Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1151-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1151-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ   

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է աջակցող միջոցների տրամադրման գործընթացի հստակեցման և պարզեցման հանգամանքից: Մյուս կողմից, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի համաձայն` 2021թ. ապրիլի 1-ից աշխատանքի և սոցիլական հարցերի նախարարության համակարգում գործում է   Միասնական սոցիալական ծառայությունը, որին կվերապահվեն բուժատեխնիկական հանձնաժողովի և հավաստագրերի տրամադրման գործառույթները:

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

Աջակցող միջոցների տրամադրման գործընթացը կարգավորվում է  2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշումներով: Նմանատիպ գործընթացները սահմանվում են 2 տարբեր իրավական ակտով, ինչը բարդացնում է դրանց կարգավորումների ընկալումը: Խնդիրներ են ի հայտ եկել նաև այդ որոշումների դրույթների կիրարկումն ապահովելու հարցերում:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով  նախատեսվում է 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշումները միավորել, քանի որ 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշումը կորցրել  է որպես առանձին իրավական ակտ լինելու անհրաժեշտությունը: Նշված որոշումների իրավակիրառ պրակտիկայում ի հայտ են եկել խնդիրներ, որոնք կարգավորվել և հստակեցվել են սույն որոշման նախագծով: Հաշվի առնելով, որ համաձայն «Սոցիալական աջակցության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 251-Ն որոշման սույն թվականի ապրիլի 1-ից ստեղծվել և գործում է ՄՍԾ-ն, որին էլ վերապահվել է հավաստագրերի տրամադրման և բուժատեխնիկական հանձնաժողովի գործառույթների իրականացումը, նախագծով համապատասխան գործառույթները սահմանվել են այդ համատեքստում: Բուժատեխնիկական հանձնաժողովի բոլոր գործառույթները նախագիծը ընդունվելուց հետո կիրականացնի Միասնական սոցիալական ծառայությունը:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ավելի հստակ և արդյունավետ դարձնել աջակցող միջոցների տրամադրման գործընթացը:

6.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները

 

Նախագծի ընդունման դեպքում  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:


 

 

  • Discussed

    22.04.2021 - 07.05.2021

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7542

Print

Suggestions

Գնել Ավագյան

22.04.2021

Բարև ձեզ ես հիփոթեքով տուն եմ ուզում վերցնեմ կասեք պայմաները՞

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: