Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդ 30.04.2021 19:28:36 ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը քննարկեց հիմնադրամի կարգավիճակ ունեցող 12 պետական բուհերի կանոնադրությունների մեջ հոգաբարձուների խորհրդի կազմի վերաբերյալ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը և այն համարեց անընդունելի։ «Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» հասարակական կազմակերպություն
2 Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդ 05.05.2021 15:07:28 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդը 2021 թ.-ի ապրիլի 30-ին կայացած նիստում քննարկեց 2021 թ.-ի ապրիլի 28-ին ՀՀ կառավարության կողմից հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)՝ հիմնադրամի կարգավիճակ ունեցող տասներկու պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների վերաբերյալ փոփոխություններ կատարելու մասին, և որոշեց հետևյալը. ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը. 1. հայտնում է իր սկզբունքային անհամաձայնությունը ՀՀ կառավարության որոշման նախագծին՝ այն համարելով անընդունելի թե՛ բուն էության ու բովանդակության, թե՛ իրավական կարգավորման առարկայի և նախապատրաստման ընթացակարգի տեսանկյուններից, 2. դիմում է ՀՀ կառավարությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ կոչ անելով ձեռնպահ մնալ որոշման նախագծի հետագա քննարկումից ու ընդունումից և դրանով իսկ չխախտել բուհերի ինքնակառավարման սահմանադրական իրավունքը և չառաջացնել հակասություններ ՀՀ սահմանադրաիրավական կարգավորումներում։ ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը ստորև ներկայացնում է իր նկատառումները Նախագծի վերաբերյալ․ 1. Նախագծով առաջարկվող փոփոխություններն անընդունելի են, համաչափ չեն ՀՀ օրենսդրությամբ ամրագրված իրավաչափ նպատակներին, քանի որ անմիջականորեն ուղղված են բուհերի ինքնակառավարման հիմնարար իրավունքի դեմ և ըստ էության համալսարաններին զրկում են իրենց իսկ վերաբերող կարևորագույն որոշումներն ընդունելու, անգամ դրանց վրա ներազդելու իրավունքից։ Փոխարենը՝ կառավարությանը ընձեռում են բուհերին վերահսկելու և կառավարելու անսահմանափակ հնարավորություն։ Նախագծով նախատեսվում է փոխել համալսարանների կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմի գործող համամասնությունը և հիմնադրի (ՀՀ կառավարության), լիազոր մարմնի (ՀՀ ԿԳՄՍ նախարարության), համալսարանի դասախոսների և ուսանողների հավասարաչափ (25%+25%+25%+25%) ներկայացվածության սկզբունքի փոխարեն ընդունել «65% (հիմնադրի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամներ) + 35% (համալսարանի դասախոսներ և ուսանողներ)» բանաձևը։ Այդ դեպքում համալսարանների հոգաբարձուների խորհրդի 20 անդամից 13-ը նշանակվում են ՀՀ վարչապետի և ԿԳՄՍ նախարարության կողմից, ընդ որում 11-ը՝ պետական պաշտոնյաներից, միայն 2-ը՝ կրթության, գիտության, մշակույթի ու տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներից, և ընդամենը 7-ն են ընտրվում ուսանողներից և դասախոսական կազմից՝ համապատասխանաբար 5 և 2 համամասնությամբ։ Այսինքն, առանց բուհի ներկայացուցիչների, անգամ առանց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից խորհրդի 2 անդամների առաջադրման, ՀՀ վարչապետի կողմից անդամների նշանակումն արդեն իսկ բավարար կլինի հոգաբարձուների խորհուրդը ձևավորված համարելու, նրա գործունեությունն օրինական ճանաչելու և բուհի ներկայացուցիչների բացակայության պայմաններում համալսարանի վերաբերյալ ցանկացած որոշում ընդունելու համար։ 2. Նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված սկզբունքին, ըստ որի «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը», և առաջարկում է կարգավորում, որը ոչ միայն հակաիրավական է, այլև դեմ է բուհական ժողովրդավարության և ինքնավարության միջազգայնորեն ընդունված չափանիշներին, որոնց պահպանման պարտականությունը ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը։ 3․ Խիստ տարակուսանք է առաջացնում այն, որ համալսարանի «պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 10 տոկոսը» կամ ընդամենը 2 անդամ։ Հոգաբարձուների խորհրդում դասախոսների նման նվազ ներկայացվածությունը ձևական է դարձնում նրանց մասնակցությունը բուհերի կառավարմանը, անտեսում է դասախոսների կարևոր դերը ոչ միայն համալսարաններում, այլև ողջ հասարակության մեջ։ Գտնում ենք, որ կառավարման խորհրդում բուհի դասախոսները պետք է կազմեն խորհրդի անդամների առնվազն 25%-ը։ 4․ ՀՀ պետական բուհերի կառավարման հիմունքների, հոգաբարձուների խորհրդի ձևավորման, անդամակցության և կարգավիճակի սահմանման հետ կապված հարցերը օրենքի և ոչ թե ենթաօրենսդրական ակտի կարգավորման առարկա են։ Ըստ այդմ՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թ.-ի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում նախատեսված է բուհի կառավարման խորհրդի ձևավորում 9 անդամից, որից միայն 4-ն են առաջադրվելու բուհի ներկայացուցիչներից։ Սակայն, ոչ միայն բուհական հանրությունը խիստ քննադատության ենթարկեց օրենքի դրույթները, այլև Հանրապետության նախագահն օրենքը չստորագրեց և 2021 թ.-ի ապրիլի 22-ին դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենքի սահմանադրականության հարցը՝ անգամ բուհի կառավարման խորհրդի «56% (հիմնադրի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամներ) + 44% (համալսարանի դասախոսներ և ուսանողներ)» բանաձևի պարագայում։ Ուստի, խնդրո առարկայի վերաբերյալ որևէ իրավական ակտի քննարկումն ու ընդունումն անհիմն է ու ժամանակավրեպ՝ մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից նշված օրենքի սահմանադրականության մասին վերջնական որոշման ընդունումը։ 5․ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ վերջինիս անհրաժեշտությունը «պայմանավորված է բուհական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման և բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներին պատշաճ թափ, խորություն ու համակարգվածություն հաղոդելու նպատակայնությամբ»։ Մինչդեռ՝ Նախագիծը վերաբերում է բացառապես բուհերի կառավարման խորհուրդների կազմի համամասնությունը փոխելուն։ 6․ Հարկ է արձանագրել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ոչ միայն Նախագիծը չի տրամադրել պետական համալսարաններին կամ քննարկել նրանց հետ, այլև չի տեղեկացրել բուհերին իրենց հիմնադիր փաստաթղթում՝ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Նշված հանգամանքը դեմ է գործընկերային հարաբերությունների սկզբունքներին, ստեղծում է փոխադարձ անվստահության մթնոլորտ և չի նպաստում ընդհանուր նպատակների իրականացմանը։ ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդ 03․05․2021թ․ Նախագիծը մշակվել է գործող կարգավորումների շրջանակում: բուհերի գործող կանոնադրություններում սահմանված են խորհրուրդների տարբեր թվաքանակներ՝ 32 կամ 24 հոգի, իսկ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով նախատեսված ներկայացուցչական համամասնությունը բաշխված է հավասարապես՝ խորհրդի ձևավորող յուրաքանչյուր կողմին հատկացվում է կազմի 25 տոկոսը ձևավորելու իրավունք։ Թեև ներկայացվածության նման բաշխվածությունը բացասաբար է անդրադառնում խորհուրդների՝ կառավարչական որոշումներ կայացնելու օպերատիվության վրա, որոշ դեպքերում հանգեցնում է խորհուրդների նախագահների և ռեկտորների ընտրության գործընթացի արգելափակմանը՝ տարբեր բուհերում խորհուրդները դարձնելով խմբային շահերի հակամարտության հարթակ , այնուամենայնիվ նախագիծը խմբագրվել է, պետական բուհերի կանոնադրություններում փոփոխվել է միայն խորհուրդների թվակազմը ՝ նվազեցնելով այն մինչև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված շեմը (20 հոգի)՝հավասար ներկայացվածությամբ:: ՝Նախագծում փոփոխվել է առաջարկվող ներկայացուցչական համամասնությունը
3 Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդ 10.05.2021 14:03:20 ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական (e-draft.am) կայքին ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը խստորեն դատապարտում է ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական (e-draft.am) կայքում Երևանի ավագանու որակումները Հայաստանի Հանրապետության բուհերի ռեկտորների հասցեին։ Անընդունելի է, որ կայքում գրանցված՝ Երևանի ավագանու էջում տեղադրված կարծիքի հեղինակը հանդես է գալիս ՀՀ մայրաքաղաքի ավագանու անունից և հավակնում է ներկայացնելու ավագանու հավաքական և պաշտոնական տեսակետը։ ՀՀ բուհերի կառավարման հիմնախնդիրների, կրթության զարգացման երկարաժամկետ ծրագրի բացակայության վերաբերյալ թվացյալ «մտահոգություններից» զատ, տրված են իրականությանը չհամապատասխանող գնահատականներ, ինչպես նաև անհիմն՝ «ինչ ուզեմ՝ կանեմ» ձևակերպմամբ «մեղադրանք» է առաջադրված ռեկտորներին, շաղախված «քծնողների բանակ», «ուրացող» և այլ ուղղակի վիրավորանքներով։ Մինչդեռ՝ ՀՀ պետական բուհերի ռեկտորներն աշխատում են ՀՀ օրենսդրության պահանջներին և բարձր արժեքային կողմնորոշումներին համապատասխան, պատվով իրականացնելով հազարավոր երիտասարդների կրթության ու դաստիարակության հույժ կարևոր առաքելությունը։ Ինչպես բոլոր բնագավառներում, այնպես էլ բուհական ոլորտում կան թերություններ և բացթողումներ, սակայն դա իրավունք չի վերապահում համայնքի ավագանու անդամին՝ անձնական վիրավորանք հասցնել պատկառելի և հարգված անձանց: Ռեկտորները տարիներ շարունակ պայքարում են բարձրագույն կրթության որակյալ օրենք ունենալու համար և այդ նպատակով ներկայացրել են բազմաթիվ առաջարկներ, որոնց մի մասն է միայն ընդունվել: Տեղի են ունեցել շահագրգիռ հանդիպումներ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում, Ազգային ժողովում, Հանրապետության նախագահի հետ։ ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը քանիցս ներկայացրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգի զարգացմանն ուղղված իր կարծիքը և հավաքական ու հիմնավոր եզրակացությունները օրենքի նախագծի վերաբերյալ, հանդես է եկել իր սկզբունքային դիրքորոշումները և առարկություններն արտահայտող մի շարք հայտարարություններով, որոնք իշխանություններին հաճո չէին։ Իսկ ս. թ. մայիսի 3-ին իրավասու մարմիններին և իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում ներկայացվել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի վերջին հայտարարությունը ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ, որը կարդացողը հստակ կկարողանա տարբերել քծնանքը սկզբունքային հարցադրումներից։ Ցավում ենք, որ տարրական դաստիարակության կարոտ և բարոյական նորմերից հեռու անձն ընտրվել է Երևանի ավագանու անդամ և թաքցնելով սեփական անուն-ազգանունն ու թաքնվելով ավագանու անվան տակ, իրեն թույլ է տալիս վիրավորանք հասցնել կյանքի լուրջ ճանապարհ անցած, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ոլորտում մեծ ներդրում ունեցող անձանց պատվին ու արժանապատվությանը՝ չգիտակցելով, որ իր արարքը ենթակա է իրավական պատասխանատվության ու պատժի։ Երևանի քաղաքապետին և ավագանու անդամներին առաջարկում ենք լրջագույնս ուսումնասիրել Երևանի ավագանու անունից պաշտոնապես հրապարակված կարծիքի համապատասխանությունը ՀՀ օրենսդրության նորմերին ու բարեվարքության կանոններին և ըստ այդմ՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ։ Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ Չի առնչվում նախագծին
4 Նարեկ Կեսոյան 30.04.2021 22:53:55 Դեմ եմ
5 Նարեկ Կեսոյան 30.04.2021 22:54:55 Դեմ եմ
6 Արև Սանամյան 01.05.2021 18:48:29 Առաջարկում եմ չընդունել այս օրենքը քանզի այն իրավախախտ է և հակասահմանադրական
7 Meri Davtyan 01.05.2021 20:49:20 Մի զրկեք ուսանողին իր ձայնից։ բուհերի խորհուրդներում ուսանողների ներկայացվածությունը գործող կարգավորումներով 25 տոկոս է , որը որևէ փոփոխության չի ենթարկվել , այն մնացել է նույնը
8 Marina M-yan 03.05.2021 00:11:38 Նախագիծը հակասում է ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերին և ներպետական օրենսդրությանը։ Նախագծը հեղինակների կողմից անտեսվել են ՀՀ-ի միանալը Բոլոնյան գործընթացին և Լիասաբոնի հռչակագրի վավերացումը։ Բերված հիմնավորումները թերի են և ոչ համոզիչ։ Ամբողջ միջազգային հանրությունը բուհերի կառավարման արդյունավետության բարձրացման հարցում առաջնորդվում է նրանց ինքնավարության և ակադեմիական ազատության բարձացման ուղով։ Խորհուրդ կտամ վերընթերցել վերոնշյալ փաստաթղթերը։ Բոլոնիայի գործընթացի շրջանակներում կնքված 18.09.1988 թ. Համալսարանական ազատությունների խարտիայի (Magna Charta Universitatum)՝ բուհերի ինքնավարության նախանշած սահմանները վկայում են, որ համալսարանական ազատությունները հիմնականում պետք է գործեն գիտահետազոտական աշխատանքների և ուսուցման ոլորտներում։ բուհերի գործունեության հիմնարար սկզբունքը՝ Գիտահետազոտական աշխատանքների և ուսուցման ազատությունն է: Մեր կարծիքով, խորհրդում հիմնադրի ներկայացվածությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ այս սկզբունքին: նախագիծը վերախմբագրվել է, պահպանվել են խորհրդի ձևավորման գործող համամասնությունները:
9 Mariam Poghosian 03.05.2021 15:32:49 Անարդարություն, դեմ եմ
10 Tatev Fidanyan 03.05.2021 15:34:53 Դեմ եմ
11 Tamara Elbakyan 03.05.2021 16:08:40 ։
12 Դավիթ Խիթարյան 03.05.2021 16:28:30 1. Նախագծում պահպանել բուհերի կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմի գործող համամասնությունը (25%+25%+25%+25%) ներկայացվածության սկզբունքի հիման վրա։ 2. Նախագծով նախատեսված կարգավորումները համաչափ չեն Սահմանադրությամբ ամրագրված իրավաչափ նպատակներին հետևաբար կարծում ենք, որ պրոֆեսորադասախոսական կազմի, մասնակցության տոկոսաչափը պետք է ավելացնել համամասնության սկզբունքի հիման վրա ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասի և Սահմանադրության 78-րդ հոդվածի կարգավորումներով։ 3. Ուստի առաջարկում ենք վերախմբագրել նախագիծը՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները։ Թեև ներկայացվածության գործող բաշխվածությունը շատ հաճախ տարբեր բուհերում խորհուրդները դարձնում է խմբային շահերի հակամարտության հարթակ,այնուամենայնիվ , մինչև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով նոր կարգավորումների սահմանումը, այն կպահպանվի : նախագիծը խմբագրվել է՝ պահպավել է խորհրդում ներկայացվածության հավասարությունը, նվազեցվել է միայն խորհրդի թվաքանակը:
13 Davit Hovhannisyan 03.05.2021 17:09:16 Միանշանակ կողմ
14 Հասմիկ Քելեշյան 03.05.2021 19:33:30 Դեմ եմ,քանի որ այս օրենքը համարվում է հակասահմանադրական:
15 Անահիտ Բախշյան 04.05.2021 13:45:10 Հայաստանում ԲՈՒՀ-երի կառավարման այս մոդելը դեռևս չի աշխատում: Ոչ մի բուհում հոգաբարձուների խորհուրդն ամբողջ ծավալով չի իրականացնում իր գործառույթները՝ դառնալով ռեկտորի կցորդը: Հիմնականում, ուսանողների օբյեկտիվ ձայնը լսելի չէ այնտեղ, ու դա ամենակարևորն է: Հոգաբարձուների խորհուրդը, որպես կանոն, ռեկտորի գործունեության նկատմամբ չի իրականացնում իր վերահսկողական գործառույթը։ Ըստ էության, սա շատ բուհերում պրոտեկցիոնիզմի դրսևորում է: Դրանք, իրենց գործելավոճով հակված են ռեկտորի պաշտոնը դարձնել անձեռնմխելի, այդ կերպ ռեկտորի համար ստեղծելով ամենաթողության և «ինչ ուզեմ՝ կանեմ»՝ մթնոլորտ: Կարծում եմ, որ մենք չունենք բուհերի մասին առողջ օրենք: Դրա նախագիծն արդեն քանի տարի է գրվում, արտագրվում է, այնուամենայնիվ, շարունակում է մնալ հում`՝ պտտվելով չլուծված խնդիրների կիզակետում: Ո՞րը պիտի լինի կրթության քաղաքականության իրականացման ամենակարևոր լծակը: Կարծում եմ, հենց՝ թափանցիկ գործող ու իրապես ռեկտորից անկախ հոգաբարձուների խորհուրդը: Այն չպիտի կազմավորվի այնպես, ինչպես դա արվում է այսօր: Խորհրդում հավասարակշռված հարաբերակցությամբ ներկայացուցիչներ պիտի ունենան գործատուները, բուհի շրջանավարտները, հասարակական կազմակերպությունները: Գիտության և տնտեսության մեջ մասնագետների պահանջը պետք է թելադրի շուկան և բուհը ճկուն կերպով պիտի արձագանքի այդ պահանջարկին, որտեղ վճռորոշ ձայն պետք է ունենան գործատուները: Սակայն աչքաթող պիտի չարվի նաև ֆունդամենտալ գիտությունը: Այդ խորհրդի մեջ կարևոր դեր պիտի ունենան նաև քննադատական մտածողությամբ, չքծնող և միայն սեփական շահերով չառաջնորդվող դասախոսներն ու ուսանողները: Տարբեր այդ բևեռները պիտի ունենան հավասարապես առողջ մոտիվացիա: Այդ սկզբունքներն այսօր չկան: Հստակեցում չկա: Չնայած իշխանությունը փոխվել է Հայաստանում, բայց քանի որ կրթության և գիտության ոլորտներում չունենք հստակ ռազմավարություն, չունենք «Կրթության մասին» օրենքով պահանջվող, Ազգային ժողովի կողմից ընդունված ոլորտի երկարաժամկետ ծրագիր-օրենք, կառավարման մեջ շարունակում է կարևոր մնալ քաղաքական իշխանության ստանձնած դերը: Ամեն ինչ շարունակվում է հարմարեցվել քաղաքական իշխանությանը: Ցավոք, քծնողների բանակ ինչքան ասես կա ռեկտորների մեջ: Նրանք քծնելու ճանապարհին ամեն ինչ ուրանում են և հարմարվում քաղաքական իշխանությանը: Արդյունքում, մենք այսօր ունենք մի այնպիսի իրավիճակ, որ վախենում եմ մտածել, թե ինչ է լինելու հինգ տարի հետո: Առանց հստակ ռազմավարության, այսպես խարխափելով, առաջ ենք գնում: Որքան էլ կառավարությունը վստահեցնում է կրթության և գիտության կարևորության մասին, այս պահին գիտության ներկայացուցիչները բողոքում են ոլորտի ֆինանսավորումից և բարձրագույն կրթության մակարդակից ։ Առաջարկում եմ խորհրդի կազմում 25%ուսանողներ, 25% շահագրգիռ գործատուներ, 10% լիազոր մարմնի ներկայացուցիչներ, 40% բուհի դասախոսներ և գիտության ներկայացուցիչներ։ Առաջարկությունը չի ընդունվել, քանի որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում սահմանված է խորհրդի ձևավորման համամասնությունը, ըստ որի՝ Խորհուրդը ձևավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի, լիազորված մարմնի ներկայացուցիչներից:
16 Armine Manucharyan 04.05.2021 15:34:15 ԴԵՄ ԵՄ