Add to favourites

Under development

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը

 

<<ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքը շարադրել նոր խմբագրությամբ.

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և նպատակը

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, օգտագործման և կառավարման հարաբերությունները:

Սույն օրենքի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների պահպանությունը, բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելումը կամ մեղմացումը, արդյունավետ կառավարումը:

 

Հոդված 2.Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրությունը

 

Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով և միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները

 

  1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
  • ազգային պարկ` էկոհամակարգերի ու դրանց բաղադրիչների պահպանության, վերականգնման և կայուն օգտագործման նպատակներով առանձնացված տարածք, որտեղ բնական երևույթների զարգացման գործընթացներն ընթանում են ինչպես առանց մարդու անմիջական միջամտության, այնպես էլ միջամտությամբ և կարող է օգտագործվել գիտական ուսումնասիրությունների և մոնիթորինգի, էկոլոգիապես անվտանգ տնտեսական գործունեության իրականացման, ինչպես նաև գիտակրթական ու մշակութային միջոցառումների, կանոնակարգված զբոսաշրջության և ռեկրեացիայի կազմակերպման նպատակներով.
  • արգելավայր` բուսական, կենդանական աշխարհի առանձին տեսակների և
  • Discussed

    30.08.2017 - 19.09.2017

  • Type

    Law

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12160

Print