Add to favourites

«Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ   ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

   Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2020 թվականի հունիսի 18-ին  ընդունվել է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» թիվ 975-Ա որոշումը:

   Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել էր Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 534-Ն որոշման համաձայն և հանդիսանում էր ՀՀ Կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության «Կենտրոնական բաժանմունք» պետական հիմնարկի», «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» և «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը:

 Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 17-ի թիվ 720-L որոշմամբ  Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կառուցվածքում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ,  և շարունակական գործընթացի  ապահովումն իրականացնելու նպատակով  ստեղծվել է սեյսմիկ պաշտպանության վարչությունը:

    Որպես վարչություն սեյսմիկ պաշտպանության բնագավառի լիազոր մարմնի լիազորությունները սահմանափակվում է և լիարժեքորեն չի կարող  իրականացվել, ուստի «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով սահմանված գործառույթների ապահովումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի կառույցում վարչության փոխարեն ստեղծվի գրասենյակ, որի արդյունքում  կպահպանվեն սեյսմիկ անվտանգության ապահովման ոլորտում  գործող  ստորաբաժանումները՝ դիտակետեր, դիտակայաններ և այլ կառույցներ:

 

 

    2.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.

    Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

 

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

  Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության  կազմում ստեղծել սեյսմիկ պաշտպանության գրասենյակ (այսուհետ՝ Գրասենյակ):

 Գրասենյակի ստեղծումը թույլ է տալիս սեյսմիկ պաշտպանության բնագավառում ավելի ընդլայնված գործունեություն ծավալել: Օրենքով սահմանված  իրավասությունների և գործառույթների շրջանակը ըստ էության կպահպանվեն,   բացի այդ, մինչև նախարարության կառուցվածքային փոփոխությունները «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը իր կազմում ուներ դիտակայաններ, դիտակետեր և այլ  կառույցներ, գրասենյակի ստեղծման դեպքում դրանք ևս կպահպանվեն, քանի որ գրասենյակն իր կազմում ունենում է մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանումներ:  

   Վերոգրյալից ելնելով հարկ է նշել, որ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք)  համաձայն պետական մարմինների կազմում կարող են ստեղծվել գրասենյակներ:  Օրենքի    8-րդ  հոդվածի իրավակարգավորումների համաձայն գրասենյակը օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է պետական կառավարման և (կամ) պետական քաղաքականության առանձին բնագավառի գործառույթներ (այդ թվում՝ վերահսկողական, պետական ծառայությունների մատուցման) կամ ընդունում է արտաքին ներգործության ակտեր, ունի ինքնուրույն, հստակ ձևակերպված սպառիչ խնդիրներ և նպատակներ, պատասխանատու է այդ խնդիրների իրականացման համար:

   Անհրաժեշտ է նաև հաշվի առնել այն հանգամանքը,  որ Հայաստանի Հանրապետության տարածքը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում և մեծ են երկրաշարժների առաջացման վտանգները, ուստի սեյսմիկ վտանգների արագ արձագանքման և օպերատիվ կառավարման տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում, որ սեյսմիկ պաշտպանության բնագավառի լիազոր պետական մարմնի գործառույթների շրջանակը ընդլայնվի, միաժամանակ համակարգելու սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքները: Գրասենյակն իր մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով  ավելի օպերատիվ և արդյունավետ  գործունեություն իրականացնելու հնարավորություն է ունենում, ուստի այդ իսկ պատճառով  անհրաժեշտ է լիազոր մարմնի կազմում վարչության փոխարեն ստեղծել գրասենյակ:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Սույն օրենքի  ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գործող իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու, ինչպես նաև նոր իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  «Սեյսմիկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

 

  • Discussed

    29.01.2021 - 13.02.2021

  • Type

    Law

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8658

Print

Suggestions

ՀԱԿ Պոլիտեխնիկ

07.02.2021

Սեյսմիկ պաշտպանության ծառայության անհրաժեշտությունն հիմնավորելու համար բավարար է համեմատել Սպիտակի 1988թ. երկրաշարժից մարդկային ու նյութական կորուստները, համանման երկրաշարժերից կորուստների հետ պատրաստված երկրներում։ Ստեղծելով Սեյսմիկ ծառայության գրասենյակ հնարավոր է զգալիորեն բարձրացնել սեիսմիկ պաշտպանվածության մակարդակը։

Սերգեյ Նազարեթյան

05.02.2021

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության գրասենյակի ստեղծման կարևորությունը 1. Սեյսմիկ պաշտպանությունը ՀՀ անվտանգության ապահովման կարևորագույն ուղղություններից մեկն է և այն իրականացնող մարմինը չի կարող լինել ՀՀ ԱԻՆ աջակցող վարչություն: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը («ՍՊԱԾ») 1991թ. ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր, հետագայում այն վերափոխվեց «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության իր ենթակայության 4 տածքային ՊՈԱԿ-ներով` հյուսիսային, արևմտյան, հարավային և Արևելյան: ՀՀ կառավարության որոշմամբ 2016թ. 3 տարածքային ՊՈԱԿ-ները միավորվեցին, ապա լուծարվեց գործակալությունը: 2020թ. ՀՀ կառավարության նոր որոշմամբ լուծարվեց նաև միացյալ ՊՈԱԿ-ը, առաջարկվեց ստեղծել ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության աջակցող վարչություն: Սրանով կտրուկ նվազեց ծառայության արդյունավետությունն ու օպերատիվությունը: Զարմանալին այն է, որ ՀՀ «ՍՊԱԾ»-ը 1998թ. ստացավ ՄԱԿ-ի տարերային աղետների դեմ պայքարի բարձրագույն Սասակավայի մրցանակը իր օրինակելի կառուցվածքի և նվաճումների համար: Այդ միավորումներից ու լուծարումներից պետությունը ոչինչ չշահեց, իսկ բացասական հետևանքները ակնհայտ կդառնա նոր ուժեղ երկրաշարժի դեպքում: 2. Սեյսմիկ ծառայության խնդիրները բարդ են և մեծամասամբ դրանք պետք է լուծվեն տեղում՝ մարզերում: Կարևորագույն խնդիրները՝ դիտարկման կայանների շահագործում և սարքերի խափանումների արագ վերացում, տեղի բնակչության աղետի դիմակայունության բարձրացում, բնակավայրերի տարածքների շենք-շինությունների, կոմունիկացիաների վերաբերյալ թվային բազաների ստեղծում, սեյսմիկ ռիսկի գնահատում և նվազեցում, ՏԻՄ-երի ու տեղական իշխանությունների հետ ամենօրյա խնդիրների լուծում և այլն, արդյունավետ է իրականացնել տեղում: ՊՈԱԿ-նեը հասել էին արդյունավետ համագործակցության մարզպետարանների ու համայնքապետարանների հետ և գործնականում սեյսմիկ անվտանգության ոչ մի խնդիր չեր իրականացվում առանց Սեյսմիկ ծառայություն ՊՈԱԿ-ների: Սեյսմիկ պաշտպանության գրասենյակի դեպքում հնարավոր կլինի նախկին ՊՈԱԿ-ների փոխարեն ստեղծել տարածքային կենտրոններ ՊՈԱԿ-ների գործառույթներով՝ չունենալով իրավաբանական անձի կարգավիճակ: 3. ՀՀ ԱԻՆ սեյսմիկ ծառայությունը պետք է ունենա բարձր պատրաստվածությամբ տարածքային կենտրոն, Երևանից նվազագույնը 80կմ հեռավորության վրա, որպեսզի սեյսմիկ աղետի դեպքում իր վրա վերցնի Երևանի ագլոմերացիայում ծագած երկրաշարժի բոլոր խնդիրները: 1992 թ. Գյումրիում գտնվող «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ը եղել է «ՍՊԱԾ»-ի կրկնորդը: Շնորհիվ իր կառուցվածքի ու մասնագիտական պատրաստվածության նա պատրաստ էր իրականացնելու Երևանի ագլոմերացիայում ծագած աղետի բոլոր խնդիրները: Գրասենյակի ստեղծումով այս հիմնախնդիրը որոշ չափով կլուծվի: 4. ՊՈԱԿ-ների լուծարումով կրճատվեցին սեյսմաբանության ոլորտի կազմակերպությունների քանակը, որով լուրջ դժվարություններ ստեղծվեցին գիտական ատենախոսությունները ՀՀ-ում պաշտպանելու գործում, քանի որ ըստ ՀՀ ԲՈՀ-ի կանոնակարգի ատենախոսության ընդդիմադիր կազմակերպությունը և ընդիմախոսները պետք է լինեն տարբեր կազմակերպություններից: Այսօր ՀՀ-ում դրանց քանակը ատենախոսության պաշտպանության համար բավարար չէ: Գրասենյակի և տարածքային կենտրոնների առկայության դեպքում, կանոնադրական ճանապարհով, խնդիրը կլուծվի և կարիք չի լինի դիմելու արտասահմանյան կազմակերպություններին, որը ստեղծում է դժվարություններ ատենախոսության լեզվի, ֆինանսների և ժամանակի տեսակետից: 5. Գրասենյակի դեպքում ավելի լայն կլինեն հնարավորությունները Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը Միջազգային հետազոտական կենտրոն դարձնելու համար, որը իր էությամբ ու դիրքով աշխարհում եզակիներից մեկն է: Երկրաբանական գիտ. դոկտոր, պրոֆ.՝ Սերգեյ Նազարեթյան Հեռ. 098.418746

See more