ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սեյսմիկ պաշտպանության մասին» 2002 թվականի հունիսի 12-ի ընդունված թիվ ՀՕ-376-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր պարբերություններ հետևյալ բովանդակությամբ՝
«Գրասենյակ» լիազոր մարմնի կազմում գործող սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական կառավարման և (կամ) պետական քաղաքականության առանձին գործառույթներ իրականացնող մարմին:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդված 1-ին մասի 1-ին կետում «ուղղությունները» բառից հետո լրացնել «գրասենյակի միջոցով» բառերը:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում «մատուցումը» բառից հետո լրացնել «գրասենյակի միջոցով» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: