Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈւՆՄԱՆ 

  1. Անհրաժեշտությունը

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակումը բխում է պատերազմի մասնակից հանդիսացող գործազուրկ անձանց համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից իրականացվող մասնագիտական ուսուցման ծրագրի պայմանների բարելավման  անհրաժեշտությունից։

2․ Ընթացիկ իրավիճակը և առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Գործող կարգավորումների համաձայն՝ մասնագիտական ուսուցման ծրագրի շրջանակներում ունկնդրի ստացած կրթաթոշակը ենթակա է ունկնդրի կողմից վերադարձման, եթե ունկնդիրը ծրագրում ընդգրկվելու պահին կամ ընթացքում եղել է զբաղված (բացառությամբ աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձ հանդիսացող ունկնդրի) կամ ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ, կամ տարածքային կենտրոնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին, կամ հեռացվել է մասնագիտական ուսուցման դասընթացից երեք անգամ անհարգելի պատճառով դասընթացի չներկայանալու հիմքով:

Նախագծով առաջարկվում է նախատեսել դրույթ, համաձայն որի մասնագիտական ուսուցման ծրագրում ընդգրկված, պատերազմի մասնակից հանդիսացող անձինք ուսուցման ժամանակահատվածում աշխատանքի ընդունվելու կամ ինքնազբաղված դառնալու պարագայում պարտավորված չեն լինի հետ վերադարձնել ծրագրի իրականացման ընթացքում ինչպես իրենց ստացած, այնպես էլ մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպությանը իրենց մասով վճարված ֆինանսական միջոցները։

3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

4․ Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում մասնագիտական ուսուցման ծրագրում ընդգրկված, պատերազմի մասնակից հանդիսացող անձինք ուսուցման ժամանակահատվածում աշխատանքի ընդունվելու կամ ինքնազբաղված դառնալու պարագայում պարտավորված չեն լինի հետ վերադարձնել ծրագրի իրականացման ընթացքում ինչպես իրենց ստացած, այնպես էլ մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպությանը իրենց մասով վճարված ֆինանսական միջոցները։

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում:

6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «4.6 Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» բաժնում նախատեսված է բարձրացնել զբաղվածության կարգավորման պետական ծրագր երի հասցեականությունն ու արդյունավետությունը։

  • Discussed

    12.01.2022 - 27.01.2022

  • Type

    Decision

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3874

Print