«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի 5-րդ և 7-րդ հոդվածներով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N72 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված աշխատանքների կազմակերպման և համակարգման նպատակով ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N1565-Ն որոշմամբ հաստատվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները (N1 հավելված) և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության ընթացակարգը (N2 հավելված):
Վերոնշյալ որոշմամբ հաստատված N1 հավելվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորը պետք է բավարարի հետևյալ հիմնական պահանջներին՝
1) ապահովի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N72 որոշմամբ սահմանված՝ օպերատորներին վերապահված գործառույթների իրականացումը.
2) հանդիսանա ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ: Մրցույթին իրավաբանական անձանց կոնսորցիումի մասնակցության դեպքում անդամներից առնվազն մեկը պետք է հանդիսանա ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ.
3) ունենա համապատասխան որակավորման աշխատանքային ռեսուրսներ՝ էլեկտրոնային կառավարման համակարգի մշակման, տեղայնացման և տեխնիկական աջակցության (սպասարկման) ապահովման համար.
4) հավաստի Եվրասիական տնտեսական միության այլ անդամ-պետությունների օպերատորի (օպերատորների) հետ համագործակցության հնարավորությունը` հանձնաժողով ներկայացնելով օպերատորի (օպերատորների) հետ կնքված նախնական պայմանագրի կամ մտադրությունների համաձայնագրի կամ պայմանագիր կնքելու հավաստման պատճենը։
Վերոնշյալ որոշմամբ հաստատված N2 հավելվածի՝
- 1-ին կետին համապատասխան՝ նույն ընթացակարգով կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N72 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության հետ կապված հարաբերությունները,
- 2-րդ կետին համապատասխան՝ մրցույթը կազմակերպում և անցկացնում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովը, որը սահմանում է մրցութային փաստաթղթերը, իրականացնում է մրցույթի արդյունքների գնահատումը և ամփոփումը,
- 9-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովը ներկայացված հայտերի ուսումնասիրությունից և ներկայացված պահանջներին համապատասխանության գնահատումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում և հրապարակում է օպերատորի ընտրության մրցույթի արդյունքները։ Լիազոր մարմինը օպերատորի ընտրության մրցույթի արդյունքների հրապարակմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացնում օպերատոր սահմանելու մասին՝ ՀՀ կառավարության որոշման նախագիծ:
ՀՀ վարչապետի 30.09.2020թ. N1108-Ա որոշմամբ ստեղծվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրությունն իրականացնելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով, հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը և հանձնաժողովի աշխատակարգը։
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» N1108-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից մրցույթի արդյունքների գնահատման և ամփոփման արդյունքում օպերատորի ընտրության մրցույթում հաղթող է ճանաչվել մրցույթի միակ մասնակիցը՝ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ, «Ցենտռ ռազվիտիյա պեռսպեկտիվնիխ տեխնոլոգիյ» ՍՊԸ և «ԱյՄարկ» ՍՊԸ իրավաբանական անձանց կոնսորցիումը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն։
ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N1565-Ն որոշմամբ հաստատված N2 հավելվածի 9-րդ կետին համապատասխան՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել օպերատոր սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծով առաջարկվում է՝ սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N72 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր է համարվում «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արշակունյաց 49-22, պետական գրանցման համար՝ 269.110.1117158, 20/02/2020, հարկ վճարողի հաշվառման համար՝ 02284645), «Ցենտռ ռազվիտիյա պեռսպեկտիվնիխ տեխնոլոգիյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Ռուսաստանի Դաշնություն, 121609, քաղաք Մոսկվա, Ռուբլյովսկոյե մայրուղի 28, հարկ 18, սենյակ 31, պետական գրանցման համար՝ 1177746542247, հարկ վճարողի նույնականացման համար՝ 773I369928), «ԱյՄարկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Ռուսաստանի Դաշնություն, քաղաք Մոսկվա, Ռուբլյովսկոյե մայրուղի 28, հարկ 18, սենյակ 30, պետական գրանցման համար՝ 1187746883499, հարկ վճարողի նույնականացման համար՝ 9731013192) կոնսորցիումը, որի անունից հանդես է գալիս «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արշակունյաց 49-22, պետական գրանցման համար՝ 269.110.1117158, հարկ վճարողի հաշվառման համար՝ 02284645):
-
Discussed
10.12.2020 - 25.12.2020
-
Type
Decision
-
Area
State revenue, Economy, Financial, Economical
-
Ministry
State Revenue Committee
Views 5190
Print