Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ

ՈՐՈՇՈւՄ 

--------- ---------------- 2022  թվականի  N    - Ն 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) որոշման N 11 հավելվածի՝

ա. 29-րդ կետում «ենթակա է» բառը փոխարինել «և ծրագրի իրականացման համար ծախսված ֆինանսական միջոցները ենթակա են» բառերով,

բ. 29-րդ կետից հետո լրացնել նոր՝ 29.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ․

«29.1․Մասնագիտական ուսուցման ծրագրի շրջանակներում ունկնդրի ստացած կրթաթոշակը և ծրագրի իրականացման համար ծախսված ֆինանսական միջոցները վերադարձման ենթակա չեն պատերազմի մասնակից հանդիսացող ունկնդրի կողմից, եթե նա ծրագրի ընթացքում դարձել է զբաղված։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող օրվանից և տարածվում՝ 2021 թվականի սեպտեմբերի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
  • Discussed

    12.01.2022 - 27.01.2022

  • Type

    Decision

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3872

Print