Հիշել նախագիծը

«ՄԱՅԼԵՌ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԽԱՂԱՏԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

0%100%

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՄԱՅԼԵՌ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԽԱՂԱՏԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է «Մայլեռ» ներդրումային ծրագրի շրջանակներում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը խաղատան լիցենզիայի տրամադրման հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Սույն օրենքի կիրառության իմաստով`

1) «Մայլեռ» ներդրումային ծրագիր (այսուհետ` Ծրագիր) է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած` առնվազն 15 միլիարդ ՀՀ դրամի ներդրմամբ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Եղիպատրուշ վարչական բնակավայրում ճոպանուղու և 2 հյուրանոցների կառուցումն ու շահագործումը.

2) Ծրագիր իրականացնող կազմակերպություն է համարվում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն):

 

Հոդված 3. Ծրագրի իրականացման շրջանակներում՝

  1. Ընկերությանը խաղատան գործունեության լիցենզիան տրամադրվում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներին և սույն օրենքին համապատասխան:
  2. Լիցենզիան տրամադրվում է Ծրագրի իրականացման համար նախատեսված տարածքում «խաղատան կազմակերպում» գործունեության նպատակով։

 

Հոդված 4. Ծրագրի շրջանակներում Ընկերությանը սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված լիցենզիայի տրամադրման նպատակով գանձվում է տարեկան պետական տուրք՝ բազային տուրքի 100000-ապատիկի չափով։ Պետական տուրքի գծով պարտավորությունների ծագման, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, պետական տուրք վճա­րող­ների իրավունքների և պար­տա­կա­­նությունների, ինչպես նաև պետական տուրքի հետ կապ­ված մյուս հարաբերությունները կար­գավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

 

Հոդված 5. Ծրագրով նախատեսված ենթակառուցվածքների շահագործման հանձնման պահից Ընկերությունը կարող է դիմել Լիցենզավորող մարմին «խաղատների կազմակերպում» գործունեության լիցենզիա ստանալու նպատակով:

 

 Հոդված 6. Ծրագիրը չկատարելու դեպքում Ընկերությանը սույն օրենքի շրջանակներում տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցվում է` Ծրագրի չկատարման դեպքում, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

 

 

  • Քննարկվել է

    15.02.2022 - 02.03.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական, Սպորտային տուրիզմ

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5185

Տպել