Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
9 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
ՈՐՈՇՈւՄ
--------- ---------------- 2021 թվականի N - Ն
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշումը լրացնել նոր՝ 24-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
«24) Գործազուրկ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն N 24 հավելվածի։»․
2) որոշումը լրացնել նոր՝ N 24 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
___________ ___-ի N ____ -Ն որոշման
«Հավելված N 24
ՀՀ կառավարության 2014 թվականի
ապրիլի 17-ի N 534-Ն որոշման
ԿԱՐԳ
ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈւՄ ԳՈՐԾԱՏՈւԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈւԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈւՐ ԴՐՈւՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն)միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված գործազուրկ անձանց աշխատանքի ընդունած գործատուին` պետական աջակցության տրամադրման ծրագրի (այսուհետ` ծրագիր) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները։
- Ծրագրի նպատակն է աջակցել գործազուրկ անձանց աշխատանքի ընդունած գործատուին` այդ անձանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով աջակցություն տրամադրելու միջոցով։
- Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրի մասին տեղեկատվությունն արտացոլվում է ծառայության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական համակարգում, իսկ տարածքային կենտրոնը տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում՝ տեսանելի տեղում, ինչպես նաև տարածում զանգվածային լրատվության միջոցների և հնարավոր այլ իրազեկման աղբյուրների միջոցով։
- Ծրագիրը ֆինանսավորվում է`
- Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.
- օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
- ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈւՄԸ
- Ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է ավելի վաղ գործազուրկի կարգավիճակ ստացածին:
- Հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց համար ծրագիրն իրականացվում է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը:
- Ծրագրի շրջանակներում աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր գործազուրկի համար գործատուին տրամադրվում է աջակցություն՝ այդ անձանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 դրամի չափով։ Գործատուին աջակցությունը տրամադրվում է առավելագույնը մեկ տարի ժամկետով։
- Տարածքային կենտրոնը տվյալ տարվա ոչ ուշ, քան հունվարի տասներորդ աշխատանքային օրը և յուրաքանչյուր հաջորդ եռամսյակին նախորդող ամսվա վերջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում բոլոր համագործակցող գործատուներին էլեկտրոնային փոստի և առցանց կապի այլ միջոցներով ուղարկում է ամփոփ տեղեկատվություն ծրագրի պայմանների մասին:
- Գործատուն էլեկտրոնային եղանակով, փոստային ծառայության միջոցով կամ անձամբ տարածքային կենտրոն է ներկայացնում ծրագրի մասնակցության հայտ` նշելով իր հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ տեղեկությունները (հասցեն, հեռախոսահամարը, այդ թվում՝ բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն)՝ միաժամանակ կցելով իր մոտ առկա թափուր աշխատատեղի մասին հայտը:
- Տարածքային կենտրոնը գործատուի մասնակցության մասին հայտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն մուտքագրում է տեղեկատվական համակարգ և դրա մասին տեղեկացնում ծառայությանը:
- Ծառայությունը գործատուի հայտով ներկայացված թափուր աշխատատեղը ծրագրի աջակցությամբ համալրելու համար մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով կատարում է ծրագրում ընդգրկման ենթակա անձանց ընտրություն` հիմք ընդունելով սույն կարգի 5-րդ կետը, և ձևավորում է ծրագրում ընդգրկման ենթակա անձանց ցուցակը (այսուհետ՝ ցուցակ) և ուղարկում համապատասխան տարածքային կենտրոններ:
- Տարածքային կենտրոնը ցուցակում ընդգրկված անձին տրամադրում է ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն:
- Տարածքային կենտրոնը ցուցակում ընդգրկված անձանց ուղեգրում է ծրագրում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած գործատուի մոտ կամ գործատուի էլեկտրոնային փոստի հասցեին է ուղարկում հաղորդագրություն` նշելով ցուցակում ընդգրկված անձանց մասին տեղեկատվությունը, ուղեգրման ենթակա անձանց թիվը։
- Տարածքային կենտրոնը, գործատուի հետ համաձայնեցնելով ուղեգրման ենթակա անձանց թիվը, օրն ու ժամը, գործատուի մոտ է ուղեգրում գործազուրկ անձանց` ըստ ցուցակում նշված հերթականության:
- Գործատուի մասնակցության հայտը չեղարկվում է`
- գործատուի պահանջով կամ
- եթե նրա մոտ առկա թափուր աշխատատեղը համալրվում է գործազուրկ ի կողմից կամ
- եթե գործատուն հրաժարվում է աշխատանքի ընդունել ցուցակում ընդգրկված անձին (անձանց):
- Տարածքային կենտրոնի կողմից գործատուի մոտ ուղեգրված անձին առնվազն մեկ տարի, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում առնվազն 12 ամիս ժամկետով աշխատանքի ընդունելու դեպքում գործատուի, տարածքային կենտրոնի և գործազուրկի միջև կնքվում է գործատուին աջակցության տրամադրման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` երեք օրինակից, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) հաստատած օրինակելի ձևին համապատասխան:
- Պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գործատուն գործազուրկի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր՝ առնվազն մեկ տարի ժամկետով։
- Գործազուրկի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո գործատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի պատճենը ներկայացնում է տարածքային կենտրոն կամ ուղարկում էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը:
- Գործազուրկին սեզոնային աշխատանքի ընդունելու դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է յուրաքանչյուր տարի առնվազն վեց ամիս ժամկետով՝ գումարային առնվազն ապահովելով գործազուրկի 12 ամսվա զբաղվածությունը:
- Տարածքային կենտրոնը ծրագրի վերաբերյալ համապատասխան առաջարկի, գործազուրկի կողմից առաջարկի ընդունման կամ չընդունման, ինչպես նաև գործատուի կողմից գործազուրկին աշխատանքի չընդունելու վերաբերյալ նշումներ է կատարում անձի զբաղվածության ապահովման անհատական ծրագրում` դրան կցելով ուղեգիրը, իսկ դրա բացակայության դեպքում` էլեկտրոնային փոստի միջոցով ստացված համապատասխան հաղորդագրությունը:
- Սույն կարգի 18-րդ կետում նշված աշխատանքային պայմանագրի պատճենը կամ էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնն էլեկտրոնային եղանակով ծառայություն է ուղարկում ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը` նախարարի հաստատած ձևին համապատասխան։
- Ծառայությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոններից ստանալուց հետո կազմում և նախարարություն է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված ծրագրի ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը` ոչ ուշ, քան դրանք ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:
- Նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության կողմից ներկայացված հայտ-պահանջագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ ծառայության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով:
- Ծառայությունը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարություն է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվը:
- Նախարարությունը ծառայությունից ծախսերի նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում և տրամադրում է ծառայությանը:
- Ծառայությունը նախարարությունից հաստատված ծախսերի նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Քլայնթ Թրեժրի» («Client Treasury») էլեկտրոնային ծրագրային համակարգում:
- Ծառայությունն իր անվամբ բացված հաշվի համարին գումարն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն սահմանված կարգով փոխանցում է գործատուի բանկային հաշվի համարին:
- Գործատուին աջակցության տրամադրումը դադարեցվում է, եթե լուծվում է սույն կարգի 17-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը։
- Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»։
-
Քննարկվել է
24.03.2021 - 08.04.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 5613
Տպել