ԱՎԵՏԻՔ ԳՐԻԳՈՐԻԻ ԿԱՐԱԳՈՒԼՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----- 2021 թվականի N –Ա
ԱՎԵՏԻՔ ԳՐԻԳՈՐԻԻ ԿԱՐԱԳՈՒԼՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Ավետիք Գրիգորիի Կարագուլյանին (ծնվ.՝ 1996 թվականի հուլիսի 12-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Գյուլիքեխվյան 7 շ., բն. 8):
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԱՎԵՏԻՔ ԳՐԻԳՈՐԻԻ ԿԱՐԱԳՈՒԼՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Ավետիք Գրիգորիի Կարագուլյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը, և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Ավետիք Գրիգորիի Կարագուլյանը (ծնվ.՝ 1996 թվականի հուլիսի 12-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Գյուլիքեխվյան 7 շ., բն. 8), ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշմամբ ստանալով տարկետում՝ սովորել է Փարիզի պոլիտեխնիկական ինստիտուտի Փարիզի վիճակագրության և տնտեսագիտական կառավարման ազգային դպրոցում:
2021 թվականի հուլիսի 1-ին «Լանժևեն Մոնտե Կարլոյի հետ դիսկրետ տվյալների ընտրություն» թեմայով պաշտպանել է ատենախոսությունը և Փարիզի պոլիտեխնիկական ինստիտուտի կողմից նրան տրվել է դոկտորի գիտական աստճանի դիպլոմ, որն էլ ՀՀ ԲՈԿ-ի 0472 հավաստագրով հավաստվել է վերջինիս ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճանը:
Աշխատելով «Երևանէն գիտակրթական» հիմնադրամում որպես հետազոտող՝ զբաղվել է հետազոտական աշխատանքով՝ կիրառական մաթեմատիկայի և մեքենայական ուսուցման ոլորտում:
Նրա գիտական հրապարակումները տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում:
- կնկալվող արդյունքը.
«Ավետիք Գրիգորիի Կարագուլյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը, Ա. Կարագուլյանին՝ որպես լավագույն մասնագետի, հնարավորություն կընձեռի գիտական, գիտատեխնիկական և գիտահետազոտական գործունեությունը ծավալելու նպատակով՝ շարունակել աշխատելու «Երևանէն գիտակրթական» հիմնադրամում:
«Ավետիք Գրիգորիի Կարագուլյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Discussed
24.11.2021 - 10.12.2021
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 4017
Print