ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1210-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2021 թվականի N -Ն
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի
N 1009-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1210-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արհեստագործական հոսքով ավագ դպրոցներն արհեստագործական ուսումնարաններ վերանվանելու, մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, «Հայաստանի հանրապետության պետական արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1210-Ն որոշման.
1) հավելված 2-ի.
ա. 23-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2) _____-ին, այդ թվում՝ պետական պաշտոն զբաղեցնող, շահագրգիռ գերատեսչությունների, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ` ______ (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 20 տոկոսը), սոցիալական գործընկերներ` _____ (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 25 տոկոսը), որոշում է լիազորված մարմինը.»,
բ. 25-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«25. Խորհուրդն իր կազմից, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում է խորհրդի նախագահ: Խորհրդի նախագահ չի կարող լինել խորհրդում ուսումնարանի ուսանողական խորհրդի ներկայացուցիչը, ուսումնարանի հաստիքային աշխատողը (ամբիոնի վարիչ, առարկայական (ցիկլային) հանձնաժողովի նախագահ, դասախոս, այլ աշխատող:»,
գ. 28-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«28. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար եղանակով՝ բացառությամբ տնօրենի մրցույթի: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայնի իրավունք: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի չի թույլատրվում: Խորհրդի նիստերն արձանագրվում են, իսկ հեռավար կազմակերպելու դեպքում արձանագրությունների մատյանում կցվում են նաև հիմքերը՝ մասնավորապես էլեկտրոնային եղանակով ստավցած քվեարկության արդյունքները:»:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշման.
2) հավելված 2-ի ու հավելված 3-ի` համապատասխանաբար.
ա. 23-րդ կետերի 2-րդ ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«2) _____-ին, այդ թվում՝ պետական պաշտոն զբաղեցնող, շահագրգիռ գերատեսչությունների, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ` ______ (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 20 տոկոսը), սոցիալական գործընկերներ` _____ (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 25 տոկոսը), որոշում է լիազորված մարմինը.»,
բ. 24-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«24. Խորհուրդն իր կազմից, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում է խորհրդի նախագահ: Խորհրդի նախագահ չի կարող լինել խորհրդում քոլեջի ուսանողական խորհրդի ներկայացուցիչը, քոլեջի հաստիքային աշխատողը (ամբիոնի վարիչ, առարկայական (ցիկլային) հանձնաժողովի նախագահ, դասախոս, այլ աշխատող):»,
գ. 28-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«28. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար եղանակով՝ բացառությամբ տնօրենի մրցույթի: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայնի իրավունք: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի չի թույլատրվում: Խորհրդի նիստերն արձանագրվում են, իսկ հեռավար կազմակերպելու դեպքում արձանագրությունների մատյանում կցվում են նաև հիմքերը՝ մասնավորապես էլեկտրոնային եղանակով ստավցած քվեարկության արդյունքները:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Discussed
15.06.2021 - 01.07.2021
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 5229
Print