Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
_____ _________2021 թվականի N –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» N 2209-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
2․ Որոշման 1-ին կետով սահմանված N1 հավելվածի առաջին սյունակի 7-րդ, 9-րդ և 10-րդ տողերում պաղեցրած բառը փոխարինել սառեցրած բառով։
- Որոշման 3-րդ կետով հաստատված N 2 հավելվածի 15-րդ կետում սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը բառերը փոխարինել հունիսի 20-ից 5 աշխատանքային օրվա ընթացքում բառերով։
4․ Որոշման 3-րդ կետով հաստատված N 2 հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
16․ Չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալը լիազոր մարմնի կողմից բաշխվում է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև՝ հավասարաչափ, սակայն յուրաքանչյուր մեկ մասնակցի մասով չպետք է գերազանցի չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալի 20 տոկոսը։։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Discussed
25.06.2021 - 16.07.2021
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economical
-
Ministry
Ministry of Economy
Views 6021
Print