Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 46-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ ___________ -ի 2021 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգն ու ծրագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 46-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝
- Որոշման N 1 հավելվածում լրացնել 4.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
4.1. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում գործնական պարապմունքների անցկացման ուղղություններն են`
- տարահանում.
- պատսպարում.
- անհատական պաշտպանության միջոցների կիրառում.
- անվտանգության վարքականոնների կիրառում երկրաշարժի դեպքում.
- անվտանգության վարքականոնների կիրառում հրդեհի դեպքում.
- անվտանգության վարքականոնների կիրառում այլ արտակարգ իրավիճակների դեպքում.
- հրդեհաշիջման միջոցների և սարքավորումների կիրառում.
- հրդեհաշիջման իրականացում.
- առաջին օգնության ցուցաբերում.
- առաջին հոգեբանական աջակցության ցուցաբերում.
- փրկարարական գործ.
- տրանսպորտային, հրշեջ-փրկարարական և հատուկ տեխնիկայի շահագործում.
- կապի ապահովում.
- հետախուզություն/իրավիճակի գնահատում.
- ականազերծման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության կանոնների պահպանում.
- արդյունաբերական պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության կանոնների պահպանում.
- բարձրության վրա աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության կանոնների պահպանում.
- կրակային և հրդեհավտանգ այլ աշխատանքների կատարման ժամանակ հրդեհային անվտանգության կանոնների պահպանում։».
- Որոշման N 1 հավելվածի 5-րդ կետում լրացնել 11.1-ին ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
11.1) գործնական պարապմունք՝ գործնական հմտությունների և կարողությունների զարգացման ուսուցման և պատրաստման ձև․.
- Որոշման N 1 հավելվածի 6-րդ կետում լրացնել 8.1-ին ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
8.1) գործնական պարապմունք․.
- Որոշման N 1 հավելվածում լրացնել 1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
15.1․ Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման միջոցառումների վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ:.
- Որոշման N 2 հավելվածում լրացնել 8.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
88.1. |
Գործնական պարապմունք |
ըստ անհրաժեշտության |
մինչև 2 ժամ |
լիազորված |
ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ներկայացուցիչներ |
ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ղեկավարների որոշմամբ/հրամաններով |
ՀՀ պետական, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններ, կազմակերպությունների ղեկավարներ |
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
14.06.2021 - 29.06.2021
-
Type
Decision
-
Area
Emergency situations
-
Ministry
Ministry of Emergency Situations
Views 6890
Print