Добавить в избранное
В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1801 - За
-
711 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդ 30.04.2021 19:28:36 | ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը քննարկեց հիմնադրամի կարգավիճակ ունեցող 12 պետական բուհերի կանոնադրությունների մեջ հոգաբարձուների խորհրդի կազմի վերաբերյալ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը և այն համարեց անընդունելի։ «Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» հասարակական կազմակերպություն | ||
2 | Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդ 05.05.2021 15:07:28 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդը 2021 թ.-ի ապրիլի 30-ին կայացած նիստում քննարկեց 2021 թ.-ի ապրիլի 28-ին ՀՀ կառավարության կողմից հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)՝ հիմնադրամի կարգավիճակ ունեցող տասներկու պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների վերաբերյալ փոփոխություններ կատարելու մասին, և որոշեց հետևյալը. ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը. 1. հայտնում է իր սկզբունքային անհամաձայնությունը ՀՀ կառավարության որոշման նախագծին՝ այն համարելով անընդունելի թե՛ բուն էության ու բովանդակության, թե՛ իրավական կարգավորման առարկայի և նախապատրաստման ընթացակարգի տեսանկյուններից, 2. դիմում է ՀՀ կառավարությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ կոչ անելով ձեռնպահ մնալ որոշման նախագծի հետագա քննարկումից ու ընդունումից և դրանով իսկ չխախտել բուհերի ինքնակառավարման սահմանադրական իրավունքը և չառաջացնել հակասություններ ՀՀ սահմանադրաիրավական կարգավորումներում։ ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը ստորև ներկայացնում է իր նկատառումները Նախագծի վերաբերյալ․ 1. Նախագծով առաջարկվող փոփոխություններն անընդունելի են, համաչափ չեն ՀՀ օրենսդրությամբ ամրագրված իրավաչափ նպատակներին, քանի որ անմիջականորեն ուղղված են բուհերի ինքնակառավարման հիմնարար իրավունքի դեմ և ըստ էության համալսարաններին զրկում են իրենց իսկ վերաբերող կարևորագույն որոշումներն ընդունելու, անգամ դրանց վրա ներազդելու իրավունքից։ Փոխարենը՝ կառավարությանը ընձեռում են բուհերին վերահսկելու և կառավարելու անսահմանափակ հնարավորություն։ Նախագծով նախատեսվում է փոխել համալսարանների կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմի գործող համամասնությունը և հիմնադրի (ՀՀ կառավարության), լիազոր մարմնի (ՀՀ ԿԳՄՍ նախարարության), համալսարանի դասախոսների և ուսանողների հավասարաչափ (25%+25%+25%+25%) ներկայացվածության սկզբունքի փոխարեն ընդունել «65% (հիմնադրի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամներ) + 35% (համալսարանի դասախոսներ և ուսանողներ)» բանաձևը։ Այդ դեպքում համալսարանների հոգաբարձուների խորհրդի 20 անդամից 13-ը նշանակվում են ՀՀ վարչապետի և ԿԳՄՍ նախարարության կողմից, ընդ որում 11-ը՝ պետական պաշտոնյաներից, միայն 2-ը՝ կրթության, գիտության, մշակույթի ու տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներից, և ընդամենը 7-ն են ընտրվում ուսանողներից և դասախոսական կազմից՝ համապատասխանաբար 5 և 2 համամասնությամբ։ Այսինքն, առանց բուհի ներկայացուցիչների, անգամ առանց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից խորհրդի 2 անդամների առաջադրման, ՀՀ վարչապետի կողմից անդամների նշանակումն արդեն իսկ բավարար կլինի հոգաբարձուների խորհուրդը ձևավորված համարելու, նրա գործունեությունն օրինական ճանաչելու և բուհի ներկայացուցիչների բացակայության պայմաններում համալսարանի վերաբերյալ ցանկացած որոշում ընդունելու համար։ 2. Նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված սկզբունքին, ըստ որի «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը», և առաջարկում է կարգավորում, որը ոչ միայն հակաիրավական է, այլև դեմ է բուհական ժողովրդավարության և ինքնավարության միջազգայնորեն ընդունված չափանիշներին, որոնց պահպանման պարտականությունը ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը։ 3․ Խիստ տարակուսանք է առաջացնում այն, որ համալսարանի «պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 10 տոկոսը» կամ ընդամենը 2 անդամ։ Հոգաբարձուների խորհրդում դասախոսների նման նվազ ներկայացվածությունը ձևական է դարձնում նրանց մասնակցությունը բուհերի կառավարմանը, անտեսում է դասախոսների կարևոր դերը ոչ միայն համալսարաններում, այլև ողջ հասարակության մեջ։ Գտնում ենք, որ կառավարման խորհրդում բուհի դասախոսները պետք է կազմեն խորհրդի անդամների առնվազն 25%-ը։ 4․ ՀՀ պետական բուհերի կառավարման հիմունքների, հոգաբարձուների խորհրդի ձևավորման, անդամակցության և կարգավիճակի սահմանման հետ կապված հարցերը օրենքի և ոչ թե ենթաօրենսդրական ակտի կարգավորման առարկա են։ Ըստ այդմ՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թ.-ի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում նախատեսված է բուհի կառավարման խորհրդի ձևավորում 9 անդամից, որից միայն 4-ն են առաջադրվելու բուհի ներկայացուցիչներից։ Սակայն, ոչ միայն բուհական հանրությունը խիստ քննադատության ենթարկեց օրենքի դրույթները, այլև Հանրապետության նախագահն օրենքը չստորագրեց և 2021 թ.-ի ապրիլի 22-ին դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենքի սահմանադրականության հարցը՝ անգամ բուհի կառավարման խորհրդի «56% (հիմնադրի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամներ) + 44% (համալսարանի դասախոսներ և ուսանողներ)» բանաձևի պարագայում։ Ուստի, խնդրո առարկայի վերաբերյալ որևէ իրավական ակտի քննարկումն ու ընդունումն անհիմն է ու ժամանակավրեպ՝ մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից նշված օրենքի սահմանադրականության մասին վերջնական որոշման ընդունումը։ 5․ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ վերջինիս անհրաժեշտությունը «պայմանավորված է բուհական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման և բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներին պատշաճ թափ, խորություն ու համակարգվածություն հաղոդելու նպատակայնությամբ»։ Մինչդեռ՝ Նախագիծը վերաբերում է բացառապես բուհերի կառավարման խորհուրդների կազմի համամասնությունը փոխելուն։ 6․ Հարկ է արձանագրել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ոչ միայն Նախագիծը չի տրամադրել պետական համալսարաններին կամ քննարկել նրանց հետ, այլև չի տեղեկացրել բուհերին իրենց հիմնադիր փաստաթղթում՝ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Նշված հանգամանքը դեմ է գործընկերային հարաբերությունների սկզբունքներին, ստեղծում է փոխադարձ անվստահության մթնոլորտ և չի նպաստում ընդհանուր նպատակների իրականացմանը։ ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդ 03․05․2021թ․ | Նախագիծը մշակվել է գործող կարգավորումների շրջանակում: բուհերի գործող կանոնադրություններում սահմանված են խորհրուրդների տարբեր թվաքանակներ՝ 32 կամ 24 հոգի, իսկ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով նախատեսված ներկայացուցչական համամասնությունը բաշխված է հավասարապես՝ խորհրդի ձևավորող յուրաքանչյուր կողմին հատկացվում է կազմի 25 տոկոսը ձևավորելու իրավունք։ Թեև ներկայացվածության նման բաշխվածությունը բացասաբար է անդրադառնում խորհուրդների՝ կառավարչական որոշումներ կայացնելու օպերատիվության վրա, որոշ դեպքերում հանգեցնում է խորհուրդների նախագահների և ռեկտորների ընտրության գործընթացի արգելափակմանը՝ տարբեր բուհերում խորհուրդները դարձնելով խմբային շահերի հակամարտության հարթակ , այնուամենայնիվ նախագիծը խմբագրվել է, պետական բուհերի կանոնադրություններում փոփոխվել է միայն խորհուրդների թվակազմը ՝ նվազեցնելով այն մինչև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված շեմը (20 հոգի)՝հավասար ներկայացվածությամբ:: | ՝Նախագծում փոփոխվել է առաջարկվող ներկայացուցչական համամասնությունը |
3 | Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդ 10.05.2021 14:03:20 | ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական (e-draft.am) կայքին ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը խստորեն դատապարտում է ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական (e-draft.am) կայքում Երևանի ավագանու որակումները Հայաստանի Հանրապետության բուհերի ռեկտորների հասցեին։ Անընդունելի է, որ կայքում գրանցված՝ Երևանի ավագանու էջում տեղադրված կարծիքի հեղինակը հանդես է գալիս ՀՀ մայրաքաղաքի ավագանու անունից և հավակնում է ներկայացնելու ավագանու հավաքական և պաշտոնական տեսակետը։ ՀՀ բուհերի կառավարման հիմնախնդիրների, կրթության զարգացման երկարաժամկետ ծրագրի բացակայության վերաբերյալ թվացյալ «մտահոգություններից» զատ, տրված են իրականությանը չհամապատասխանող գնահատականներ, ինչպես նաև անհիմն՝ «ինչ ուզեմ՝ կանեմ» ձևակերպմամբ «մեղադրանք» է առաջադրված ռեկտորներին, շաղախված «քծնողների բանակ», «ուրացող» և այլ ուղղակի վիրավորանքներով։ Մինչդեռ՝ ՀՀ պետական բուհերի ռեկտորներն աշխատում են ՀՀ օրենսդրության պահանջներին և բարձր արժեքային կողմնորոշումներին համապատասխան, պատվով իրականացնելով հազարավոր երիտասարդների կրթության ու դաստիարակության հույժ կարևոր առաքելությունը։ Ինչպես բոլոր բնագավառներում, այնպես էլ բուհական ոլորտում կան թերություններ և բացթողումներ, սակայն դա իրավունք չի վերապահում համայնքի ավագանու անդամին՝ անձնական վիրավորանք հասցնել պատկառելի և հարգված անձանց: Ռեկտորները տարիներ շարունակ պայքարում են բարձրագույն կրթության որակյալ օրենք ունենալու համար և այդ նպատակով ներկայացրել են բազմաթիվ առաջարկներ, որոնց մի մասն է միայն ընդունվել: Տեղի են ունեցել շահագրգիռ հանդիպումներ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում, Ազգային ժողովում, Հանրապետության նախագահի հետ։ ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը քանիցս ներկայացրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգի զարգացմանն ուղղված իր կարծիքը և հավաքական ու հիմնավոր եզրակացությունները օրենքի նախագծի վերաբերյալ, հանդես է եկել իր սկզբունքային դիրքորոշումները և առարկություններն արտահայտող մի շարք հայտարարություններով, որոնք իշխանություններին հաճո չէին։ Իսկ ս. թ. մայիսի 3-ին իրավասու մարմիններին և իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում ներկայացվել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի վերջին հայտարարությունը ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ, որը կարդացողը հստակ կկարողանա տարբերել քծնանքը սկզբունքային հարցադրումներից։ Ցավում ենք, որ տարրական դաստիարակության կարոտ և բարոյական նորմերից հեռու անձն ընտրվել է Երևանի ավագանու անդամ և թաքցնելով սեփական անուն-ազգանունն ու թաքնվելով ավագանու անվան տակ, իրեն թույլ է տալիս վիրավորանք հասցնել կյանքի լուրջ ճանապարհ անցած, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ոլորտում մեծ ներդրում ունեցող անձանց պատվին ու արժանապատվությանը՝ չգիտակցելով, որ իր արարքը ենթակա է իրավական պատասխանատվության ու պատժի։ Երևանի քաղաքապետին և ավագանու անդամներին առաջարկում ենք լրջագույնս ուսումնասիրել Երևանի ավագանու անունից պաշտոնապես հրապարակված կարծիքի համապատասխանությունը ՀՀ օրենսդրության նորմերին ու բարեվարքության կանոններին և ըստ այդմ՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ։ Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ | Չի առնչվում նախագծին | |
4 | Նարեկ Կեսոյան 30.04.2021 22:53:55 | Դեմ եմ | ||
5 | Նարեկ Կեսոյան 30.04.2021 22:54:55 | Դեմ եմ | ||
6 | Արև Սանամյան 01.05.2021 18:48:29 | Առաջարկում եմ չընդունել այս օրենքը քանզի այն իրավախախտ է և հակասահմանադրական | ||
7 | Meri Davtyan 01.05.2021 20:49:20 | Մի զրկեք ուսանողին իր ձայնից։ | բուհերի խորհուրդներում ուսանողների ներկայացվածությունը գործող կարգավորումներով 25 տոկոս է , որը որևէ փոփոխության չի ենթարկվել , այն մնացել է նույնը | |
8 | Marina M-yan 03.05.2021 00:11:38 | Նախագիծը հակասում է ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերին և ներպետական օրենսդրությանը։ Նախագծը հեղինակների կողմից անտեսվել են ՀՀ-ի միանալը Բոլոնյան գործընթացին և Լիասաբոնի հռչակագրի վավերացումը։ Բերված հիմնավորումները թերի են և ոչ համոզիչ։ Ամբողջ միջազգային հանրությունը բուհերի կառավարման արդյունավետության բարձրացման հարցում առաջնորդվում է նրանց ինքնավարության և ակադեմիական ազատության բարձացման ուղով։ Խորհուրդ կտամ վերընթերցել վերոնշյալ փաստաթղթերը։ | Բոլոնիայի գործընթացի շրջանակներում կնքված 18.09.1988 թ. Համալսարանական ազատությունների խարտիայի (Magna Charta Universitatum)՝ բուհերի ինքնավարության նախանշած սահմանները վկայում են, որ համալսարանական ազատությունները հիմնականում պետք է գործեն գիտահետազոտական աշխատանքների և ուսուցման ոլորտներում։ բուհերի գործունեության հիմնարար սկզբունքը՝ Գիտահետազոտական աշխատանքների և ուսուցման ազատությունն է: Մեր կարծիքով, խորհրդում հիմնադրի ներկայացվածությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ այս սկզբունքին: | նախագիծը վերախմբագրվել է, պահպանվել են խորհրդի ձևավորման գործող համամասնությունները: |
9 | Mariam Poghosian 03.05.2021 15:32:49 | Անարդարություն, դեմ եմ | ||
10 | Tatev Fidanyan 03.05.2021 15:34:53 | Դեմ եմ | ||
11 | Tamara Elbakyan 03.05.2021 16:08:40 | ։ | ||
12 | Դավիթ Խիթարյան 03.05.2021 16:28:30 | 1. Նախագծում պահպանել բուհերի կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմի գործող համամասնությունը (25%+25%+25%+25%) ներկայացվածության սկզբունքի հիման վրա։ 2. Նախագծով նախատեսված կարգավորումները համաչափ չեն Սահմանադրությամբ ամրագրված իրավաչափ նպատակներին հետևաբար կարծում ենք, որ պրոֆեսորադասախոսական կազմի, մասնակցության տոկոսաչափը պետք է ավելացնել համամասնության սկզբունքի հիման վրա ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասի և Սահմանադրության 78-րդ հոդվածի կարգավորումներով։ 3. Ուստի առաջարկում ենք վերախմբագրել նախագիծը՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները։ | Թեև ներկայացվածության գործող բաշխվածությունը շատ հաճախ տարբեր բուհերում խորհուրդները դարձնում է խմբային շահերի հակամարտության հարթակ,այնուամենայնիվ , մինչև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով նոր կարգավորումների սահմանումը, այն կպահպանվի : | նախագիծը խմբագրվել է՝ պահպավել է խորհրդում ներկայացվածության հավասարությունը, նվազեցվել է միայն խորհրդի թվաքանակը: |
13 | Davit Hovhannisyan 03.05.2021 17:09:16 | Միանշանակ կողմ | ||
14 | Հասմիկ Քելեշյան 03.05.2021 19:33:30 | Դեմ եմ,քանի որ այս օրենքը համարվում է հակասահմանադրական: | ||
15 | Անահիտ Բախշյան 04.05.2021 13:45:10 | Հայաստանում ԲՈՒՀ-երի կառավարման այս մոդելը դեռևս չի աշխատում: Ոչ մի բուհում հոգաբարձուների խորհուրդն ամբողջ ծավալով չի իրականացնում իր գործառույթները՝ դառնալով ռեկտորի կցորդը: Հիմնականում, ուսանողների օբյեկտիվ ձայնը լսելի չէ այնտեղ, ու դա ամենակարևորն է: Հոգաբարձուների խորհուրդը, որպես կանոն, ռեկտորի գործունեության նկատմամբ չի իրականացնում իր վերահսկողական գործառույթը։ Ըստ էության, սա շատ բուհերում պրոտեկցիոնիզմի դրսևորում է: Դրանք, իրենց գործելավոճով հակված են ռեկտորի պաշտոնը դարձնել անձեռնմխելի, այդ կերպ ռեկտորի համար ստեղծելով ամենաթողության և «ինչ ուզեմ՝ կանեմ»՝ մթնոլորտ: Կարծում եմ, որ մենք չունենք բուհերի մասին առողջ օրենք: Դրա նախագիծն արդեն քանի տարի է գրվում, արտագրվում է, այնուամենայնիվ, շարունակում է մնալ հում`՝ պտտվելով չլուծված խնդիրների կիզակետում: Ո՞րը պիտի լինի կրթության քաղաքականության իրականացման ամենակարևոր լծակը: Կարծում եմ, հենց՝ թափանցիկ գործող ու իրապես ռեկտորից անկախ հոգաբարձուների խորհուրդը: Այն չպիտի կազմավորվի այնպես, ինչպես դա արվում է այսօր: Խորհրդում հավասարակշռված հարաբերակցությամբ ներկայացուցիչներ պիտի ունենան գործատուները, բուհի շրջանավարտները, հասարակական կազմակերպությունները: Գիտության և տնտեսության մեջ մասնագետների պահանջը պետք է թելադրի շուկան և բուհը ճկուն կերպով պիտի արձագանքի այդ պահանջարկին, որտեղ վճռորոշ ձայն պետք է ունենան գործատուները: Սակայն աչքաթող պիտի չարվի նաև ֆունդամենտալ գիտությունը: Այդ խորհրդի մեջ կարևոր դեր պիտի ունենան նաև քննադատական մտածողությամբ, չքծնող և միայն սեփական շահերով չառաջնորդվող դասախոսներն ու ուսանողները: Տարբեր այդ բևեռները պիտի ունենան հավասարապես առողջ մոտիվացիա: Այդ սկզբունքներն այսօր չկան: Հստակեցում չկա: Չնայած իշխանությունը փոխվել է Հայաստանում, բայց քանի որ կրթության և գիտության ոլորտներում չունենք հստակ ռազմավարություն, չունենք «Կրթության մասին» օրենքով պահանջվող, Ազգային ժողովի կողմից ընդունված ոլորտի երկարաժամկետ ծրագիր-օրենք, կառավարման մեջ շարունակում է կարևոր մնալ քաղաքական իշխանության ստանձնած դերը: Ամեն ինչ շարունակվում է հարմարեցվել քաղաքական իշխանությանը: Ցավոք, քծնողների բանակ ինչքան ասես կա ռեկտորների մեջ: Նրանք քծնելու ճանապարհին ամեն ինչ ուրանում են և հարմարվում քաղաքական իշխանությանը: Արդյունքում, մենք այսօր ունենք մի այնպիսի իրավիճակ, որ վախենում եմ մտածել, թե ինչ է լինելու հինգ տարի հետո: Առանց հստակ ռազմավարության, այսպես խարխափելով, առաջ ենք գնում: Որքան էլ կառավարությունը վստահեցնում է կրթության և գիտության կարևորության մասին, այս պահին գիտության ներկայացուցիչները բողոքում են ոլորտի ֆինանսավորումից և բարձրագույն կրթության մակարդակից ։ Առաջարկում եմ խորհրդի կազմում 25%ուսանողներ, 25% շահագրգիռ գործատուներ, 10% լիազոր մարմնի ներկայացուցիչներ, 40% բուհի դասախոսներ և գիտության ներկայացուցիչներ։ | Առաջարկությունը չի ընդունվել, քանի որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում սահմանված է խորհրդի ձևավորման համամասնությունը, ըստ որի՝ Խորհուրդը ձևավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի, լիազորված մարմնի ներկայացուցիչներից: | |
16 | Armine Manucharyan 04.05.2021 15:34:15 | ԴԵՄ ԵՄ |