В стадии разработки
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին>>, <<Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> և <<Բնապահպանական վերահսկողության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
<<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի և կից ներկայացվող օրենքներում փոփոխությունները պայմանավորված են գործող օրենքի հետևյալ բացերով`
- օրենքում բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նպատակները և հիմքերը.
- հստակ չեն շարադրված բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման սկզբունքները.
- բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների կատեգորիաների խնդիրները.
- բացակայում են բնության հուշարձանի դասակարգումը, ստեղծման չափանիշները և պահպանության ռեժիմը.
- բացակայում է արգելավայրի պահպանության ռեժիմը.
- բացակայում են պահպանման գոտու, էկոլոգիական միջանցքի և էկոլոգիական ցանցի կառավարման սկզբունքները և պահպանության ռեժիմը.
- բացակայում են կենսոլորտային արգելոցի ստեղծման և կառավարման հարցերը:
Ինչպես նաև` <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ իրավական ակտերի միջև առկա են անհամապատասխանություններ և հակասություններ: Այդ նպատակով կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում և <<Բնապահպանական վերահսկողության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում:
Անհրաժեշտություն է առաջացել նաև համապատասխանեցնել <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքը միջազգային չափանիշներին, մասնավորապես`
- ապահովել <<Բնության պահպանության միջազգային միության>> (IUCN) կողմից սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքների 5-րդ (պահպանվող լանդշաֆտ) կատեգորիաների ստեղծումը.
- Նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմանը բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում:
Առաջարկվող օրենքների նախագծերի ընդունման հետևանքով կկարգավորվեն բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, օգտագործման և կառավարման հարաբերությունները:
Ներկայացված օրենքների նախագծերի ընդունումով առավել արդյունավետ կդառնան բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացները:
-
Обсуждалось
30.08.2017 - 19.09.2017
-
Тип
Закон
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 12163
Принт