ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ԹԻՎ 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
____ _______________ 2021 թիվ ____-Ն
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 814-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի «Ճանապարհային հարկի պարտավորություններից, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարից ավելի վճարված գումարների հաշվանցման և (կամ) վերադարձման կարգը սահմանելու մասին» թիվ 814-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետով սահմանված թիվ 1 հավելվածի (այսուհետ՝ Հավելված) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) Հավելվածի 3-րդ կետում «փաստաթղթի հիման վրա» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 3.1-ին կետով սահմանված դեպքի» բառերը,
2) Հավելվածի 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետ.
«3.1. 2019, 2020 և 2021 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի գումարների հաշվառումն ապահովող գանձապետական հաշվին փոխանցված գումարները այդ գումարները փոխանցած հարկ վճարողներին վերադարձվում են գումարները հետ ստանալու դիմումը Ֆինանսների նախարարություն ներկայացնելուց հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում: Գումարները հետ ստանալու համար ներկայացված դիմումի մեջ պարտադիր նշվում են հարկ վճարողի հաշվառման համարը, տեղեկություններ վճարված գումարի և վճարման ամսաթվի վերաբերյալ, ինչպես նաև հարկ վճարողի բանկային հաշվի համարը, որին ենթակա են վերադարձման սույն կետով նշված գումարները:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
30.09.2021 - 15.10.2021
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 5369
Принт