ՀՀ կառավարության 2021 թվականի
-------------- --- -ի N ----- - Լ որոշում
ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարություն
Ներածություն
ՀՀ Երիտասարդական պետական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության բաղկացուցիչ մասն է և ունի ռազմավարական նշանակություն:
Երիտասարդական պետական քաղաքականությունը կոչված է ստեղծելու իրավական միջավայր և ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար: Երիտասարդական պետական քաղաքականությունն առաջնահերթությունների, ծրագրերի, միջոցառումների և մեխանիզմների համակարգ է, որն ուղղված է հանրային կյանքին և պետականաշինությանը երիտասարդության մասնակցության խրախուսմանը, երիտասարդների ներուժի բացահայտմանը, սոցիալականացման, ինքնաիրացման, ներգրավման ու զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծմանը և մեխանիզմների խթանմանը` միտված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքի զարգացմանը, ինչպես նաև, որպես երջանիկ անհատ ու հասարակության իրավագիտակից, պատասխանատու և պետականակիր քաղաքացու կայացմանն ու իրացմանը:
Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարությունը (այսուհետ` Ռազմավարություն) սահմանում է երիտասարդական քաղաքա