«ՄԱՅԼԵՌ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԽԱՂԱՏԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՄԱՅԼԵՌ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԽԱՂԱՏԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է «Մայլեռ» ներդրումային ծրագրի շրջանակներում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը խաղատան լիցենզիայի տրամադրման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Սույն օրենքի կիրառության իմաստով`
1) «Մայլեռ» ներդրումային ծրագիր (այսուհետ` Ծրագիր) է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած` առնվազն 15 միլիարդ ՀՀ դրամի ներդրմամբ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Եղիպատրուշ վարչական բնակավայրում ճոպանուղու և 2 հյուրանոցների կառուցումն ու շահագործումը.
2) Ծրագիր իրականացնող կազմակերպություն է համարվում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն):
Հոդված 3. Ծրագրի իրականացման շրջանակներում՝
- Ընկերությանը խաղատան գործունեության լիցենզիան տրամադրվում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներին և սույն օրենքին համապատասխան:
- Լիցենզիան տրամադրվում է Ծրագրի իրականացման համար նախատեսված տարածքում «խաղատան կազմակերպում» գործունեության նպատակով։
Հոդված 4. Ծրագրի շրջանակներում Ընկերությանը սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված լիցենզիայի տրամադրման նպատակով գանձվում է տարեկան պետական տուրք՝ բազային տուրքի 100000-ապատիկի չափով։ Պետական տուրքի գծով պարտավորությունների ծագման, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, պետական տուրք վճարողների իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև պետական տուրքի հետ կապված մյուս հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:
Հոդված 5. Ծրագրով նախատեսված ենթակառուցվածքների շահագործման հանձնման պահից Ընկերությունը կարող է դիմել Լիցենզավորող մարմին «խաղատների կազմակերպում» գործունեության լիցենզիա ստանալու նպատակով:
Հոդված 6. Ծրագիրը չկատարելու դեպքում Ընկերությանը սույն օրենքի շրջանակներում տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցվում է` Ծրագրի չկատարման դեպքում, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
-
Discussed
15.02.2022 - 02.03.2022
-
Type
Law
-
Area
Economy, Economical, Sports tourism
-
Ministry
Ministry of Economy
Views 4553
Print