Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ

ՈՐՈՇՈւՄ 

--------- ---------------- 2021  թվականի  N    - Ն

 Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) որոշումը լրացնել նոր՝ 24-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«24) Գործազուրկ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն N 24 հավելվածի։»․

2) որոշումը լրացնել նոր՝ N 24 հավելվածով՝ համաձայն հավելվածի։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

___________ ___-ի N ____ -Ն որոշման 

«Հավելված N 24

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 17-ի N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈւՄ ԳՈՐԾԱՏՈւԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈւԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ 

  1. ԸՆԴՀԱՆՈւՐ ԴՐՈւՅԹՆԵՐ 
  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն)միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված գործազուրկ անձանց աշխատանքի ընդունած գործատուին` պետական աջակցության տրամադրման ծրագրի (այսուհետ` ծրագիր) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները։
  2. Ծրագրի նպատակն է աջակցել գործազուրկ անձանց աշխատանքի ընդունած գործատուին` այդ անձանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով աջակցություն տրամադրելու միջոցով։
  3. Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրի մասին տեղեկատվությունն արտացոլվում է ծառայության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական համակարգում, իսկ տարածքային կենտրոնը տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում՝ տեսանելի տեղում, ինչպես նաև տարածում զանգվածային լրատվության միջոցների և հնարավոր այլ իրազեկման աղբյուրների միջոցով։
  4. Ծրագիրը ֆինանսավորվում է`
  • Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.
  • օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 
  1. ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈւՄԸ
  2. Ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է ավելի վաղ գործազուրկի կարգավիճակ ստացածին:
  3. Հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց համար ծրագիրն իրականացվում է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը:
  4. Ծրագրի շրջանակներում աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր գործազուրկի համար գործատուին տրամադրվում է աջակցություն՝ այդ անձանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 դրամի չափով։ Գործատուին աջակցությունը տրամադրվում է առավելագույնը մեկ տարի ժամկետով։
  5. Տարածքային կենտրոնը տվյալ տարվա ոչ ուշ, քան հունվարի տասներորդ աշխատանքային օրը և յուրաքանչյուր հաջորդ եռամսյակին նախորդող ամսվա վերջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում բոլոր համագործակցող գործատուներին էլեկտրոնային փոստի և առցանց կապի այլ միջոցներով ուղարկում է ամփոփ տեղեկատվություն ծրագրի պայմանների մասին:
  6. Գործատուն էլեկտրոնային եղանակով, փոստային ծառայության միջոցով կամ անձամբ տարածքային կենտրոն է ներկայացնում ծրագրի մասնակցության հայտ` նշելով իր հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ տեղեկությունները (հասցեն, հեռախոսահամարը, այդ թվում՝ բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն)՝ միաժամանակ կցելով իր մոտ առկա թափուր աշխատատեղի մասին հայտը:
  7. Տարածքային կենտրոնը գործատուի մասնակցության մասին հայտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն մուտքագրում է տեղեկատվական համակարգ և դրա մասին տեղեկացնում ծառայությանը:
  8. Ծառայությունը գործատուի հայտով ներկայացված թափուր աշխատատեղը ծրագրի աջակցությամբ համալրելու համար մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով կատարում է ծրագրում ընդգրկման ենթակա անձանց ընտրություն` հիմք ընդունելով սույն կարգի 5-րդ կետը, և ձևավորում է ծրագրում ընդգրկման ենթակա անձանց ցուցակը (այսուհետ՝ ցուցակ) և ուղարկում համապատասխան տարածքային կենտրոններ:
  9. Տարածքային կենտրոնը ցուցակում ընդգրկված անձին տրամադրում է ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն:
  10. Տարածքային կենտրոնը ցուցակում ընդգրկված անձանց ուղեգրում է ծրագրում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած գործատուի մոտ կամ գործատուի էլեկտրոնային փոստի հասցեին է ուղարկում հաղորդագրություն` նշելով ցուցակում ընդգրկված անձանց մասին տեղեկատվությունը, ուղեգրման ենթակա անձանց թիվը։
  11. Տարածքային կենտրոնը, գործատուի հետ համաձայնեցնելով ուղեգրման ենթակա անձանց թիվը, օրն ու ժամը, գործատուի մոտ է ուղեգրում գործազուրկ անձանց` ըստ ցուցակում նշված հերթականության:
  12. Գործատուի մասնակցության հայտը չեղարկվում է`
  • գործատուի պահանջով կամ
  • եթե նրա մոտ առկա թափուր աշխատատեղը համալրվում է գործազուրկ ի կողմից կամ
  • եթե գործատուն հրաժարվում է աշխատանքի ընդունել ցուցակում ընդգրկված անձին (անձանց):
  1. Տարածքային կենտրոնի կողմից գործատուի մոտ ուղեգրված անձին առնվազն մեկ տարի, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում առնվազն 12 ամիս ժամկետով աշխատանքի ընդունելու դեպքում գործատուի, տարածքային կենտրոնի և գործազուրկի միջև կնքվում է գործատուին աջակցության տրամադրման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` երեք օրինակից, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) հաստատած օրինակելի ձևին համապատասխան:
  2. Պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գործատուն գործազուրկի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր՝ առնվազն մեկ տարի ժամկետով։
  3. Գործազուրկի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո գործատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի պատճենը ներկայացնում է տարածքային կենտրոն կամ ուղարկում էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը:
  4. Գործազուրկին սեզոնային աշխատանքի ընդունելու դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է յուրաքանչյուր տարի առնվազն վեց ամիս ժամկետով՝ գումարային առնվազն ապահովելով գործազուրկի 12 ամսվա զբաղվածությունը:
  5. Տարածքային կենտրոնը ծրագրի վերաբերյալ համապատասխան առաջարկի, գործազուրկի կողմից առաջարկի ընդունման կամ չընդունման, ինչպես նաև գործատուի կողմից գործազուրկին աշխատանքի չընդունելու վերաբերյալ նշումներ է կատարում անձի զբաղվածության ապահովման անհատական ծրագրում` դրան կցելով ուղեգիրը, իսկ դրա բացակայության դեպքում` էլեկտրոնային փոստի միջոցով ստացված համապատասխան հաղորդագրությունը:
  6. Սույն կարգի 18-րդ կետում նշված աշխատանքային պայմանագրի պատճենը կամ էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնն էլեկտրոնային եղանակով ծառայություն է ուղարկում ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը` նախարարի հաստատած ձևին համապատասխան։
  7. Ծառայությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոններից ստանալուց հետո կազմում և նախարարություն է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված ծրագրի ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը` ոչ ուշ, քան դրանք ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:
  8. Նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության կողմից ներկայացված հայտ-պահանջագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ ծառայության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով:
  9. Ծառայությունը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարություն է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվը:
  10. Նախարարությունը ծառայությունից ծախսերի նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում և տրամադրում է ծառայությանը:
  11. Ծառայությունը նախարարությունից հաստատված ծախսերի նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Քլայնթ Թրեժրի» («Client Treasury») էլեկտրոնային ծրագրային համակարգում:
  12. Ծառայությունն իր անվամբ բացված հաշվի համարին գումարն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն սահմանված կարգով փոխանցում է գործատուի բանկային հաշվի համարին:
  13. Գործատուին աջակցության տրամադրումը դադարեցվում է, եթե լուծվում է սույն կարգի 17-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը։
  14. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»։

 

 

  • Discussed

    24.03.2021 - 08.04.2021

  • Type

    Decision

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5607

Print