Add to favourites

ԱՎԵՏԻՔ ԳՐԻԳՈՐԻԻ ԿԱՐԱԳՈՒԼՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                          ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 ԱՎԵՏԻՔ ԳՐԻԳՈՐԻԻ ԿԱՐԱԳՈՒԼՅԱՆԻՆ  ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Ավետիք Գրիգորիի Կարագուլյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը, և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Ավետիք Գրիգորիի Կարագուլյանը (ծնվ.՝ 1996 թվականի հուլիսի      12-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Գյուլիքեխվյան 7 շ., բն. 8),  ՀՀ կառավարության  2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշմամբ ստանալով տարկետում՝ սովորել է Փարիզի պոլիտեխնիկական ինստիտուտի Փարիզի վիճակագրության և տնտեսագիտական կառավարման ազգային դպրոցում:

  2021 թվականի հուլիսի 1-ին «Լանժևեն Մոնտե Կարլոյի հետ դիսկրետ տվյալների ընտրություն» թեմայով պաշտպանել է ատենախոսությունը և Փարիզի պոլիտեխնիկական ինստիտուտի կողմից նրան տրվել է դոկտորի գիտական աստճանի դիպլոմ, որն  էլ ՀՀ ԲՈԿ-ի 0472 հավաստագրով հավաստվել է վերջինիս ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճանը:

   Աշխատելով «Երևանէն գիտակրթական» հիմնադրամում որպես հետազոտող՝ զբաղվել է հետազոտական աշխատանքով՝ կիրառական մաթեմատիկայի և մեքենայական ուսուցման ոլորտում:

   Նրա գիտական հրապարակումները տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում:

 

  1. կնկալվող արդյունքը.

«Ավետիք Գրիգորիի Կարագուլյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը, Ա. Կարագուլյանին՝ որպես լավագույն մասնագետի, հնարավորություն կընձեռի գիտական, գիտատեխնիկական և գիտահետազոտական գործունեությունը ծավալելու նպատակով՝ շարունակել աշխատելու «Երևանէն գիտակրթական» հիմնադրամում:

«Ավետիք Գրիգորիի Կարագուլյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

  1. Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

 

  • Discussed

    24.11.2021 - 10.12.2021

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4013

Print