Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԿԱՑԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Լևոն Ասլանյան 22.04.2021 17:40:41 Հարգելիներս ,նաև հաշվի է պետք առնել ,որ ընտանիքը կարող է բացասական վարկային պատմություն ունենալ ,կամ լինել սև ցուցակներում:Քանի որ պետությունն է սուբսիդավորում այս ծրագիրը ուրեմն օետք է հասանելի լինել բոլորին անխտիր ,ովքեր ունեն տան կարիք: Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն: Նախագծով սահմանվում է, որ ծրագրի շրջանակում մասնակիցներին բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով տրամադրվող ֆինանսական աջակցությունը դրսևորվում է հիփոթեքային վարկերի գծով վարկի մայր գումարի և տոկոսագումարի ամբողջական սուբսիդավորման եղանակներով։ Այսինքն նախագծի շրջանակներում ֆինանսական աջակցության տրամադրման համար բացասական վարկային պատմությունը հաշվի չի առնվելու:
2 Պելագիա Նազարյան 23.04.2021 14:03:56 Ում ենք դիմում տան համար Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն: Նախագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2021 թ. հուլիսի 1-ից, որից հետո շահառուները դիմելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
3 Լուսինե Միքայելյան 25.04.2021 00:27:22 Բարև Ձեզ)) Մենք արցախցի ընտանիք ենք։ Ընտանիքս բաղկացած է 6 հոգուց՝ ես, ամուսինս և չորս երեխաներս։ Ունենք բնակարանի խնդիր, քանի որ մեր բնակելի տունը դուրս է եկել մեր վերահսկողությունից։ Ես և ամուսինս ունենք իդեալական վարկային պատմություն , սակայն հիպոտեք ձեւակերպելու համար մեզանից ուզում են աշխատանքից տեղեկանք՝ որը մենք չունենք։ Եթե հնարավոր է մեզ ներգրավվել այս այս ծրագրում, որպեսզի մենք ունենանք բնակարան։ Առաջարկությունը չի ընդունվել, քանի որ Նախագծով նախատեսված ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետությունում կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման խնդրի լուծման նպատակով: Արցախցի ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար նախատեսված են այլ ծրագրեր (միջոցառումներ):
4 Наира Чобанян 26.04.2021 18:20:22 առաջարկում եմ անդրադառնալ վարձով բնակվող ընտանիքներին. քանի որ բանկերի միջոցով անհնար է տուն ձեռք բերել իսկՀՀ-ում աշխատավարձն այնքան էլ բարձր չի որ կարողանանք կանկիկ կերպով գնել. 20 տարի և ավել վարձ վճարող ընտանիքների հա դա ուղղակի փրկություն կլինի։ Խնդրում եմ այս հարցը բարձրացնեք ԱԺ-ում կամ այլ համապատասխան կառույցներում։ Շնորհակալություն Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն: Նախագծով սահմանվում է, որ ծրագրի շրջանակում մասնակիցներին բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով տրամադրվող ֆինանսական աջակցությունը դրսևորվում է հիփոթեքային վարկերի գծով վարկի մայր գումարի և տոկոսագումարի ամբողջական սուբսիդավորման եղանակներով։