Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ԹԻՎ 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 814-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը ճանա­պար­հային հարկի պարտավորության բացակայության պայմաններում վճարված ճանա­պար­հային հարկի գումարների վերադարձի ապահովումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2019 թվա­­­կանի հունիսի 25-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվա­կանի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփո­խու­թյուն­ներ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրա­պե­տու­թյան հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրեն­քում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփո­խու­թյուն կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել է, որ Հայաստանի Հանրա­պե­տու­թյու­նում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հան­րա­պետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը 2019 թվականի հունվարի 1-ից այլևս չի համարվում ճանապարհային հարկով հարկման օբյեկտ:

Այդ կապակցությամբ, հարկ է նկատել, որ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև վերո­նշյալ օրենսդրական փոփոխության կատարումը որոշ հարկ վճարողների կողմից արդեն իսկ վճարված է եղել, իսկ 2019, 2020 և 2021 թվականների ընթացքում որոշ հարկ վճարողների կողմից շարու­նակ­վել է վճարվել ճանապարհային հարկ՝ Հայաստանի Հան­րա­­­պե­տու­թյու­նում գրանց­­ված (հաշ­վառ­ված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոց­նե­րով Հայաստանի Հան­րա­­պետության ավտո­մոբիլային ճանապարհներից օգտվելու համար։ Ուստի, այդ գումարները ենթակա են վերա­­դարձ­ման:

Միևնույն ժամանակ, խնդիրը կայանում է նրանում, որ նշյալ գումարները վերադարձնելու առու­մով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 814-Ն որոշմամբ լիազոր մարմինը հստակ չէ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել, որ խնդրո առարկա գումարները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության ֆինանս­ների նախարարության կողմից դրանք վճարած հարկ վճարողներին առանց որևէ ուսում­նա­սի­րու­թյան:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հան­րա­պետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 814-Ն որոշմամբ սահ­ման­ված՝ ավել վճարված ճանապարհային հարկի վերադարձման ընթա­­ցակարգն է:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ապահովել ճանա­պար­հային հարկի պարտավորության բացա­կա­յու­թյան պայմաններում վճարված ճանա­պար­հային հարկի գումարների վերադարձը:

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ

Նախագիծը կապ չունի ռազմավարական փաստաթղթերի՝ Հայաստանի վերա­փոխ­ման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազ­մավարությունների հետ:

  • Обсуждалось

    30.09.2021 - 15.10.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5490

Принт