JTI
03.03.2022
7․1 կետը կապված է 1-ին գլխում / 1․8 կետ/ ներկայացված խթանման տերմինի սահմանման հետ, այն չափազանց լայն է և պետք է հստակեցվի։
1 - За
7 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված է «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը, ըստ որի` ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ է ծխախոտահումք չպարունակող, էլեկտրոնային (էլեկտրականություն կամ մարտկոցներ) եղանակով աշխատող արտադրանքը (քարթրիջով կամ տարայով), որի միջոցով նիկոտինի և պրոպիլենգլիկոլ կամ գլիցերին, առանձին դեպքերում նաև տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող լուծույթի գոլորշիացմամբ առաջացած աերոզոլը փոխանցվում է օգտագործողի օրգանիզմ:
Սակայն, հաշվի առնելով ՀՀ շուկայում նոր արտադրատեսակների առկայությունը, անհրաժեշտություն է առաջացել վերանայել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը` ներառելով այդ արտադրատեսակների կարգավորումը:
Սույն նախագծով առաջարկվում է վերանայել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը:
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության և ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը:
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
Обсуждалось
21.02.2022 - 08.03.2022
Тип
Закон
Область
Здравоохранение
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 5122
Принт03.03.2022
7․1 կետը կապված է 1-ին գլխում / 1․8 կետ/ ներկայացված խթանման տերմինի սահմանման հետ, այն չափազանց լայն է և պետք է հստակեցվի։
03.03.2022
5․6․2 կետը նույնպես ազդում է շուկայում ազատ մրցակցության վրա։ Ծխախոտային արտադրանքի ցուցադրման արգելքի կիրառումը կսահմանափակի մրցակցությունը շուկայում՝ հատկապես շուկա նոր մուտք կատարող ծխախոտային ընկերությունների և իրենց արտադրանքի համար (ներկայումս ՀՀ-ում գործում են 4 նոր տեղական արտադրողներ): Բացի դրանից ծխախոտային արտադրանքի ցուցադրման արգելքը լուրջ ազդեցություն կունենա Հայաստանում մանրածախ առևտրի կետերի վրա, լրջորեն նվազեցնելով նրանց եկամուտը:
03.03.2022
5․5 կետը խոչընդոտում է շուկայում ազատ մրցակցությանը և սահմանափակում է մանրածախ առևտրի կետերի կողմից իրենց գնային քաղաքականությունը որոշելու իրավունքը: Միևնույն ժամանակ, այս կետը հստակ չէ գրված, և այն պետք է կամ հանվի կամ էականորեն լրամշակվի և հստակեցվի։