Add to favourites

The draft has been accepted

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱ­ՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

      Անհրաժեշտությունը: «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավա­նու­թյուն տալու մա­սին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարկավորման բնագավառում պետա­կան հովա­նավորչական քաղաքականության իրականացման անհրաժեշտությամբ, որը թելադրվում է առևտրային բանկերի և ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի բարձր տոկո­սա­դրույք­­ներով, որոնք հանդիսանում են լուրջ խոչընդոտ գյուղատնտեսությունում բազմաթիվ տնտեսա­վարողների գործունեության համար:

        Գյուղա­տնտեսության առջև ծառացած խնդիր­ների լուծ­ման արդյունավետ միջոցներից է գյուղատնտեսությունում տնտեսավարողների վար­կավոր­ման մատ­չելիու­թյան բարձրացումը և վարկավորման պայմանների բարելա­վումը: Գյուղա­տնտեսական մթերքների արտադրության, մթերման, վերամշակման, գյուղա­տն­տեսական աշխա­տանքների նախապատ­րաստման, արտադրա­կան կարո­ղու­թյուն­ների ընդլայնման, նոր արդիական տեխնոլոգիաների կիրառման  հա­մար գյուղա­տնտե­սու­թյունում տնտեսավարողնե­րին խիստ անհրաժեշտ է ունենալ բավարար հիմնական և շրջա­նառու միջոցներ: Դրա ապահովման արդյունավետ մեխա­նիզմ­ներից է նպատակային վարկերի տոկո­սադրույքների սուբսիդա­վորման ծրագրի իրականացման միջոցով վարկերի մատչելիության բարձրացումը: Վերջինս հնարա­վորություն կըն­ձեռի ընդլայնել գյուղա­ցիա­կան տնտեսությունների կարողու­թյունները, բարձրացնել ոլորտի մրցու­նակությունը, նպաս­տել գյուղական հա­մայնքների ամրապնդ­մանը, բարելավել գյուղա­կան բնակչության կենսապայ­մաններն ու կյանքի որակը, բարձ­րացնել երկրի պարե­նային անվտան­գու­թյան մակարդակը:

        Ոլորտին տրամադրվող վարկերի մատչելիության բարձրացման ներկայիս գործող ծրագրերում կիրառվող մեխանիզմները և պայմանները հնարավորություն են տալիս լուծելու միայն գյուղատնտեսությունում տնտեսավարողների ընթացիկ խնդիրներ:

        Ներկայումս խնդիր է վարկավորման պայմանների, մասնավորապես՝ վարկավորման ժամկետների, տրամադրվող վարկի գումարի ավելացման, սուբսիդավորվող  տոկոսադրույքի մեծածցմամբ ապահովել՝

  • վարկերի մատչելիության մակարդակի էլ ավելի բարձրացումը,
  • վարկերի նպատակաուղղումը տնտեսությունների խոշորացմանը, արդիա­կան տեխնոլոգիաների ներդրմանը, տնտեսավարողների ուսուցմանը,
  • վարկառու տնտեսությունների հաշվառումը (ռեգիստրի վարումը),
  • տրամադրվող վարկերի արդյունավետության գնահատումը:

Նշված պայմանների ապահովումն էլ պայմանավորել է վարկիերի տոկոսա­դրույքների  սուբսիդավորման ներկայիս ծրագրի վերանայումը և նոր մեխա­նիզմ­ներով ծրա­գրի իրականացումը:         

        Ընթացիկ իրավիճակը և խնդիրները: Ներկայումս գյուղատնտեսության զար­գացմանը խոչ­ընդոտում են մի շարք գործոններ, որոնցից կարելի է առանձ­նացնել գյուղա­տնտե­սության վարման բարձր ռիսկայնությունը, գյուղացիական տնտե­սու­թյունների փոքր չափերը և հողա­բաժին­ների մասնատվածությունը, խոշոր ապրան­քային տնտեսու­թյունների ցածր տեսակարար կշիռը, գյուղատնտե­սու­թյունում գործող տնտեսավարողների համատեղ գործունեության ոչ բավարար ընթացքը, արտադրա­­կան և շուկայա­կան (ֆինանսական) ենթա­կա­ռուց­վածքների թեր­զար­գաց­վածու­թյունը: Նշվածի հետ մեկտեղ գյուղատնտեսության առջև ծառացած խնդիր­­ներից է նաև տնտեսավարողների վարկա­վորման մատչելիու­թյան ցածր մակար­դակը:

        Առևտրային բանկերի կողմից հիմնականում տրամադրվող վարկերի բարձր տոկո­սա­դրույքների պատճառով, դրանք գրեթե անմատչելի են արտադրա­տեխ­նի­կա­կան բարդ պայմաններ ունեցող և իրացման դժվարություններ ունեցող բազ­մաթիվ տնտեսա­վարող­ների համար, ուստի պետական հովանավորչական քաղա­քականության իրակա­նացումն անհրա­ժեշ­տ պայման է հանդիսանում գյու­ղատն­տեսությունում տնտեսավարող­ների կարո­ղու­թյունների հզորացման, արտադ­րության ծավալների ընդլայնման և գյուղա­տնտեսական արտադրության մրցու­նակության բարձրացման համար։ Դրա հետ մեկտեղ կարևորագույն խնդիր է վարկերի նպատակայնության մակարդակի բարձրացումը, վարկերի գումարի և վարկա­վորման ժամկետների ավելացման միջոցով դրանց նպատակա­ուղղումը տնտեսու­թյունների խոշորացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդր­մանը և տնտե­սավարողների գիտելիքների մակարդակի բարձրացմանը:       

      Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը: Հայաստանի Հանրա­­պետության կառա­վա­­րու­թյան 2011 թվա­կանի մարտի 31-ի N 349-Ն որոշմամբ հաստատված «Գյուղա­տնտե­սության ոլոր­տին տրամադրվող վարկերի տոկոսա­դրույքների սուբսի­դա­վորման կարգի» համաձայն հանրա­պետությունում 2011 թվա­կանի ապրիլի 1-ից իրա­կանացվել է վար­կերի տոկո­սա­դրույքների սուբսիդավորման ծրագիր: Տրամադրվել են հայկական դրամով 14 % տոկո­սա­դրույքով վարկեր մինչև 3.0 մլն դրամ գումարով 2 տարի մարման ժամկետով: Սուբսի­դավորվել է վարկերի տոկոսա­դրույքի 4 տոկոսային կետին, իսկ հանրա­պետության առավել կարիքավոր թվով 225 համայնքների վար­կա­ռունների վարկերի տոկոսադրույքի 6 տոկոսային կետին համարժեք մասը: Սկսած 2015 թվականից Հայաստանի Հանրապետության կառա­վարու­թյան 2015 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրա­պետության կառա­վարության 2011 թվա­կանի մարտի 31-ի N 139-Ն որոշման մեջ փոփո­խու­թյուններ կատա­րելու մասին» N 349-Ն որոշմամբ հան­րապե­տու­թյան բոլոր համայնքների համար սահ­մանվել է տոկոսա­դրույքների 6 տոկո­սային կետին համար­ժեք մասի սուբսիդավորում:

        Յուրաքանչյուր տարի ծրագիրն իրականացվել է երկու փուլով հանրապետու­թյան բոլոր համայնքներում: Ինչպես մայր գումարի մարման, այնպես էլ տոկոսա­դրույքի վճարման համար արտոնյալ ժամկետ է սահմանվել առնվազն 6 ամիս: Ընդհանուր առմամբ, 2011 թվականի ապ­րիլի 1-ից մինչև 2017 թվականի հունիսի 30-ն ընկած ժամա­նա­կահատվածում տրամադրվել է շուրջ 127.5 հազար միավոր վարկ 106.4 մլրդ դրամ գումարով: Սուբսի­դա­վորված գումարը կազմել է շուրջ 5.1 մլրդ դրամ:

          Կարգավորման նպատակը և բնույթը: Ծրագրի հիմնական նպատակն է` հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղ­ված ֆիզիկական և իրա­վա­բանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսա­դրույքների մասնակի սուբսի­դա­վորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով` վարկավորման մատ­չելիու­թյան մակար­­դակի բարձրացումը և արդյունքում տնտեսա­վարողների կարողությունների ընդլայնումը և արդիական տեխնոլոգիաների ներդրմանը նպաս­տելը: Ծրագրով նախատեսվում է վարկավորման պայմանների սահմանումն ըստ վարկավորման ուղղությունների, վարկավորման մեխա­նիզմների, սուբսիդավորման ձևի ու չափի հստակեցումը:

        Ծրագրով ներկայացվում են դրա իրագործման հիմնական մոտեցումները, մոնիթորինգը, իրականացման ռիսկերը և դրանց մեղմման հնարա­վորությունները, ակնկալվող արդյունքները, ֆինանսական գնահատականը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք: Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախա­րարու­թյան աշխա-տակազմի կողմից:

        Ակնկալվող արդյունքը:  Ծրագրի իրականացման արդյունքում կբարձրանա  ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակը, ինչը կհան­­գեց­նի համա­խառն արտադրանքի աճին, էականորեն կնվազեն բանկերի և վարկային կազմա­կեր­պությունների ռիս­կերը, կբարձրանա գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչու­թյունը, կընդլայնվեն գյուղատնտեսությունում տնտեսա­վարողների կարո­ղությունները, սահմանված ժամկետում և պահանջներին համապատասխան կիրականացվեն գյուղա­տն­տեսական մթերքների արտադրության կազմակերպման աշխատանքները, հնարավորու­թյուններ կապահովվեն ագրոտեխնիկական պա­հանջ­ների կատարման, անասնապա­հու­թյունում գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավման, արտադրության արդյունա­վետության բարձրացման համար, կստեղծվեն հնարավորություններ գյուղատնտե­սությունում արդիական տեխնո­լոգիաների ներդրման, տնտեսությունների խոշո­րացման, վարկառուների ռեեստրի վարման միջոցով վարկավորման առաջնահերթ խնդիրների բացահայտման համար.

        Այլ տեղեկություններ: Այլ տեղեկություններ չկան:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱ­ՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

        «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավա­նու­թյուն տալու մա­սին» Հայաստանի Հանրա­պետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱ­ՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

        «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավա­նու­թյուն տալու մա­սին» Հայաստանի Հանրա­պետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։ Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապա­տաս­խա­նությունը`  համապատասխանում է:

 

  • Discussed

    27.07.2017 - 12.08.2017

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11177

Print

Suggestions

Վահանի համայնքապետարան

28.07.2017

Ողջունելի քայլ է, որը կբերի գյուղատնտեսության զարգացմանը հատկապես սահմանամերձ և աղքատ տարածաշրջաններում: Առաջարկում եմ նույն պայմաններով վարկավորել նաև նոր ստեղծվող գյուղացիական տնտեսություններին, քանի որ մինչ այժմ բանկերը վարկավորում են միայն արդեն կայացած տնտեսություններին:

See more