Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԿԱՑԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
9 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Լևոն Ասլանյան 22.04.2021 17:40:41 | Հարգելիներս ,նաև հաշվի է պետք առնել ,որ ընտանիքը կարող է բացասական վարկային պատմություն ունենալ ,կամ լինել սև ցուցակներում:Քանի որ պետությունն է սուբսիդավորում այս ծրագիրը ուրեմն օետք է հասանելի լինել բոլորին անխտիր ,ովքեր ունեն տան կարիք: | Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն: Նախագծով սահմանվում է, որ ծրագրի շրջանակում մասնակիցներին բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով տրամադրվող ֆինանսական աջակցությունը դրսևորվում է հիփոթեքային վարկերի գծով վարկի մայր գումարի և տոկոսագումարի ամբողջական սուբսիդավորման եղանակներով։ Այսինքն նախագծի շրջանակներում ֆինանսական աջակցության տրամադրման համար բացասական վարկային պատմությունը հաշվի չի առնվելու: | |
2 | Պելագիա Նազարյան 23.04.2021 14:03:56 | Ում ենք դիմում տան համար | Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն: Նախագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2021 թ. հուլիսի 1-ից, որից հետո շահառուները դիմելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: | |
3 | Լուսինե Միքայելյան 25.04.2021 00:27:22 | Բարև Ձեզ)) Մենք արցախցի ընտանիք ենք։ Ընտանիքս բաղկացած է 6 հոգուց՝ ես, ամուսինս և չորս երեխաներս։ Ունենք բնակարանի խնդիր, քանի որ մեր բնակելի տունը դուրս է եկել մեր վերահսկողությունից։ Ես և ամուսինս ունենք իդեալական վարկային պատմություն , սակայն հիպոտեք ձեւակերպելու համար մեզանից ուզում են աշխատանքից տեղեկանք՝ որը մենք չունենք։ Եթե հնարավոր է մեզ ներգրավվել այս այս ծրագրում, որպեսզի մենք ունենանք բնակարան։ | Առաջարկությունը չի ընդունվել, քանի որ Նախագծով նախատեսված ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետությունում կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման խնդրի լուծման նպատակով: Արցախցի ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար նախատեսված են այլ ծրագրեր (միջոցառումներ): | |
4 | Наира Чобанян 26.04.2021 18:20:22 | առաջարկում եմ անդրադառնալ վարձով բնակվող ընտանիքներին. քանի որ բանկերի միջոցով անհնար է տուն ձեռք բերել իսկՀՀ-ում աշխատավարձն այնքան էլ բարձր չի որ կարողանանք կանկիկ կերպով գնել. 20 տարի և ավել վարձ վճարող ընտանիքների հա դա ուղղակի փրկություն կլինի։ Խնդրում եմ այս հարցը բարձրացնեք ԱԺ-ում կամ այլ համապատասխան կառույցներում։ Շնորհակալություն | Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն: Նախագծով սահմանվում է, որ ծրագրի շրջանակում մասնակիցներին բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով տրամադրվող ֆինանսական աջակցությունը դրսևորվում է հիփոթեքային վարկերի գծով վարկի մայր գումարի և տոկոսագումարի ամբողջական սուբսիդավորման եղանակներով։ |