Add to favourites

Under development

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՏԵՂԵԿԱՆՔ

 

<<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ  կատարելու  մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին>>,  <<Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> և <<Բնապահպանական  վերահսկողության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքների  նախագծերի  փաթեթի  ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

 

<<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի և կից ներկայացվող օրենքներում փոփոխությունները պայմանավորված են գործող օրենքի հետևյալ բացերով`

  1. օրենքում բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նպատակները և հիմքերը.
  2. հստակ չեն շարադրված բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման սկզբունքները.
  3. բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների կատեգորիաների խնդիրները.
  4. բացակայում են բնության հուշարձանի դասակարգումը, ստեղծման չափանիշները և պահպանության ռեժիմը.
  5. բացակայում է արգելավայրի պահպանության ռեժիմը.
  6. բացակայում են պահպանման գոտու, էկոլոգիական միջանցքի և էկոլոգիական ցանցի կառավարման սկզբունքները և պահպանության ռեժիմը.
  7. բացակայում են կենսոլորտային արգելոցի ստեղծման և կառավարման հարցերը:

 

Ինչպես նաև` <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ իրավական ակտերի միջև առկա են անհամապատասխանություններ և հակասություններ: Այդ նպատակով կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում և <<Բնապահպանական վերահսկողության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում:

Անհրաժեշտություն է առաջացել նաև համապատասխանեցնել <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքը միջազգային չափանիշներին, մասնավորապես`

  1. ապահովել <<Բնության պահպանության միջազգային միության>> (IUCN) կողմից սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքների 5-րդ (պահպանվող լանդշաֆտ) կատեգորիաների ստեղծումը.
  2. Նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմանը բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում:

 Առաջարկվող օրենքների  նախագծերի ընդունման հետևանքով կկարգավորվեն բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, օգտագործման և կառավարման հարաբերությունները:

        Ներկայացված օրենքների նախագծերի ընդունումով առավել արդյունավետ կդառնան բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացները:

 

 

 

  • Discussed

    30.08.2017 - 19.09.2017

  • Type

    Law

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12164

Print