում է ԵԱՏՄ 035/2014 տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 51, 52 և 53-րդ կետերի հիմնական սկզբունքներին, որոնք պարտադիր են միության անդամ-պետությունների համար: Նշված հակասություններից խուսափելու նպատակով ծխախոտի արտադրանքների համար առաջարկվող դրույթները, որոնք կապված են տեխնիկական կանոնակարգերի, այդ թվում նաև փաթեթավորման և մակնշման, ծխախոտի արտադրատեսակների անվտանգության տեխնիկական կանոնակարգերի հաստատմանը, արտանետումների ազգային նորմերի սահմանմանը, ստուգման և չափման ու ծխախոտի արտադրանքների արտանետումների ընթացակարգերի, ինչպես նաև նոր ապրանքների դասերի համանման դրույթների հետ, որոնք դեռ ընդգրկված չեն Միասնական Ցուցակում, հարկավոր է հեռացնել Օրենքից և տվյալ հարցը հանձնել Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի քննարկմանը: Պայմանագրի 5-րդ Գլուխը սահմանում է տեխնիկական կանոնակարգերի ոլորտին վերաբերող դրույթներ, ներառյալ հետևյալը՝ - Միության Տեխնիկական Կանոնակարգերում պարտադիր պահանջների կամ Անդամ-պետությունների օրենքներում ազգային պարտադիր պահանջների սահմանում այն ապրանքների համար, որոնք ներառված են ապրանքների Միասնական Ցուցակում (այսուհետ՝ «Միասնական Ցուցակ»), որոնց համար Միությունում սահմանված են պարտադիր պահանջներ: - Բիզնեսի գործունեության համար ավելորդ խոչընդոտների առաջացման կանխում (Հոդված 51. «Տեխնիկական կանոնակարգերի ընդհանուր սկզբունքներ») - Անդամ պետությունները թույլ չեն կարող իրենց օրենսդրության մեջ սահմանել «Միասնական ցուցակում» ընդգրկված ապրանքների համար պարտադիր պահանջներ: (Հոդված 52. «Միության տեխնիկական կանոնակարգերը և չափորոշիչները») - Անդամ պետություններն ապահովում են այն ապրանքների շրջանառությունը, որոնք բավարարում են իրենց տարածքում Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները (Միության տեխնիկական կանոնակարգերը)՝ առանց այդպիսի արտադրանքի համար լրացուցիչ պահանջների ներկայացման, միության տեխնիկական կանոնակարգերում պարունակվող ապրանքների վերաբերյալ (Միության տեխնիկական կանոնակարգ) և առանց համապատասխանության գնահատման լրացուցիչ ընթացակարգերի: (Հոդված 53 «Ապրանքների շրջանառությունը և միության տեխնիկական կանոնակարգերը») Լրացուցիչ պահանջներ արտադրանքի դասերի նկատմամբ, որոնք կարգավորվում են Մաքսային Միության թիվ 035/2014 «Ծխախոտի արտադրանքի տեխնիկական կանոնակարգ»-ով։ Մաքսային Միության թիվ 035/2014 տեխնիկական կանոնակարգը կարգավորում է ծխախոտի արտադրանքի տարբեր տեսակները և սահմանում է դրանց համար պարտադիր պահանջներ․ արտադրանքի անվտանգության բնութագրեր, համապատասխանության գնահատման պահանջներ, ապրանքատեսակների մակնշմանը և պիտակավորմանը ներկայացվող պահանջներ: ՀՀ-ի համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից 035/2014 տեխնիկական կանոնակարգի իրականացման համար երկարաձգված անցումային դրույթը չի նշանակում, որ այդ տեխնիկական կանոնակարգի պահանջները տվյալ պահին կիրառելի չեն Հայաստանում: Հետևաբար, հաշվի առնելով վերոհիշյալ 53-րդ կետի սկզբունքը, ՀՀ-ն չպետք է լրացուցիչ պահանջներ ներկայացնի ԵՏՄ մակարդակով արդեն իսկ կարգավորվող ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ: | Առաջարկությունը դուրս է ներկայացված նախագծի կարգավորման շրջանակից: | |
4 | JTI 03.03.2022 17:12:45 | 5․5 կետը խոչընդոտում է շուկայում ազատ մրցակցությանը և սահմանափակում է մանրածախ առևտրի կետերի կողմից իրենց գնային քաղաքականությունը որոշելու իրավունքը: Միևնույն ժամանակ, այս կետը հստակ չէ գրված, և այն պետք է կամ հանվի կամ էականորեն լրամշակվի և հստակեցվի։ | Առաջարկությունը դուրս է ներկայացված նախագծի կարգավորման շրջանակից: | |
5 | JTI 03.03.2022 17:12:45 | 5․6․2 կետը նույնպես ազդում է շուկայում ազատ մրցակցության վրա։ Ծխախոտային արտադրանքի ցուցադրման արգելքի կիրառումը կսահմանափակի մրցակցությունը շուկայում՝ հատկապես շուկա նոր մուտք կատարող ծխախոտային ընկերությունների և իրենց արտադրանքի համար (ներկայումս ՀՀ-ում գործում են 4 նոր տեղական արտադրողներ): Բացի դրանից ծխախոտային արտադրանքի ցուցադրման արգելքը լուրջ ազդեցություն կունենա Հայաստանում մանրածախ առևտրի կետերի վրա, լրջորեն նվազեցնելով նրանց եկամուտը: | Առաջարկությունը դուրս է ներկայացված նախագծի կարգավորման շրջանակից: | |
6 | JTI 03.03.2022 17:12:45 | 7․1 կետը կապված է 1-ին գլխում / 1․8 կետ/ ներկայացված խթանման տերմինի սահմանման հետ, այն չափազանց լայն է և պետք է հստակեցվի։ | Առաջարկությունը դուրս է ներկայացված նախագծի կարգավորման շրջանակից |