Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1210-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 1009-Ն և 2004 թվականի հուլիսի 1-ի N 1210-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին»  որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Անհրաժեշտությունը

 

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի թեկնածուների առաջադրման և համալրման աշխատանքների, խորհրդի նիստերը հեռավար կազմակերպելու հնարավորության, ինչպես նաև խորհրդի նախագահի ընտրության կազմակերպման հարցերում առաջացած խնդիրներով:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

 

Ներկայիս գործող պետական ուսումնական հաստատությունների կանոնադրություններում ամրագրված է, որ ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի կազմում տարածքային զբաղվածության ծառայության ներկայացուցիչները կազմում են խորհրդի անդամների ընդհանուր թվի 10 տոկոսը, իսկ  խորհրդի նախագահն ընտրվում ու  որոշումները կայացվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զբաղվածության ծառայության գործակալությունը և մի քանի կառույցներ միավորվել են, նպատակահարմար է դարձել օրինակելի կանոնադրությամբ սահմանաված 10 տոկոսն ավելացնել պետական պաշտոն զբաղեցնող, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչների տոկոսին և թվարկված  կառույցների շարքում ավելացնել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին:

Ըստ գործող կանոնադրության՝ խորհրդի նիստերի կազմակերպման և անցկացման ձևերը սահմանված չեն, որը տարբեր մեկնաբանությունների պատճառ է հանդիսանում: Հաշվի առնելով երկրում տիրող COVID-19 վիրուսի տարածման հանգամանքը, ինչպես նաև խորհրդի կազմում ընդգրկված սոցիալական գործընկերների աշխատանքային ծանրաբեռնվածությունը` փոփոխություններում առաջարկվել է, որ նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար եղանակով՝ բացառությամբ տնօրենի մրցույթի:

Փոփոխությունը նախատեսում է խորհրդի կողմից որոշումների կայացման համար առավել կողմ ձայներ, ինչը կապահովի առավել նպատակային, հնարավորինս մեծամասնության կողմից ընդունելի և արդյունավետ որոշումներ:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Սույն որոշման նախագծի ընդունման դեպքում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական համակարգում ներկայումս տարվող քաղաքականության փոփոխություն չի ակնկալվում:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

     Իրավական ակտի ընդունումը կկանոնակարգի նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի թեկնածուների առաջադրման, ներկայացման և/կամ համալրման, հեռավար ձևով խորհրդի նիստերի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև խորհրդի կողմից որոշումների ընդունումը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն որոշման նախագծի մշակման գործընթացին չկան ներգրավված կառույցներ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի թեկնածուների առաջադրման, ներկայացման և/կամ համալրման գործընթացի կազմակերպում, հեռավար ձևով խորհրդի նիստերի անցկացում, ինչպես նաև խորհրդի կողմից որոշումների ընդունման առավել կարևորում:

 

  • Discussed

    15.06.2021 - 01.07.2021

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5230

Print