ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1210-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կառավարության
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 1009-Ն և 2004 թվականի հուլիսի 1-ի N 1210-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի թեկնածուների առաջադրման և համալրման աշխատանքների, խորհրդի նիստերը հեռավար կազմակերպելու հնարավորության, ինչպես նաև խորհրդի նախագահի ընտրության կազմակերպման հարցերում առաջացած խնդիրներով:
- Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
Ներկայիս գործող պետական ուսումնական հաստատությունների կանոնադրություններում ամրագրված է, որ ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի կազմում տարածքային զբաղվածության ծառայության ներկայացուցիչները կազմում են խորհրդի անդամների ընդհանուր թվի 10 տոկոսը, իսկ խորհրդի նախագահն ընտրվում ու որոշումները կայացվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զբաղվածության ծառայության գործակալությունը և մի քանի կառույցներ միավորվել են, նպատակահարմար է դարձել օրինակելի կանոնադրությամբ սահմանաված 10 տոկոսն ավելացնել պետական պաշտոն զբաղեցնող, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչների տոկոսին և թվարկված կառույցների շարքում ավելացնել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին:
Ըստ գործող կանոնադրության՝ խորհրդի նիստերի կազմակերպման և անցկացման ձևերը սահմանված չեն, որը տարբեր մեկնաբանությունների պատճառ է հանդիսանում: Հաշվի առնելով երկրում տիրող COVID-19 վիրուսի տարածման հանգամանքը, ինչպես նաև խորհրդի կազմում ընդգրկված սոցիալական գործընկերների աշխատանքային ծանրաբեռնվածությունը` փոփոխություններում առաջարկվել է, որ նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար եղանակով՝ բացառությամբ տնօրենի մրցույթի:
Փոփոխությունը նախատեսում է խորհրդի կողմից որոշումների կայացման համար առավել կողմ ձայներ, ինչը կապահովի առավել նպատակային, հնարավորինս մեծամասնության կողմից ընդունելի և արդյունավետ որոշումներ:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Սույն որոշման նախագծի ընդունման դեպքում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական համակարգում ներկայումս տարվող քաղաքականության փոփոխություն չի ակնկալվում:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Իրավական ակտի ընդունումը կկանոնակարգի նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի թեկնածուների առաջադրման, ներկայացման և/կամ համալրման, հեռավար ձևով խորհրդի նիստերի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև խորհրդի կողմից որոշումների ընդունումը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Սույն որոշման նախագծի մշակման գործընթացին չկան ներգրավված կառույցներ:
- Ակնկալվող արդյունքը
Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի թեկնածուների առաջադրման, ներկայացման և/կամ համալրման գործընթացի կազմակերպում, հեռավար ձևով խորհրդի նիստերի անցկացում, ինչպես նաև խորհրդի կողմից որոշումների ընդունման առավել կարևորում:
-
Обсуждалось
15.06.2021 - 01.07.2021
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 5237
Принт