Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 858-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

--- հոկտեմբերի 2021 թվականի, N --- -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 858-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով և «Հիմնադրամների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի ««Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» N 858-Ն որոշման Հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի 6-րդ կետում, 18-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական» բառով.

2) Հավելվածի 19-րդ կետում՝

ա. 8-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«8) օրենսդրության մշակման և իրավակիրառ գործունեության  մասնագիտական կարողությունների զարգացումը.».

բ. 12-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«12) իր գործունեության հիմնական նպատակների շրջանակներում հանրային և մասնավոր հատվածի շահառուների հմտությունների և կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումների իրականացումը.».

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18-20-րդ ենթակետեր.

«18) էլեկտրոնային արդարադատության համակարգերի և գործիքների ներդրմանը, զարգացմանն ու կատարելագործմանն աջակցելը, ներառյալ՝ դրանց շրջանակներում անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումը, ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացումը.

19) իրավական ակտերի նախագծերի հայեցակարգերի և իրավական ակտերի նախագծերի շուրջ հանրային քննարկումների կազմակերպումը, քննարկումների կազմակերպմանն աջակցությունը և խորհրդատվության տրամադրումը.

20) Արդարադատության նախարարությանը վերապահված՝ Կառավարության, Արդարադատության նախարարության և հանրային իշխանության այլ մարմինների անունից դատական ներկայացուցչության իրականացման գործընթացի կազմակերպումը և իրականացումը, ներառյալ՝ իրավավերլուծական գործունեության և  խորհրդատվության տրամադրման միջոցով:.

գ. 31-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի» բառերը փոխարինել «վարչապետի աշխատակազմի ղեկավարի» բառերով.

դ. 39-րդ կետում «2» թիվը փոխարինել «առնվազն մեկ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել հիմնադրամի կանոնադրության փոփոխության գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

  • Обсуждалось

    14.10.2021 - 29.10.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5306

Принт