Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1151-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

-----   ------------- 2021 թվականի N ----------- Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1151-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

          Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «ժամկետները» բառից հետո լրացնել «և շահառուների խմբերը» բառերը.

2) որոշման 1-ին կետը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 4-րդ, 5-րդ և 6-րդ   ենթակետերով`

«4) աջակցող միջոցների ձեռքբերման պետական հավաստագրի ձևը` համաձայն N 4 հավելվածի.»

«5) աջակցող միջոցների երաշխավորության մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 5 հավելվածի.»

«6) լսողական սարք կրելու անհրաժեշտության վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն N 6 հավելվածի:».

3) որոշման N 1 հավելվածի 3-րդ և 4-րդ բաժինները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի

4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.

5) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի

6) որոշումը լրացնել N 4 հավելվածով` համաձայն N 4 հավելվածի.

7) որոշումը լրացնել N 5 հավելվածով` համաձայն N 5 հավելվածի.

8) որոշումը լրացնել N 6 հավելվածով` համաձայն N 6 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար պետական հավաստագրեր տրամադրելու, դրանց գնային արժեքը որոշելու կարգը և պետական հավաստագրերի ձևերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, 2013 թվականի հունվարի 10-ի N 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին» N 1151-Ն որոշումը։

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

________________ ______-ի N ____-Ն որոշման

 

III. ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

1․ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ

6. Բժշկական վերականգնումը բուժման միջոցառումների համակարգ է, որն ուղղված է տարբեր հիվանդությունների, վնասվածքների, ֆիզիկական, մտավոր և այլ խանգարումների բուժմանը, հաշմանդամության հանգեցրած խեղումների և հիվանդությունների զարգացումն ու ծանրացումը կանխելուն, հաշմանդամություն ունեցող անձի օրգանիզմի խանգարված կամ կորսված ֆունկցիաների և առողջության վերականգնմանը:

7. Հաշմանդամություն ունեցող անձի բժշկական վերականգնումն իրականացվում է ՎԱԾ-ում ներառված՝ բժշկական վերականգնման ծրագրին համապատասխան:

8. Բժշկական վերականգնում իրականացնող մարմինների (կազմակերպությունների, հիմնարկների) ցանկը, բժշկական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացման գործընթացում այդ մարմինների (կազմակերպությունների, հիմնարկների) իրավասություններն ու պարտականությունները սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

9. Բժշկական վերականգնումն իրականացվում է՝

1) վերականգնողական բժշկական օգնության ու սպասարկման ձևով (այդ թվում` վերականգնողական՝ բալնեոլոգիական, ցեխաբուժություն, շարժաթերապևտիկ, ռեֆլեքսաթերապևտիկ, մանուալ թերապևտիկ, բուժական մերսում, ֆիզիոթերապևտիկ` բարոթերապևտիկ, էլեկտրաբուժում, լուսաբուժում, ինչպես նաև կինեզոթերապիա, պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական` ներառյալ դեղորայքային բուժումը, առողջարանային բուժումը).

2) աջակցող միջոցներիտրամադրման միջոցով:

10. Վերականգնողական բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային ձևով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ 

11. Աջակցող միջոցները նախատեսված են անձի կենսագործունեության սահմանափակումների լրիվ կամ մասնակի հաղթահարման, փոխհատուցման (փոխարինման), անձի ֆունկցիոնալությունը բարելավելու համար:

12. Աջակցող միջոցները (բացառությամբ պրոթեզի կոշիկի, բրդյա-բամբակյա և սիլիկոնե գուլպաների) տրամադրվում են պետական հավաստագրերի (այսուհետ` հավաստագիր) հիման վրա: Հավաստագրերի տրամադրման, դրանց գնային արժեքի որոշման գործընթացը, ինչպես նաև հավաստագիրը կիրառելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն որոշմամբ սահմանված կարգով:

13. Հավաստագիրը որոշակի վավերապայմաններով և ձևով փաստաթուղթ է, որը կազմակերպության կողմից մատուցված ծառայության դիմաց պետության կողմից ֆինանսական փոխհատուցման հիմք է:

14. Հավաստագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում:

15. Յուրաքանչյուր աջակցող միջոցի համար տրամադրվում է մեկ հավաստագիր: Եթե անձն իրավունք ունի ստանալու միևնույն աջակցող միջոցից 2 հատ (հենակներ, աջ և ձախ վերջույթների օրթեզներ, աջ և ձախ վերջույթների, ակնագնդերի պրոթեզներ, կրծքագեղձերի էկզոպրոթեզներ, աջ և ձախ ականջի լսողական սարքեր կամ դրանց ներդիրներ և այլն), ապա տրամադրվում է 2 հավաստագիր՝ հավաստագրում կատարելով աջ և ձախ նշումը: Հավաստագիրը ուժի մեջ է տրամադրելուց հետո 90 օրացուցային օր: Հավաստագրի հիման վրա աջակցող միջոցներ չեն տրամադրվում դեկտեմբերի 15-31 ընկած ժամանակահատվածում, ընդ որում նշված օրերը հավաստագրի օրացուցային օրերի մեջ չեն հաշվարկվում:

16. Առաջին անգամ ստորին վերջույթի պրոթեզավորման դեպքում, մինչև հիմնական պրոթեզի հավաստագրի տրամադրելը, անձին տրամադրվում է բուժամարզական պրոթեզի հավաստագիր:

17. Վերին վերջույթի պրոթեզի կարիք ունեցող անձին, տրամադրվում է մեկ կոսմետիկ պրոթեզի հավաստագիր և մեկ շարժողական պրոթեզի հավաստագիր (ձգողական կամ միոպրոթեզ):

18. Ստորին վերջույթի վակումային ծայրատի ընդունիչով պրոթեզ կրող, ինչպես նաև վերին վերջույթի միոպրոթեզներ կրող անձանց բրդյա-բամբակյա և սիլիկոնե գուլպաներ չեն տրամադրվում, մյուս պրոթեզների դեպքում՝ անձին յուրաքանչյուր տարի տրամադրվում է ծայրատի երեք գուլպայի (ձեռնոցի), բացառությամբ պրոթեզավորվելու առաջին տարվա, որի ընթացքում գուլպաները տրամադրվում են պրոթեզի հետ միասին պրոթեզավորող կազմակերպության կողմից։ Ընդ որում՝ կաշվե պրոթեզների հետ տրամադրվում է 3 բրդյա-բամբակյա գուլպայի հավաստագիր մեկ ծայրատի համար, իսկ ոչ կաշվե պրոթեզների հետ` շահառուի ցանկությամբ, 2 սիլիկոնե և 1 բրդյա-բամբակյա գուլպայի (ձեռնոցի) հավաստագիր կամ 1 սիլիկոնե և 2 բրդյա-բամբակյա գուլպայի (ձեռնոցի) հավաստագիր կամ 3 բրդյա-բամբակյա գուլպայի (ձեռնոցի) հավաստագիր:

19. Յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկու զույգ օրթոպեդիկ կոշիկ՝ մեկ զույգն առանց տաքացված տակդիրների, իսկ մյուս զույգը՝ կիսաճիտք կամ երկարաճիտք: Օրթոպեդիկ կոշիկների հավաստագիր ստանալու իրավունք ունեցող անձանց, իրենց ցանկությամբ, տարեկան կարող է տրամադրվել միայն առանց տաքացվող տակդիրների, կամ միայն կիսաճիտք կամ երկարաճիտք օրթոպեդիկ կոշիկ: Օրթոպեդիկ կոշիկներն անձին կարող են տրամադրվել երկու զույգը միաժամանակ:

20. Ստորին վերջույթը պրոթեզավորված անձանց (բացառությամբ` անդամահատումների Լիս Ֆրանկի և Շոպարի մակարդակում) յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկու զույգ պրոթեզի կոշիկներ, իսկ օրթեզավորված անձանց՝ երկու զույգ օրթեզի կոշիկներ, մեկ զույգն առանց տաքացված տակդիրների, իսկ մյուս զույգը՝ կիսաճիտք կամ երկարաճիտք, եթե պրոթեզավորված և/կամ օրթեզավորված անձին կոշիկի այլ տեսակ երաշխավորված չէ հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագրով կամ ՄՍԾ եզրակացությամբ: Պրոթեզի և օրթեզի կոշիկներն անձին կարող են տրամադրվել երկու զույգը միաժամանակ: Պրոթեզի կոշիկ ստանալու համար շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմում է սույն կարգի 30-րդ կետով սահմանված՝ որակավորված կազմակերպություն` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, երեխաների ծննդյան վկայականում սոցիալական քարտի համարը նշված չլինելու, ինչպես նաև նույնականացման քարտ չունենալու դեպքերում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը:

21. Ստորին վերջույթների ազդրային հատվածների երկկողմանի անդամահատումից հետո, անվասայլակ ստացած անձին կարող է տրամադրվել նաև փոքր տրամաչափի սայլակի հավաստագիր:

22. Ելնելով անձի առողջական վիճակից, տարիքից և ծայրատի ձևից, անձը կարող է ստանալ՝

1) մեկ կամ երկու արմնկային հենակի հավաստագիր կամ,

2) մեկ կամ երկու թևատակի հենակի հավաստագիր կամ,

3) մեկ ձեռնափայտ և երկու թևատակի հենակի հավաստագիր կամ,

4) մեկ ձեռնափայտ և երկու արմնկային հենակի հավաստագիր:

22.1. Ստորին վերջույթի սրունքի, ազդրի և կոնքազդրի հատվածում անդամահատումներ ունեցող անձանց  կարող են տրամադրվել և´ թևատակի հենակների, և´ արմնկային հենակների հավաստագիր:

23. Վերին երկու վերջույթների ծայրատներով, ինչպես նաև մեկ ձեռքի ծայրատով, մյուս ձեռքի դաստակի ձևախեղումով անձանց անվճար տրվում է կողային ռետինե ժապավեններով կոշիկ:

24. Աջակցող միջոցները կազմակերպության կողմից անձին տրամադրվում են փորձարկումից, անհատական հարմարեցումից և դրա օգտագործման ձևը սովորեցնելուց ու  աջակցող միջոցի օգտագործման և պահպանման ձևի վերաբերյալ գրավոր հուշաթերթիկ տրամադրելուց հետո, եթե շահառուն աջակցող միջոց ստանալու համար դիմում է անձամբ, ոչ թե ներկայացուցչի միջոցով։ Ներկայացուցչի միջոցով աջակցող միջոցներ ստանալու դեպքում՝ ներկայացուցչին տրամադրվում է դրա  օգտագործման և  պահպանման մասին գրավոր հուշաթերթիկ, ինչպես նաև դրա օգտագործման ձևի վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն:

25. Հաշմանդամություն ունեցող անձանց օրթեզավորման և օրթեզի տեսակի(բացառությամբ երեխաների) նշանակման, առաջին անգամ վերին և (կամ) ստորին վերջույթների պրոթեզավորման և պրոթեզի տեսակի նշանակման, վերին և (կամ) ստորին վերջույթների կրկնակի անդամահատման դեպքում նոր պրոթեզ տրամադրելու, վերին և ստորին վերջույթի պրոթեզների տեսակի փոփոխության,  երաշխիքային սպասարկման ժամկետից դուրս գտնվող աջակցող միջոցները սահմանված ժամկետից շուտ տրամադրելու, երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերի,  աջակցող միջոցների, մասնավորապես` վերին և ստորին վերջույթների պրոթեզների, ստորին վերջույթի հոդով օրթեզների և օրթոպրոթեզների վերանորոգման և դրա տեսակի, սահմանված ժամկետից շուտ վերանորոգում տրամադրելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի վերաբերյալ գրավոր եզրակացության տրամադրումն իրականացնում է նախարարության համակարգում գործող Միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ՄՍԾ): Կոտրված (վնասված), ինչպես նաև  անձի կարիքներին չհամապատասխանող (այդ թվում՝ անձի ֆիզիոլոգիական վիճակի փոփոխությամբ պայմանավորված) աջակցող միջոցների վերաբերյալ համապատասխան  եզրակացություն ստանալու  համար  շահառուն ՄՍԾ է ներկայացնում  նաև  կոտրված (վնասված), անձի կարիքների չհամապատասխանող (այդ թվում՝անձի ֆիզիոլոգիական վիճակի փոփոխությամբ պայմանավորված) աջակցող միջոցը:  Ընդ որում, ձայնալարերի պրոթեզների և ձայնաստեղծ սարքերի, լսողական սարքերի, կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասերի/պարագաների  դեպքում անձի կարիքների չհամապատասխանող (այդ թվում՝ անձի ֆիզիոլոգիական վիճակի փոփոխությամբ պայմանավորված) աջակցող միջոցների վերաբերյալ համապատասխան  եզրակացություն ստանալու համար ՄՍԾ-ին է  ներկայացվում  նաև համապատասխան մասնագիտական եզրակացությունը: Երեխաների օրթեզավորման և օրթեզի տեսակի վերաբերյալ եզրակացությունը տրամադրում է մասնագիտացված բժշկական կազմակերպությունը (կենտրոնը):                                                        

25.1. ՄՍԾ-ն եզրակացություն է տրամադրում նաև վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում, ակնագունդը և (կամ) ձայնալարերը հեռացված` հաշմանդամություն չունեցող անձանց անհրաժեշտ աջակցող միջոցների վերաբերյալ:   

26. Սույն կարգի 25-րդ կետով սահմանված դեպքերում, մինչև կազմակերպություն դիմելը, ՄՍԾ-ի գրավոր եզրակացությունն ստանալու համար անձը դիմում  է ՄՍԾ՝ դիմումին կից ներկայացնելով`

1) անձը հաստատող փաստաթուղթ` սույն կարգի 37-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան.

2) շահառուի` հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում`

ա․ բժշկասոցիալական փորձաքննական որոշումը,

բ․ հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը` ՎԱԾ-ը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթուղթ` աջակցող միջոցի անհրաժեշտության վերաբերյալ,

գ․ վերին և (կամ) ստորին վերջույթների կրկնակի անդամահատման դեպքում` բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված համապատասխան մասնագիտական եզրակացությունը.

3) վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում, ակնագունդը և (կամ) ձայնալարերը հեռացված` հաշմանդամություն չունեցող անձինք ներկայացնում են էպիկրիզ.

4) շահառուի այլ կարգավիճակ ունենալու դեպքում`

ա․ իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,

բ․ բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված մասնագիտական եզրակացությունը աջակցող սարքերի անհրաժեշտության վերաբերյալ: Ընդ որում` եթե շահառուն բողոքարկել է իր կարիքներին չհամապատասխանող աջակցող միջոց ստանալու հարցով, ապա սույն կետում նշված մասնագիտական եզրակացությունը չի կարող տրամադրվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով նմանատիպ աջակցող միջոց տրամադրող կազմակերպության կողմից.

5) դիմումն օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում` ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ նույնականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր.

6) դիմումը լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում` լիազորագիրը և լիազորված անձի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթուղթը:

27. ՄՍԾ-ի համապատասխան ստորաբաժանումը պարբերաբար այցելում է սույն կարգի 30-րդ կետով նշված կազմակերպություններ՝ աջակցող միջոցների տրամադրման գործընթացին հետևելու համար։

28. ՄՍԾ-ի եզրակացության հիման վրա վերին և ստորին վերջույթների պրոթեզների, ստորին վերջույթի հոդով օրթեզների և օրթոպրոթեզների վերանորոգումն իրականացնում են համապատասխանաբար վերին և ստորին վերջույթների պրոթեզներ կամ ստորին վերջույթի հոդով օրթեզներ կամ օրթոպրոթեզներ տրամադրող՝ որակավորման ընթացակարգի արդյունքում ընտրված այն կազմակերպությունները, որոնք լիազորված մարմնի հետ կնքել են վերին և ստորին վերջույթի պրոթեզների, ստորին վերջույթի հոդով օրթեզների և օրթոպրոթեզներ վերանորոգելու մասին համապատասխան պայմանագիր:

29. Աջակցող միջոցի վերանորոգումը իրականացնելու նպատակով շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը որակավորված կազմակերպություն է ներկայացնում`

1) նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը` սույն կարգի 37-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան

2) ՄՍԾ-ի եզրակացությունը վերանորոգում իրականացնելու վերաբերյալ.

3) վերանորոգման կարիք ունեցող աջակցող միջոցը.

4) ներկայացուցչի դիմելու դեպքում՝ նաև նրա անձնագիրը կամ նույնականացման քարտը, իսկ նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը:

30. Հավաստագրի հիման վրա աջակցող միջոցներ տրամադրվում են որակավորման ընթացակարգի արդյունքում ընտրված և նախարարության հետ պայմանագիր կնքած իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություն) կողմից: Կազմակերպությունների ընտրության համար սահմանվում են հետևյալ որակավորման չափանիշները՝

1) որակավորման ընթացակարգին մասնակցելու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա մասնագիտական փորձառություն: Սույն կարգի իմաստով մասնագիտական փորձառություն է համարվում բժշկական սարքերի, սարքավորումների կամ աջակցող միջոցների ձեռքբերման և տրամադրման կամ դեղատնային գործունեությամբ զբաղվելու փորձառությունը.

2) պայմանագրով ստանձնած պարտավորություններն առանց կանխավճարի կատարելու հնարավորություն.

3) աշխատանքային ռեսուրսներ (շահառուներին սպասարկելու և ծառայություն ստացած անձանց վերաբերյալ տվյալները Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական համակարգ (այսուհետ` տեղեկատվական համակարգ) մուտքագրելու համար համապատասխան մասնագետներ, լսողական սարք տրամադրող կազմակերպությունները՝ նաև համապատասխան մասնագետ՝ շահառուի կարիքին համարժեք լսողական սարք տրամադրելու և հարմարեցնելու համար, իսկ վերին և ստորին վերջույթների պրոթեզներ ու օրթեզներ պատրաստող, վերին ու ստորին վերջույթների պրոթեզների, օրթոպրոթեզների և ստորին վերջույթի հոդով օրթեզների վերանորոգում իրականացնող կազմակերպությունները՝ նաև պրոթեզ և (կամ) օրթեզ պատրաստելու առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձառություն ունեցող կամ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետներ.

4) պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ (համակարգչային տեխնիկա), ինչպես նաև մատչելի շենքային պայմաններ՝ տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց սպասարկումն իրականացնելու համար, ներառյալ անարգել մուտք կազմակերպության շենք և սպասարկման սրահ` մուտքի զրոյական մակարդակ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական նորմերին համապատասխան կառուցված թեքահարթակ, իսկ դրանց անհնարինության դեպքում համապատասխան անվտանգ տեխնիկական սարքավորումներ` վերելակ, բարձրացնող մեխանիզմներ և սպասարկման սրահում տեղաշարժվելու համար խոչընդոտների բացակայություն:

31. Կազմակերպությունը սույն կարգի 30-րդ կետով սահմանված որակավորման չափանիշներին համապատասխանությունը հավաստիացնում է իր կողմից տրված՝ միակողմանի հաստատված հայտարարությամբ, իսկ պրոթեզների և օրթեզների պատրաստման դեպքում նաև համապատասխան մասնագետներ ունենալու վերաբերյալ փաստը հավաստող փաստաթղթերով:

32. Նախարարությունում ստեղծվում է մշտապես գործող որակավորման հանձնաժողով՝ կազմակերպությունների ընտրության և պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելու նպատակով: Որակավորման հանձնաժողովը հաստատում է որակավորման ընթացակարգի հայտարարության և հրավերի տեքստերը, ուսումնասիրում կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը հրավերի պահանջներին և տալիս է գրավոր եզրակացություն պայմանագիր կնքելու մասին:

33. Կազմակերպությունները սույն կարգի 30-րդ կետով սահմանված որակավորման չափանիշները հավաստող փաստաթղթերը ներկայացնում են նախարարություն: Ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ չլինելու դեպքում նախարարությունը տասն աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության հետ կնքում է պայմանագիր, որը պետք է պարունակի սույն կարգի 35-րդ և 36-րդ կետերով նախատեսված դրույթները: Ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ արձանագրվելու դեպքում նախարարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է կազմակերպությանը: Վերջինս հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է շտկված փաստաթղթերը: Նախարարության և կազմակերպության միջև պայմանագիր կնքվում է շտկված փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում: Հինգ աշխատանքային օրվա ընթացքում շտկված փաստաթղթերը նախարարություն չներկայացվելու դեպքում կազմակերպությունը պայմանագիր կնքելու համար կրկին կարող է դիմել երկու ամիս հետո:

34. Կազմակերպության հետ պայմանագիր կնքելուց հետո տվյալ կազմակերպությունը գրանցվում է որակավորված կազմակերպությունների ցանկում: Կազմակերպությունների ցանկը հրապարակվում է նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայքէջի գլխավոր էջում: Կազմակերպությունների ցանկը կարող է փոփոխվել կնքված պայմանագրերը խզելու կամ նոր կազմակերպություններ ցանկում ընդգրկելու դեպքում: Կազմակերպությունը կարող է ցանկացած ժամանակ դիմել և որակավորվելու դեպքում ներառվել կազմակերպությունների ցանկում՝ բացառությամբ սույն կարգի 33-րդ կետով նախատեսված դեպքի: Ցանկում ներառված կազմակերպությունը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ ցանկից` իր դիմումի համաձայն կամ պայմանագիրը լուծվելու դեպքում:

35. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդող ամսվա 10-ը, տրամադրված աջակցող միջոցների և (կամ) իրականացված վերանորոգման դիմաց վճարում կատարելու նպատակով, կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն, որում ներառված են տրամադրված աջակցող միջոցի և (կամ) վերանորոգման անվանումը, քանակը, գինը, հաշիվ-ապրանքագիրը:

36. Տրամադրված աջակցող միջոցների և իրականացված վերանորոգման դիմաց վճարումն իրականացվում է սույն կարգի 35-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո յոթ աշխատանքային օրում` յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով և տարեկան հատկացումների կատարման եռամսյակային համամասնություններով նախատեսված միջոցների շրջանակներում:

3. ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ԵՎ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

37. Շահառուն կամ նրա ներկայացուցիչը հավաստագիր ձեռք բերելու նպատակով առձեռն կամ փոստային կապի միջոցով կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով գրավոր դիմում է ներկայացնում ՄՍԾ կամ դրա տարածքային կենտրոն՝ ներկայացնելով նաև հետևյալ փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր)`

1) հավաստագրի տրամադրում հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում՝

ա․ անձը հաստատող փաստաթուղթը,

բ․ երեխաների ծննդյան վկայականում սոցիալական քարտի համարը նշված չլինելու, ինչպես նաև նույնականացման քարտ չունենալու դեպքերում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը.

2) հավաստագրի տրամադրում հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

3) հավաստագրի տրամադրում հայցողի՝ հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում՝

ա․ բժշկասոցիալական փորձաքննական որոշումը,

բ․ ՎԱԾ-ը կամ տեղեկանք աջակցող միջոցների երաշխավորության վերաբերյալ՝ համաձայն N 5 հավելվածի՝

4) ՄՍԾ-ի համապատասխան եզրակացությունը` վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում, ակնագնդի և (կամ) ձայնալարերի բացակայություն ունեցող հաշմանդամություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում:

5) սույն որոշման N 2 հավելվածում սահմանված շահառուները (բացառությամբ երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց) ներկայացնում են  իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը․

6) համապատասխան աջակցող միջոցի տրամադրման անհրաժեշտության վերաբերյալ բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված մասնագիտական եզրակացությունը (բացառությամբ վերին և ստորին վերջույթների պրոթեզների, 18 տարեկանից բարձր տարիքի անձանց տրամադրվող օրթեզների, ձայնաստեղծ սարքերի (պրոթեզների), աչքի պրոթեզների, անվասայլակների):

7) լսողական սարքերի հավաստագրի տրամադրման համար՝ անձի բնակության վայրի առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կամ մասնագիտացված բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված տեղեկանք լսողական սարքի անհրաժեշտության վերաբերյալ` համաձայն N 6 հավելվածի, աուդիոգրամման (աուդիոմետրիայի տվյալները).

8) կոխլեար իմպլանտի պրոցեսորի մասերի հավաստագրի տրամադրման համար` բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված տեղեկանք կոխլեար իմպլանտ կրելու վերաբերյալ՝ տրամադրող կազմակերպության ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով հաստատված: Սույն կետում նշված տեղեկանքում նշվում է կոխլեար իմպլանտի տեղադրման օրը, ամիսը, տարին:

9) լսողական սարքերի ներդիրների հավաստագրի տրամադրման համար՝ լսողական սարք կրելու մասին բժշկական կազմակերպության (հաստատության)  կողմից տրամադրված տեղեկանք՝ տրամադրող կազմակերպության ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով հաստատված.

10) հավաստագրերի ձեռքբերման վերաբերյալ դիմումն անձի ներկայացուցչի կողմից ներկայացնելիս՝ նաև ներկայացուցչի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ սույն կարգի 37-րդ կետի 1-ին  ենթակետին համապատասխան և շահառուի գրավոր լիազորագիրը.

11) առձեռն դիմելու դեպքում՝ շահառուն կամ նրա ներկայացուցիչը ներկայացնում է փաստաթղթերի բնօրինակները, փոստային առաքման դեպքում՝ բոլոր փաստաթղթերի բնօրինակները, բացառությամբ սույն կարգի 37-րդ կետի 1-ին  ենթակետով սահմանված փաստաթղթերի, իսկ առցանց (էլեկտրոնային) եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ դրանց գունավոր լուսապատճենները.

12) երեխաների օրթեզի տրամադրման համար` մասնագիտացված բժշկական կազմակերպության (կենտրոնի) կողմից հաստատված` վնասվածքաբանի կամ օրթոպեդի կամ վերականգնողաբանի մասնագիտական եզրակացությունը (այսուհետ` մասնագիտական եզրակացություն): Մասնագիտական եզրակացությունը տրվում է ինչպես հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բուժվող, այնպես էլ նեղ մասնագիտական խորհրդատվության ենթարկված երեխաներին:

38. Առողջական վիճակով պայմանավորված շահառուն կարող է հեռախոսազանգի կամ փոստային առաքման միջոցով դիմում ներկայացնել ՄՍԾ՝ հավաստագիր ստանալու համար դիմումն իր բնակության վայրում լրացնելու նպատակով տունայց կազմակերպելու վերաբերյալ: Դիմումը կամ հեռախոսազանգն ստանալուց հետո եռօրյա ժամկետում կազմակերպվում է տնային այցելություն և համապատասխան դիմումի լրացման գործընթացը:

39. Եթե պետական հավաստագիր ստանալու համար շահառուի կամ նրա ներկայացուցչի կողմից ներկայացվել է դիմում տարբեր աջակցող միջոցներ ստանալու համար, սակայն դրանք ստանալու ժամկետները տարբեր են, ապա հաջորդ աջակցող միջոցն ստանալու համար սույն կարգի 37-րդ կետի 2-12-րդ կետերով սահմանված փաստաթղթերը կրկին չեն ներկայացվում, եթե դրանք իրավազոր են մինչև հաջորդ միջոցն ստանալու ժամկետները և համապատասխանում են աջակցող միջոցը ստանալու համար սահմանված պահանջներին: Այս դեպքում շահառուն կամ նրա ներկայացուցիչը ներկայացնում են միայն գրավոր դիմում:

40. Փաստաթղթերն ստանալուց հետո ՄՍԾ տարածքային կենտրոնը երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է Միասնական սոցիալական ծառայություն: Վերջինս ստուգում է դրանց լիարժեքությունը և տասը աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական համակարգում ձևավորում հավաստագիրը` այդ մասին փոստային առաքումով կամ էլեկտրոնային փոստով պատշաճ տեղեկացնելով դիմողին:

41. Ներկայացված փաստաթղթերում անճշտություններ կամ անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում Միասնական սոցիալական ծառայություն տասը աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին: Ճշտված և (կամ) լրացված փաստաթղթերն ստանալուց հետո հավաստագիրը ձևավորվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում:

42. Հավաստագիրը ձևավորվելուց հետո դիմողին տրամադրվում է նաև կազմակերպությունների ցանկը, հասցեները, կոնտակտային տվյալները, ինչպես նաև տեղեկատվություն յուրաքանչյուր հավաստագրի գնային արժեքի վերաբերյալ:

43. Աջակցող միջոցն ստանալու համար շահառուն դիմում է իր նախ

  • Discussed

    22.04.2021 - 07.05.2021

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6180

Print

Suggestions

Գնել Ավագյան

22.04.2021

Բարև ձեզ ես հիփոթեքով տուն եմ ուզում վերցնեմ կասեք պայմաները՞

See more