Add to favourites

The draft has been accepted

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ծրագրի հիմնական նպատակն է` հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղ­ված ֆիզիկական և իրա­վա­բանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսա­դրույքների մասնակի սուբսի­դա­վորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով` վարկավորման մատ­չելիու­թյան մակար­­դակի բարձրացումը և արդյունքում տնտեսա­վարողների կարողությունների ընդլայնումը և արդիական տեխնոլոգիաների ներդրմանը նպաս­տելը: Ծրագրով նախատեսվում է վարկավորման պայմանների սահմանում ըստ վարկավորման ուղղությունների, վարկավորման մեխա­նիզմների, սուբսիդավորման ձևի ու չափի հստակեցում:

Ծրագրի իրականացման արդյունքում կբարձրանա  ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակը, ինչը կհան­­գեց­նի համա­խառն արտադրանքի աճին, էականորեն կնվազեն բանկերի և վարկային կազմա­կեր­պությունների ռիս­կերը, կբարձրանա գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչու­թյունը, կընդլայնվեն գյուղատնտեսությունում տնտեսա­վարողների կարո­ղությունները, սահմանված ժամկետում և պահանջներին համապատասխան կիրականացվեն գյուղա­տն­տեսական մթերքների արտադրության կազմակերպման աշխատանքները, հնարավորու­թյուններ կապահովվեն ագրոտեխնիկական պա­հանջ­ների կատարման, անասնապա­հու­թյունում գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավման, արտադրության արդյունա­վետության բարձրացման համար, կստեղծվեն հնարավորություններ գյուղատնտե­սությունում արդիական տեխնո­լոգիաների ներդրման, տնտեսությունների խոշո­րացման, վարկառուների ռեեստրի վարման միջոցով վարկավորման առաջնահերթ խնդիրների բացահայտման համար.

  • Discussed

    27.07.2017 - 12.08.2017

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11169

Print

Suggestions

Վահանի համայնքապետարան

28.07.2017

Ողջունելի քայլ է, որը կբերի գյուղատնտեսության զարգացմանը հատկապես սահմանամերձ և աղքատ տարածաշրջաններում: Առաջարկում եմ նույն պայմաններով վարկավորել նաև նոր ստեղծվող գյուղացիական տնտեսություններին, քանի որ մինչ այժմ բանկերը վարկավորում են միայն արդեն կայացած տնտեսություններին:

See more