Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 46-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

  1. Անհրաժեշտությունը

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում պատրաստման և ուսուցման գործընթացում գործնական հմտություններին առանձնահատուկ տեղ տալու և վերջինիս կազմակերպումն ու անցկացումը` փաստաթղթավորման տեսանկյունից առավել մատչելի դարձնելու համար, որը կնպաստի ուսուցանվողների գործնական հմտությունների և կարողությունների զարգացմանը։ Մասնավորապես, պատրաստման և ուսուցման ձևերում ավելացվելու է գործնական պարապմունք ձևը, որի նախապատրաստման և անցկացման համար չի պահանջվի մի շարք փաստաթղթեր, այլ անհրաժեշտ կլինի գործնական պարապմունքն անցկացնելու համար մեկ փաստաթուղթ (անցկացման կարգ), որտեղ կնշվի միջոցառումը, գործնական պարապմունքի անցկացման ղեկավարի և ուսուցանվողների գործողությունները։

 

  1. Կարգավորման նպատակը

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստումը և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցումը կազմակերպվում և անց է կացվում մի շարք ձևերով՝ համալիր, հրամանատարաշտաբային, շտաբային, հատուկ տակտիկական, ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություններ և օբյեկտային վարժանք, որոնց նախապատրաստման և անցկացման համար պահանջվում է մի շարք փաստաթղթերի մշակում, որը կազմակերպությունների համար բարդ գործընթաց է։

Վերոնշյալ պատրաստման և ուսուցման ձևերից է նաև դասախոսությունը, սեմինարը և ինքնուրույն պարապմունքը: Առաջարկվում է սեմինար պատրաստման ձևից հետո լրացնել գործնական պարապմունք ձևը, որը չի ներառի մի շարք փաստաթղթերի մշակում, այլ կունենա մեկ անցկացման կարգ գործնական պարապմունքն անցկացնելու համար։

Միաժամանակ հստակ կնշվի գործնական պարապմունքի անցկացման ուղղությունները:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի նախագծի ընդունումը կնպաստի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացմանը։

Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազումներ չեն նախատեսվում:

  • Обсуждалось

    14.06.2021 - 29.06.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство по чрезвычайным ситуациям

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6895

Принт