Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 46-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Անհրաժեշտությունը․
Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում պատրաստման և ուսուցման գործընթացում գործնական հմտություններին առանձնահատուկ տեղ տալու և վերջինիս կազմակերպումն ու անցկացումը` փաստաթղթավորման տեսանկյունից առավել մատչելի դարձնելու համար, որը կնպաստի ուսուցանվողների գործնական հմտությունների և կարողությունների զարգացմանը։ Մասնավորապես, պատրաստման և ուսուցման ձևերում ավելացվելու է գործնական պարապմունք ձևը, որի նախապատրաստման և անցկացման համար չի պահանջվի մի շարք փաստաթղթեր, այլ անհրաժեշտ կլինի գործնական պարապմունքն անցկացնելու համար մեկ փաստաթուղթ (անցկացման կարգ), որտեղ կնշվի միջոցառումը, գործնական պարապմունքի անցկացման ղեկավարի և ուսուցանվողների գործողությունները։
- Կարգավորման նպատակը․
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստումը և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցումը կազմակերպվում և անց է կացվում մի շարք ձևերով՝ համալիր, հրամանատարաշտաբային, շտաբային, հատուկ տակտիկական, ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություններ և օբյեկտային վարժանք, որոնց նախապատրաստման և անցկացման համար պահանջվում է մի շարք փաստաթղթերի մշակում, որը կազմակերպությունների համար բարդ գործընթաց է։
Վերոնշյալ պատրաստման և ուսուցման ձևերից է նաև դասախոսությունը, սեմինարը և ինքնուրույն պարապմունքը: Առաջարկվում է սեմինար պատրաստման ձևից հետո լրացնել գործնական պարապմունք ձևը, որը չի ներառի մի շարք փաստաթղթերի մշակում, այլ կունենա մեկ անցկացման կարգ գործնական պարապմունքն անցկացնելու համար։
Միաժամանակ հստակ կնշվի գործնական պարապմունքի անցկացման ուղղությունները:
- Ակնկալվող արդյունքը․
Իրավական ակտի նախագծի ընդունումը կնպաստի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացմանը։
Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազումներ չեն նախատեսվում:
-
Discussed
14.06.2021 - 29.06.2021
-
Type
Decision
-
Area
Emergency situations
-
Ministry
Ministry of Emergency Situations
Views 6891
Print