Add to favourites

ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ ռազմավարություն

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Armine Poghosyan 19.05.2021 17:04:04 Լավ կլիներ. եթե բանասիրական կրթություն ունեցող մասնագետը խմբագրեր տեքստը. քանի որ տեքստում շատ են տարբեր բնույթի ' խնդրառական. հոլովառական. ձևաբանական. բառի գործածություն ևայլ բնույթի սխալ կամ ոչ հայերեն նախադասություններ:.
2 Յուլիա Սարգսյան 20.05.2021 00:03:25 Նախագծի մեջ անհրաժեշտ է ընդգրկել նաև Արցախի և Հյաստանի միջև համագործակցությունը:
3 Մարգարիտա Խաչատրյան 26.05.2021 11:08:19 «Ներկա իրավիճակի վերլուծություն» վերնագրի «5) Երիտասարդների աջակցության, կամավորության և ոչ ֆորմալ կրթության զարգացմում և ինստիտուցիոնալացում» ենթավերնագրի 4-րդ պարբերության վերջին՝ « Սակայն գրեթե նույնչափ կարևոր է նաև խաղաղ պայմաններում քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության գործընթացներում երիտասարդների ներգրավվածությունը:» նախադասությունից հանել «քաղաքացիական պաշտպանության և» բառակապակցությունը:
4 Մարի Մովսիսյան 01.06.2021 20:42:54 Ողջույն) Կարծում եմ հարկավոր է շեշտը դնել ազգային գիտակցության, որակապես բարձր գիտակրթական միջավայրի զարգացման վրա։ Ավելացնել առանձին դրույթ՝ ՀՀ և ԱՀ(Արցախ) միջեւ գիտակրթական համագործակցության կարեւորության մասին, այդ թվում կարեւորել՝ գիտական միջոցառումների պարբերաբար կազմակերպումը միջազգային գործընկերների ներգրավմամբ։
5 Nonna Avagyan 01.06.2021 21:59:31 Արցախի և Հայաստանի Հանրապետությունների միջև համագործակցության մասին դրույթ չկա, պետք է պարտադիր կերպով ավելացնել:
6 Ավետիք Հարությունյան 01.06.2021 23:50:27 «5) Երիտասարդների աջակցության, կամավորության և ոչ ֆորմալ կրթության զարգացում և ինստիտուցիոնալացում» կետում նշված է «2020թ. արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ կամավորության արտահայտման բազում օրինակներ են եղել»: Ոչ թե երկրորդ, այլ երրորդ, քանի որ 2016թ. ապրիլի 2-5-ը ադրբեջանի սանձազերծած պատերազմը՝ անկախ օրերի տևողությունից, նույնպես պատերազմ է, որի ընթացքում ՀԵՐՈՍ տղաներ են նահատակվել հանուն Հայրենիքի:
7 Ավետիք Հարությունյան 02.06.2021 00:02:37 Անկախ ադրբեջանաթուրքական վարձկան ահաբեկիչների սանձազերծած պատերազմի ժամանակավոր արդյունքներից, Արցախի Հանրապետությունը եղել է, կա ու կլինի որպես երկրորդ հայկական հանրապետություն, և մենք բոլորս պարտավոր ենք նպաստել դրան: Նախագծում մի շարք երկրների հետ նախատեսված է երկկողմ ու բազմակողմ ձևաչափով համագործակցություն, իսկ ահա Արցախի Հանրապետության հետ՝ ոչ: Եթե հարցնեմ ինչու՞, դժվար թե հիմնավոր պատասխան լինի, ուստի առաջարկում ենք առանձին տողով նախատեսել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հետ համագործակցությունը, ինչը կնպաստի նաև գոնե հայկական իրականության մեջ բարձրացնել Արցախի սուբյեկտայնությունը: Շնորհակալություն ըմբռնման համար:
8 Ավետիք Հարությունյան 02.06.2021 00:35:42 Երկրում գիտական ներուժի բացահայտման, նպատակային օգտագործման և զարգացման առումով կարևոր է երիտասարդների ներգրավվածությունը գիտության բնագավառում, ինչն էլ սահուն սերնդափոխության գրավականներից է: Այս իմաստով կարևոր ենք համարում «4) Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի, մշակութային կյանքի, գիտության ու նորարարության մեջ ներգրավվածության խթանում» բաժնում ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ներգրավվածությունը ոչ թե ընդհանրական բառով նշված լինի, այլ գոնե որոշակի գործողություններ ենթադրի, օրինակ՝ 1. Գիտությամբ զբաղվելու քարոզչության իրականացում, 2. Երիտասարդների շրջանում գիտահետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում, 3. Երիտասարդական գիտական միջոցառումների (գիտաժողովներ, աշխատաժողովներ, դասընթացներ և այլն) կազմակերպում, 4. Գիտական հետազոտությունների արդյունքների հանրայնացում, 5. Երիտասարդական գիտական մրցանակաբաշխության հիմնադրում և այլն:
9 Լուսինե Կարապետյան 03.06.2021 12:00:40 Երևանում և մարզերում արդեն իսկ գործող երիտասարդական կենտրոնները հիմնաքարային դարձնել ռազմավարության ընդհանուր նպատակ 1-ից բխող 2-րդ գործողության, այն է «աջակցել նոր երիտասարդական կենտրոնների ստեղծմանը»: -«Համայնքը ԵՍ եմ» ակումբ
10 Լուսինե Կարապետյան 03.06.2021 12:00:40 Տեղական ինքնակառավարման մարմինների և երիտասարդական նախաձեռնող խմբեր հետ համագործակցության ընդլայնում հետևյալ մեխանիզմով ` ՏԻՄ-երի կողմից ուղիղ կամ մրցութային դրամաշնորհների տրամադրման եղանակով համայքնային բյուջեի պահուստային ֆոնդից: -«Համայնքը ԵՍ եմ» ակումբ
11 Լուսինե Կարապետյան 03.06.2021 12:00:40 Ռազմավարության նպատակ 1-ին հասնելու համար նախատեսվող գործողություներում ավելացնել բնապահպանական հետևյալ գործողությունները` Երևանում և մարզերում էկոակումբերի հիմնում, գիտական, կրթական և ճանաչողական արշավների իրականացում երիտասարդների և պատանիների համար, ծառատունկ և այլն: -«Համայնքը ԵՍ եմ» ակումբ
12 Լուսինե Կարապետյան 03.06.2021 12:00:40 Ռազմավարության ընդհանուր նպատակ 1-ից բխող 4-րդ գործողությանը հավելել Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման այլ մեթոդներ ևս, այն է ստեղծել հավելված, որը կունենա խորհրդատվական բնույթ երիտասարդների համար և կծառայի որպես համագործակցության ցանց ՀԿ-ների համար: -«Համայնքը ԵՍ եմ» ակումբ
13 Լուսինե Կարապետյան 03.06.2021 12:00:40 Ռազմավարության ընդհանուր նպատակ 1-ից բխող 11-րդ գործողության համար ներդնել մենթոր-մենթի մեթոդաբանությունը, այն է յուրաքանչյուր նորեկի կցել մեկ փորձառու մասնագետ, ով կուղղորդի նրան: -«Համայնքը ԵՍ եմ» ակումբ
14 Երիտասարդական ակումբների դաշնություն 03.06.2021 20:56:09 Երիտասարդները պետք է հնարավորություն ունենան անընդհատ առաջարկություններ անելու և լավացնելու սույն ռազմավարությունը՝ դարձնելով այն ապրող փաստաթուղթ: Առաջարկում ենք այս դրույթը համապատասխան մեխանիզմներով ամրագրել ռազմավարության մեջ: Ռազմավարությունը առաջիկա 5 տարիների ընթացքում չպետք է քարացած մնա։ Պետք է ստեղծվեն մեխանիզմներ կամ վերանայման առիթներ ու հնարավորություններ, երբ երիտասարդները ըստ պահանջի կառաջարկեն փոփոխություններ ռազմավարության բովանադակության և գործողությունների պլանի մեջ։
15 Երիտասարդական ակումբների դաշնություն 03.06.2021 20:58:31 Եվրոպական տարբեր երկրներում պայքարում են, որ երիտասարդների ընտրական իրավունքի ձեռքբերման տարիքը նվազեցվի։ Այն կօգնի, որպեսզի երիտասարդների ձայնը լսելի դառնա և երիտասարդները 5 տարի չապրեն մի երկրում, որի որոշումների կայացման մեջ ներառված չեն։ Երիտասարդների քաղաքական մասնակցությունը խրախուսելու համար առաջարկում ենք նվազեցնել ընտրական իրավունք ձեռք բերելու տարիքը՝ այն 18-ից դարձնելով 16 տարեկան։ Դա հստակ ամրագրել սույն ռազմավարության մեջ։
16 Երիտասարդական ակումբների դաշնություն 03.06.2021 21:03:59 Երիտասարդները այսօր ընտրելու իրավունք ձեռք են բերում 18 տարեկանից, սակայն համայնքի ղեկավար կամ ԱԺ պատգամավոր կարող են դառնալ, օրինակ, 25 տարեկանից, որը, մեր կարծիքով, խտրականություն է: Առաջարկում ենք ՀՀ-ում նվազեցնել պասիվ ընտրական իրավունք ձեռք բերելու տարիքը: Երիտասարդները հնարավորություն ունենան ավելի վաղ տարիքում առաջադրվել ընտրովի պաշտոններում: Սա ամրագրել սույն ռազմավարության մեջ և հետամուտ լինել օրենսդրորեն ամրագրմանը ՀՀ օրենսդրության մեջ։
17 Երիտասարդական ակումբների դաշնություն 03.06.2021 21:07:53 Առաջարկում ենք գենդերային հավասարության խնդիրը արտահայտել ռազմավարության մեջ՝ որպես հասարակական զարգացման կարևոր պայման: Մշակել և ներդնել ծրագրերի ընթացքում գենդերային հավասարության պահպանման մեխանիզմներ և դա ամրագրել ռազմավարության մեջ։
18 Երիտասարդական ակումբների դաշնություն 03.06.2021 21:12:26 Ազգային և այլ փոքրամասնությունների ակտիվ ներառման անհրաժեշտ մեխանիզմները իրենց արտահայտությունը պետք է գտնեն ռազմավարության մեջ: Առաջարկում ենք հատուկ ձևակերպումներով կարևորել ազգային փոքրամասնությունների երիտասարդների՝ հասարակական գործընթացներում ներգրավվման դրույթներ։
19 Երիտասարդական ակումբների դաշնություն 03.06.2021 21:15:18 Երիտասարդական ոլորտում համագործակցությունը շատ ակտիվ է եվրոպական մակարդակում, սակայն համագործակցությունը տարածաշրջանի երկրների երիտասարդական կառույցների հետ շատ թույլ է։ Առաջարկում ենք Ռազմավարության մեջ կարևորել երիտասարդական տարածաշրջանային համագործակցությունը:
20 Երիտասարդական ակումբների դաշնություն 03.06.2021 21:18:42 ՀՀ երիտասարդական կառույցների աջակցությունը Արցախի երիտասարդների զարգացման, ակտիվ ինտեգրման ու մասնակցության հարցերում հարկավոր է հստակորեն ամրագրել Ռազմավարության մեջ։
21 Երիտասարդական ակումբների դաշնություն 03.06.2021 21:21:16 Առաջարկում ենք սահմանել սփյուռքի կամ համահայկական երիտասարդական կազմակերպությունները Ռազմավարության մեջ։ Ամրագրել, որ Պետությունը պետք է խրախուսի սփյուռքյան և համահայկական երիտասարդական կառույցների գործունեությունը։
22 Երիտասարդական ակումբների դաշնություն 03.06.2021 21:26:18 Հայտնի է, որ գյուղաբնակ երիտասարդները ունեն սակավ հնարավորություններ, լավ կլինի այդ խմբերի համար հատուկ առաջնահերթություններ սահմանվեն, ամրագրվի Ռազմավարության մեջ։ Գյուղաբնակ երիտասարդությանը ուշադրության կենտրոնում պահելը պետք է ամրագրված լինի Ռազմավարության մեջ։ Առաջարկում ենք նաև Ռազմավարության մեջ ներառել դրույթներ երիտասարդների՝ ագրարային ոլորտում գործունեության խրախուսման ուղղությամբ։
23 Երիտասարդական ակումբների դաշնություն 03.06.2021 21:28:37 Ռազմավարության մեջ ամրագրել երիտասարդների ձեռնարկատիրական և սոցիալական ձեռներեցության աջակցության կարևորության մասին դրույթներ։
24 Երիտասարդական ակումբների դաշնություն 03.06.2021 21:31:17 Երիտասարդական ակումբը շատ կարևոր է երիտասարդական ոլորտի զարգացման համար՝ որպես երիտասարդական նախաձեռնությունների աջակցման տարատեսակ: Երիտասարդական ակումբը բաց երիտասարդական աշխատանքի իրականացման գրավականն է, որ որևէ նախապայման ու սահմանափակում չի ենթադրում երիտասարդի համար: Առաջարկում ենք Ռազմավարության մեջ սահմանել Երիտասարդական ակումբը և նախատեսել Հայաստանում երիտասարդական ակումբային շարժման զարգացման մեխանիզմներ։