Իրավական ակտի հիմնավորումը
|
1.
|
Անհրաժեշտությունը
|
|
ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ ռազմավարությունը կոչված է ստեղծելու իրավական միջավայր և ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար: Երիտասարդական պետական քաղաքականությունն առաջնահերթությունների, ծրագրերի, միջոցառումների և մեխանիզմների համակարգ է, որն ուղղված է հանրային կյանքին և պետականաշինությանը երիտասարդության մասնակցության խրախուսմանը, երիտասարդների ներուժի բացահայտմանը, սոցիալականացման, ինքնաիրացման, ներգրավման ու զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծմանը և մեխանիզմների խթանմանը` միտված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքի զարգացմանը, ինչպես նաև, որպես երջանիկ անհատ ու հասարակության իրավագիտակից, պատասխանատու և պետականակիր քաղաքացու կայացմանն ու իրացմանը:
|
2.
|
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
|
|
Վերջին տարիներին երիտասարդության ոլորտի պետական համակարգում իրականացված կառուցվածքային փոփոխություններով լուծարվել են ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը, Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարման հետևանքով չեն գործում հիմնադրամի մասնաճյուղեր հանդիսացած մարզային 10 երիտասարդական կենտրոնները: Ներկայումս չեն գործում կամ ակտիվ չեն Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհուրդը, մարզպետներին առընթեր երիտասարդական խորհուրդները:
Նոր հիմունքներով այս կառույցների վերակազմակերպմանը զուգահեռ անհրաժեշտություն կա ժամանակի պահանջներին և արդի մարտահրավերներին համապատասխանեցնել երիտասարդական ոլորտի քաղաքականությունը և ծրագրերը, աջակցել միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին անդամակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ներգրավմամբ պայմանավորված երիտասարդության ոլորտում բազմակողմ ձևաչափերով համագործակցության նոր հնարավորությունների իրացմանը:
|
3.
|
Կարգավորման նպատակը և բնույթը
|
|
Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարությունը սահմանում է երիտասարդական քաղաքականության գերակա ուղղությունները, սուբյեկտները, ռազմավարական նպատակները և գործողությունները:
Երիտասարդական պետական քաղաքականությունը կոչված է ստեղծելու իրավական միջավայր և ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար:
|
4.
|
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
|
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
|
5.
|
Ակնկալվող արդյունքը
|
|
ՀՀ Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ․ ռազմավարությունը կոչված է զարգացնելու երիտասարդական ոլորտի քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ մեխանիզմներ, իրավական միջավայր, իրականացնելու համակարգված քաղաքականություն, խթանելու գործընկերությունը երիտասարդական ոլորտի հանրային և մասնավոր հատվածների դերակատարների, ինչպես նաև միջազգային գործընկերների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով։
|