Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2020 թվականի   N _________ -Լ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները և ընտրության ընթացակարգը հաստատելու մասին» N1565-Ն որոշմամբ հաստատված N2 հավելվածի 9-րդ կետը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N72 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N72 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատաս­խան՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոց­ներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր են համարվում կոնսորցիումով հանդես եկող «Հեռանկա­րային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխա­նատվութ­յամբ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արշա­կուն­յաց 49-22, պետական գրանցման համար՝ 269.110.1117158, հարկ վճա­րողի հաշ­վառման համար՝ 02284645), «Ցենտռ ռազվիտիյա պեռսպեկտիվնիխ տեխ­նոլոգիյ» սահ­մա­նա­փակ պատասխանատվությամբ (Ռուսաստանի Դաշ­նություն, 121609, քաղաք Մոսկվա, Ռուբլյովսկոյե մայրուղի 28, հարկ 18, սենյակ 31, պետա­կան գրանցման համար՝ 1177746542247, հարկ վճարողի նույնականացման համար՝ 773I369928) և «ԱյՄարկ» սահմանափակ պատասխանատվությամբ (Ռուսաս­տանի Դաշնություն, քաղաք Մոսկվա, Ռուբլյովսկոյե մայրուղի 28, հարկ 18, սենյակ 30, պետական գրանցման համար՝ 1187746883499, հարկ վճարողի նույնականացման համար՝ 9731013192) ընկերությունները:

Վերոգրյալ իրավաբանական անձանց անունից հանդես է գալիս «Հեռանկա­րային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Discussed

    10.12.2020 - 25.12.2020

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Economy, Financial, Economical

  • Ministry

    State Revenue Committee

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6558

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: