Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ԹԻՎ 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

____ _______________ 2021 թիվ ____-Ն

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 814-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաս­տանի Հան­րա­պետության կառա­վա­րու­թյունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի «Ճանա­պար­­հային հարկի պարտավորություններից, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճա­րից ավելի վճարված գումարների հաշվանցման և (կամ) վերադարձման կարգը սահմանելու մասին» թիվ 814-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետով սահմանված թիվ 1 հավելվածի (այսուհետ՝ Հավելված) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) Հավելվածի 3-րդ կետում «փաստաթղթի հիման վրա» բառերից հետո լրացնել «, բացա­­­ռությամբ սույն կարգի 3.1-ին կետով սահմանված դեպքի» բառերը,

2) Հավելվածի 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետ.

«3.1. 2019, 2020 և 2021 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանց­­­­ված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հան­րա­­­­պե­­տու­­­թյան ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի գումար­­­ների հաշվառումն ապահովող գանձապետական հաշվին փոխանցված գումարները այդ գումար­­ները փոխանցած հարկ վճարողներին վերադարձվում են գումարները հետ ստանալու դիմումը Ֆինանսների նախարարություն ներկայացնելուց հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթաց­քում: Գումարները հետ ստանալու համար ներկայացված դիմումի մեջ պարտադիր նշվում են հարկ վճարողի հաշվառման համարը, տեղեկություններ վճարված գումարի և վճար­ման ամսաթվի վերաբերյալ, ինչպես նաև հարկ վճարողի բան­կային հաշվի համարը, որին ենթակա են վերադարձման սույն կետով նշված գումարները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվա­նից:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                      ՎԱՐՉԱՊԵՏ                                                                   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    30.09.2021 - 15.10.2021

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5489

Print