Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
9 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈւՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
Գործազուրկ անձանց աշխատանքի տեղավորման հնարավորություններն ընդլայնելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ նախագիծ)։
2․ Ընթացիկ իրավիճակը և առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է ներդնել նոր ծրագիր, որի նպատակն է աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում հաշվառված գործազուրկ անձանց աշխատանքի ընդունած գործատուին` այդ անձանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով աջակցություն տրամադրելու միջոցով։
Նախագծով առաջարկվում է ծրագրի շրջանակներում աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի համար գործատուին տրամադրել աջակցություն՝ այդ անձանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 դրամի չափով։ Նախատեսվում է աջակցությունը տրամադրել առավելագույնը մեկ տարի ժամկետով։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
4․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ընդլայնել գործազուրկ անձանց աշխատանքի տեղավորման և կայուն զբաղվածության ապահովման հնարավորությունները։
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվոմ: Նախագծի հավելվածով ներդրվող՝ «Գործազուրկ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրում» ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով Զբաղվածության ծրագրի (1088) իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներից։
-
Քննարկվել է
24.03.2021 - 08.04.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 5612
Տպել