Գնել Ավագյան
22.04.2021
Բարև ձեզ ես հիփոթեքով տուն եմ ուզում վերցնեմ կասեք պայմաները՞
Լրամշակման փուլում է
4 - Կողմ
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1151-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Իրավական ակտի հիմնավորումը |
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է աջակցող միջոցների տրամադրման գործընթացի հստակեցման և պարզեցման հանգամանքից: Մյուս կողմից, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի համաձայն` 2021թ. ապրիլի 1-ից աշխատանքի և սոցիլական հարցերի նախարարության համակարգում գործում է Միասնական սոցիալական ծառայությունը, որին կվերապահվեն բուժատեխնիկական հանձնաժողովի և հավաստագրերի տրամադրման գործառույթները: |
2. |
Առկա իրավիճակը և խնդիրները |
|
Աջակցող միջոցների տրամադրման գործընթացը կարգավորվում է 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշումներով: Նմանատիպ գործընթացները սահմանվում են 2 տարբեր իրավական ակտով, ինչը բարդացնում է դրանց կարգավորումների ընկալումը: Խնդիրներ են ի հայտ եկել նաև այդ որոշումների դրույթների կիրարկումն ապահովելու հարցերում: |
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծով նախատեսվում է 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշումները միավորել, քանի որ 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշումը կորցրել է որպես առանձին իրավական ակտ լինելու անհրաժեշտությունը: Նշված որոշումների իրավակիրառ պրակտիկայում ի հայտ են եկել խնդիրներ, որոնք կարգավորվել և հստակեցվել են սույն որոշման նախագծով: Հաշվի առնելով, որ համաձայն «Սոցիալական աջակցության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 251-Ն որոշման սույն թվականի ապրիլի 1-ից ստեղծվել և գործում է ՄՍԾ-ն, որին էլ վերապահվել է հավաստագրերի տրամադրման և բուժատեխնիկական հանձնաժողովի գործառույթների իրականացումը, նախագծով համապատասխան գործառույթները սահմանվել են այդ համատեքստում: Բուժատեխնիկական հանձնաժողովի բոլոր գործառույթները նախագիծը ընդունվելուց հետո կիրականացնի Միասնական սոցիալական ծառայությունը: |
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ավելի հստակ և արդյունավետ դարձնել աջակցող միջոցների տրամադրման գործընթացը: |
6. |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները |
|
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում: |
Քննարկվել է
22.04.2021 - 07.05.2021
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 6156
Տպել22.04.2021
Բարև ձեզ ես հիփոթեքով տուն եմ ուզում վերցնեմ կասեք պայմաները՞