Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N2209-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով շտկվում է տեխնիկական վրիպակը, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել կատարել ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակության բաշխման ժամկետների փոփոխություն։
2․ ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ և ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հաշվի առնելով մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված դիմումները առ այն, որ տարբեր պատճառներով (հիմնականում պայմանվորված կորոնավիրուսային համավարակով) նախնական քվոտայի բաշխման համար լիազոր մարմնին հայտեր ներկայացնելու ժամկետները չպահպանելու արդյունքում հնարավոր չի եղել ստանալ համապատասխան լիցենզիա, ինչպես նաև այն որ Որոշման 3-րդ կետով հաստատված № 2 հավելվածի 15-րդ կետում ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակության բաշխման համար նշված ժամկետը տնտեսվարողների համար իրատեսական չէ՝ հիմք ընդունելով երրորդ երկրից լոգիստիկ շղթայով ներմուծման հնարավորությունները, ուստի նախագծով կատարվում է ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակության բաշխման ժամկետների փոփոխություն ։
4․ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ և ԲՆՈՒՅԹԸ
Նախագծով շտկվում է տեխնիկական վրիպակը, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել կատարել ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակության բաշխման ժամկետների փոփոխություն։
5․ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ և ԱՆՁԻՆՔ:
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
6.ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԵԹԵ ԱՅԴՊԻՍԻՔ ԱՌԿԱ ԵՆ)
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N2209-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Discussed
25.06.2021 - 16.07.2021
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economical
-
Ministry
Ministry of Economy
Views 6020
Print