ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 858-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
8 - Agree
-
2 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
--- հոկտեմբերի 2021 թվականի, N --- -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 858-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով և «Հիմնադրամների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի ««Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» N 858-Ն որոշման Հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածի 6-րդ կետում, 18-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական» բառով.
2) Հավելվածի 19-րդ կետում՝
ա. 8-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«8) օրենսդրության մշակման և իրավակիրառ գործունեության մասնագիտական կարողությունների զարգացումը.».
բ. 12-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«12) իր գործունեության հիմնական նպատակների շրջանակներում հանրային և մասնավոր հատվածի շահառուների հմտությունների և կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումների իրականացումը.».
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18-20-րդ ենթակետեր.
«18) էլեկտրոնային արդարադատության համակարգերի և գործիքների ներդրմանը, զարգացմանն ու կատարելագործմանն աջակցելը, ներառյալ՝ դրանց շրջանակներում անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումը, ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացումը.
19) իրավական ակտերի նախագծերի հայեցակարգերի և իրավական ակտերի նախագծերի շուրջ հանրային քննարկումների կազմակերպումը, քննարկումների կազմակերպմանն աջակցությունը և խորհրդատվության տրամադրումը.
20) Արդարադատության նախարարությանը վերապահված՝ Կառավարության, Արդարադատության նախարարության և հանրային իշխանության այլ մարմինների անունից դատական ներկայացուցչության իրականացման գործընթացի կազմակերպումը և իրականացումը, ներառյալ՝ իրավավերլուծական գործունեության և խորհրդատվության տրամադրման միջոցով:.
գ. 31-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի» բառերը փոխարինել «վարչապետի աշխատակազմի ղեկավարի» բառերով.
դ. 39-րդ կետում «2» թիվը փոխարինել «առնվազն մեկ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել հիմնադրամի կանոնադրության փոփոխության գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
-
Discussed
14.10.2021 - 29.10.2021
-
Type
Decision
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 5302
Print